National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման արարողությանը
1 / 6

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության, մշակույթի եւ սպորտի գործիչներ:

«Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումների եզրափակիչ փուլին մասնակցում են ՀՀ մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը:

«Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը, որն անց է կացվում 2001 թվականից, շուրջ 11 ուսումնական տարի ցածր դասարանների աշակերտների համար դարձել է դպրոցական առօրյայի անբաժանելի մաս եւ շատերի համար ճանապարհ հարթել դեպի մեծ սպորտ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ողջունում եմ բոլորիդ աշնանային այս գեղեցիկ օրը, որը, կարծում եմ, ի սկզբանե բոլորիս վարակել է լավ տրամադրությամբ: Համոզված եմ, որ մեր մասնակիցներն իրենց պատրաստակամությամբ ու մարզական հաջողություններով ավելի  կբարձրացնեն այդ տրամադրությունը»,-ասաց խորհրդարանի ղեկավարը:

Նա նշեց, որ արդեն 11-րդ անգամ անցկացվող «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը եւս մի առիթ ու հնարավորություն է ուշադրություն բեւեռելու մեր մատաղ սերնդին, նրա ֆիզիկական դաստիարակությանը, որովհետեւ, ըստ ԱԺ նախագահի, առողջ սերունդ նշանակում է եւ ֆիզիկապես, եւ հոգեպես առողջ հասարակություն, հզոր պետություն, ուժեղ բանակ:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ թեթեւ աթլետիկան այն մարզաձեւն է, որ իրավամբ համարվում է սպորտի թագուհի եւ լիարժեքորեն նպաստում առողջ մարմին ունենալուն: Ըստ ԱԺ նախագահի` մեր  հայրենակիցները թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս ունեցել են լավ ավանդույթներ այս մարզաձեւում: Նա հիշեցրեց, որ թեթեւ աթլետիկայի բաղադրիչներից մեկը համարվող հեռացատկի Եվրոպայի ռեկորդն առ այսօր պատկանում է մեր հայրենակից Ռոբերտ Էմիյանին, ով այժմ Հայաստանի  աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է:

Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության նախընտրական փուլերն արդեն անցկացվել են Հայաստանի մարզերում եւ Արցախում: «Շատ ողջունելի է, որ մեր դպրոցականներն այսքան ակտիվ են մասնակցում այս մրցաշարին: Վստահ եմ, որ եզրափակիչ փուլում մրցելու են արժանավորները, հաղթելու են ուժեղագույնները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Բարձր գնահատելով նման միջոցառումներն ու դրանց նշանակությունը երեխաների, դպրոցականների եւ ընդհանրապես մատաղ սերնդի համար` ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս աջակցել ու օժանդակել նրանց:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգեւատրեց «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության մրցումներում ձգումներ մրցաձեւից լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին:
 


29.09.2012
Ավարտվեցին «ՀՀ 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում
Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի  տնտեսական  հարցերի ու  ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի  Հանրապետության  2011թ. պետական բյուջեի  կատարման մասին»   տարեկան  հաշվետվությունը, որը ընդգրկում ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am