«Հրապարակ» թերթի հունիսի 6-ի համարում տպագրված՝ «Արգամիչը պաշտպանել է Լիսկային» հրապարակման կապակցությամբ հիշեցնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում: Հետեւաբար, ԱԺ նախագահը որեւէ կերպ չէր կարող մասնակցել Գորիսում տեղի ունեցած դեպքի շուրջ քննարկումներին: Վերոհիշյալ հրապարակման մեջ տեղ գտած՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: