National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.05.2013
Շարունակվեցին «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկումները
1 / 9

Մայիսի 22-ին Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը:

Պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ԱԺ նիստին ներկա Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված  Երեւանի եւ Արմավիրի դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին:

Խորհրդարանը քվեարկությամբ չընդունեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ շարունակվեց կառավարության ծրագրի քննարկումը:

Ներկայացված փաստաթուղթը գնահատեցին պատգամավորները եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը: Մարգարիտ Եսայանի գնահատականը առաջիկա 5 տարիների ծրագրի վերաբերյալ դրական էր: Ըստ պատգամավորի՝ ներկայացված ծրագիրը ունի սոցիալ-տնտեսական բնույթ, քանի որ ներառում է երեք հիմնական մարտահրավեր՝ գործազրկություն, արտագաղթ եւ աղքատության շեմի նվազեցում: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսելով կառավարության նախորդ եւ քննարկվող ծրագրերից՝ նկատեց, որ այս ծրագիրը ավելի լավն է իր կառուցվածքով, սակայն չի պատասխանում՝ «ինչպես» եւ «երբ» հարցերին: Ըստ Աղվան Վարդանյանի՝ քննարկվող փաստաթուղթը կրկնում է նախորդ տարիների ծրագիրը. այն չի նպաստելու պետության զարգացմանը եւ չի ապահովելու ՀՀ քաղաքացու բարեկեցությունը: Հովհաննես Մարգարյանն իր ելույթում նշեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների զգալի մասն ընդգրկված է ներկայացված ծրագրում: Աժ պատգամավորը կարեւոր համարեց աղետի գոտում բնակարանաշինությունը, հաշմանդամների զբաղվածության ապահովումը, գյուղատնտեսության ոլորտում՝ հակակարկտային ցանցերի ներդրման անհրաժեշտությունը: Խաչիկ Հարությունյանը եւս դրական արտահայտվեց ծրագրի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ այն կլուծի երկրի առջեւ ծառացած խնդիրները: Պատգամավորը առաջնահերթ խնդիր համարեց ՀՀ սահմանների պաշտպանության հարցում հատուկ ռազմավարության մշակումը: Խոսրով Հարությունյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է նվազեցնել արտագաղթը, գործազրկությունը եւ աղքատությունը: Խոսրով Հարությունյանը կարծիքով՝ այս ծրագիրը կարժանանա հասարակության դրական գնահատականին: Արտաշես Գեղամյանը նկատեց, որ արտագաղթը ավելի մեծ չափերի է հասնում այն վայրերում, որտեղ մեծ է գործազրկությունը: Նա ողջունեց ծրագրում ամրագրված սոցիալ-տնտեսական ոլորտում նախատեսված բարեփոխումները: Հակոբ Հակոբյանն անդրադառնալով ծրագրի սոցիալական կողմին՝ նշեց, որ նախատեսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացում, աղքատության կրճատում, նոր աշխատատեղերի ստեղծում: Պատգամավորի կարծիքով՝ միայն հետեւողական եւ միասնական աշխատանքի շնորհիվ է հնարավոր լուծել ոլորտի խնդիրները: Ըստ Վարդան Այվազյանի՝ ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է եւ այդ պատճառով ծրագրինն տրվում են քաղաքական գնահատականներ: Արտակ Զաքարյանը բնական համարեց ծրագրի վերաբերյալ քննարկումների բազմակարծությունը: Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագիրը ներկայացնում է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները. այն իրատեսական է եւ համապատասխանում է ՀՀ քաղաքացու պահանջներին: Կորյուն Նահապետյանը նկատեց, որ ծրագրում ամրագրված են նաեւ նախընտրական խոստումները: Պատգամավորը կարեւոր համարեց ծրագրի բարեհաջող իրականացումը:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով պատգամավորների ելույթներին՝ նշեց, որ աշխարհի յուրաքանչյուր երկրում էլ ընդդիմությունը քննադատում է կառավարությանն ու նրա ծրագիրը, սակայն այդ անելու համար ընդդիմությունը պետք է կարողանա ծրագիր առաջարկել:

«Մեզ համար՝ որպես քաղաքական իշխանություն, շատ կարեւոր է քաղաքական ընդդիմախոսների, քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների թե դիտողությունները, թե քննադատությունները»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ունեցել է սխալներ, բացթողումներ, բայց այդ կառավարությանը հաջողվել է ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին աղետի գոտու բնակիչներին ապահովել նոր բնակարաններով, ինչպես նաեւ հաջողվել է չկրճատել որեւէ սոցիալական ծրագիր, տարբեր մարզերում  կառուցվել են բազմաթիվ առողջապահական ու կրթական նոր հիմնարկներ, բարձրացվել է կենսաթոշակը: Կառավարության ամենամեծ ձեռքբերումը ԱԺ փոխնախագահը համարում է խոսքի ազատությունն ու հրապարակային աշխատանքը: Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ՀՀ կառավարությունն ի զորու է կյանքի կոչել բոլոր ծրագրերը, որոնք նախանշված են ծրագրում:

Ելույթ ունեցան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Սփյուռքի նախարարը  բարձր գնահատեց ներկայացված ծրագիրը` նշելով, որ այն մեր երկիրը տանելու է դեպի ապահով Հայաստան: Հրանուշ Հակոբյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դինամիկ զարգացմանը՝ նշելով այդ ուղղությամբ կատարվող մեծ աշխատանքը: ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության ներկայացրած ծրագիրը բնորոշեց որպես Հայաստանի զարգացման համար միակ ծրագիր: Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաեւ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Նա կառավարության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը համարեց բավարար, սակայն ներկայիս համակարգում՝ ոչ իրականացող: Անդրադառնալով ծրագրի  տնտեսական կողմին` խմբակցության ղեկավարը կարեւորեց շուկայում մենաշնորհն ու գերիշխող դիրքը վերացնելու հարցը:  Ռուբիկ Հակոբյանը նաեւ խոսեց կոռուպցիայից` ասելով, որ ծրագրում չկան դրա դեմ պայքարելու իրական մեխանիզմներ: Ըստ խմբակցության ղեկավարի՝ ծրագիրը չի կասեցնելու շարունակվող արտագաղթը եւ չի նվազեցնելու աղքատությունը, հետեւաբար խմբակցությունը դեմ է քվեարկելու:

ՀՅԴ խմբակցության բացասական տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա իշանությանը հորդորեց որոշ վերահսկողական գորառույթներ տրամադրել ընդդիմությանը: Նրա խոսքով, պետք է համագործակցել եւ ճիշտ չեն այն հայտարարությունները, թե ընդդիմությունն ու իշխանությունը նույն նավի վրա են: Նա ասաց, որ եթե իշխանությունն իրենց հետ ցանկանում է համագործակցել, ապա  պետք է սոցիալական խնդիրների հարցերում իրենց հետ անկեղծ լինել: Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ՀՅԴ խմբակցությունը դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին:

«Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Հեղինե Բիշարյանը: Նա արձանագրեց իրենց դրական գնահատականը կառավարության ծրագրի վերաբերյալ` ընդգծելով, որ այն նաեւ ընդգրկում է ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերը: Խմբակցության ղեկավարը նկատեց, որ Հայաստանում կան կուտակված բազմաթիվ սոցիալական, տնտեսական եւ այլ բնույթի խնդիրներ: Նշվեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին եւ հետագայում նաեւ ձեռնամուխ է լինելու այդ ծրագրի ապահովմանն ուղղված օրենսդրական նոր նախագծերի մշակմանը եւ ընդունմանը, աջակցելու  է աղքատության եւ արտագաղթի վերացմանը:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը: Ըստ խմբակցության ղեկավարի՝ այս ծրագիրը եւս չի կասեցնելու շարունակվող արտագաղթը եւ չի նվազեցնելու աղքատությունը:

Ծրագրի քննարկումը կշարունակվի մայիսի 23-ի նիստում: Օրվա վերջին  նիստում, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:
 


22.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին
Հարգարժան պարոն Ազնավուր, սիրելի Մաեստրո, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից պատիվ ունեմ շնորհավորելու  Ձեզ ծննդյան 89-ամյակի առթիվ:  Աշխարհում չկա մի անկյուն, որտեղ չգնահատվի եւ չմեծարվի Ձեր արվեստը, որի միջոցով Դուք շարունակ քարոզում եք համամարդկային բարձրագույն արժեքներ՝ սեր, բարոյա...

22.05.2013
«Բաց դաս» ծրագրով խորհրդարանում էին Երեւանի եւ Արմավիրի դպրոցականներ
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 22-ին հանդիպեց Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երեւանի եւ Արմավիրի դպրոցների սաների հետ: Հանդիպման ըն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am