National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2013
Մամուլի ասուլիս Եվրանեսթ ԽՎ երրորդ լիագումար նիստի վերաբերյալ
1 / 2

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության` մայիսի 27-29-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները քաղաքական հանձնաժողովում ներկայացրել են Արեւելյան գործընկերության անդամ երկրներում անվտանգության սպառնալիքներին նվիրված, էներգետիկ անվտանգության հանձնաժողովում՝ Արեւելյան գործընկերության տարածքում էներգետիկ համագործակցության եւ դեպի Եվրամիություն էներգակիրների փոխանցման վերաբերյալ, քաղաքացիական հասարակության, սոցիալական հարցերի, կրթության եւ մշակույթի հարցերով հանձնաժողովում՝ աղքատության դեմ պայքարի եւ սոցիալական համահավասարեցմանն ուղղված, իսկ տնտեսական ինտեգրման հանձնաժողովում՝ ազգային օրենսդրությունների մոտարկման եւ տնտեսական ինտեգրման հեռանկարներին նվիրված զեկույցներ:

Պատվիրակության ղեկավարը նշեց, որ բոլոր չորս զեկույցների վերաբերյալ Ադրբեջանի, Վրաստանի եւ Եվրոպայի երկրների մի խումբ պատգամավորներ ներկայացրել էին առաջարկներ, որոնք հակասել են Հայաստանի շահերին: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց որ Եվրանեսթից առաջ ԵԺԿ խմբակցության նիստի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ նրանք հետ են վերցրել իրենց առաջարկները:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ վերջին պահին ադրբեջանցիները քարտուղարության միջոցով օրակարգ են մտցրել «Հայաստանում ջրային ռեսուրսների սահմանափակման եւ դրանով Ադրբեջանի բնապահպանությանը սպառնալիք հանդիսացող» զեկույցի նախագիծ: Նշվեց, որ հայկական պատվիրակությունը դեմ է եղել այդ հարցի օրակարգ մտնելուն եւ քննարկմանը, քանի որ Ադրբեջանն այս հարթակը եւս փորձում է օգտագործել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար: Ի վերջո, հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել այն ինչպես քննարկման, այնպես էլ լիագումար նիստի օրակարգից:

Եվրանեսթ քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ցանկացած հանգամանք փորձում է օգտագործել իր երկրի արտաքին քաղաքական շահը առաջ տանելու համար: Պատգամավորը շեշտեց, որ ազգային շահի հետապնդման հարցերում հայկական պատվիրակությունը եղել է միասնական, սակայն եղել են հարցեր, որտեղ պատվիրակության անդամները քվեարկել են` ելնելով իրենց քաղաքական ուժի մոտեցումներից:

Պատվիրակության անդամ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները քննարկվող ամեն մի հարց ուզում են հարմարեցնել իրենց շահերին, անգամ եթե քննարկվող հարցը որեւէ կապ չունի տարածքների եւ հակամարտության հետ: Նշվեց, որ Ադրբեջանը փորձել է իր առաջարկները ներառել նաեւ սոցիալական հարցերի հանձնաժողովում բանաձեւի քննարկման ժամանակ, որը վերաբերել է աղքատության խնդրին:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Եվրանեսթի հաջորդ՝ չորրորդ լիագումար նիստը կանցկացվի Երեւանում 2014 թ.-ի աշնանը:

Պատվիրակության նեկայացուցիչները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:


03.06.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության վերաբերյալ քննարկումները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2012 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am