National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.09.2012
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները
1 / 6

 Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին իշխանության պետական եւ դատական մարմիններին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:

 ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ  Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ ոլորտների ներկայացուցիչները պատգամավորների քննարկմանը ներկայացրին կատարված ծրագրերի ու ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվությունները:

 Հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ պետական մարմինների համար նախատեսված  ֆինանսական միջոցները հաշվետու տարում վճարվել են ամբողջությամբ եւ ժամանակին: Առանձին դեպքերում, բյուջետային տեխնիկայով պայմանավորված, առկա տնտեսումներն ուղղվել են պահուստային ֆոնդ, որտեղից  ֆինանսավորվել են նոր ծրագրեր:

 Նախատեսված ծրագրերը հիմնականում կատարվել են 100 տոկոսով:    Որոշ դեպքերում ծրագրի կատարողականը եղել է 100 տոկոսից ավելի, ինչը, ըստ ՀՀ գլխավոր գանձապետի, կատարվել է ի հաշիվ արտաքին աջակցության:

 ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ 2011 թվականի բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանության եւ այլ ծախսերի նպատակով նախատեսվել է  3 մլրդ 579 մլն դրամ,  ճշտված պլանը կազմել է 3 մլրդ 632 մլն դրամ, ծախսերը` 3 մլրդ 625 մլն դրամ, ապահովվել է ծրագրերի  99, 8 տոկոս կատարողական:

  «Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական տարածքային կառավարման մարմինների պահպանություն» ծրագրով տրամադրվել է 2 մլրդ 657 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,9 տոկոս: «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին եւ «Քաղաքական հետազոտություններ եւ հանրային իրազեկման ապահովում» ծրագրին տրամադրվել է համապատասխանաբար 115 եւ 75 մլն դրամ, կատարողականը եղել է 100 տոկոս: Գումարներ են հատկացվել արտասահամանյան գործուղումների  եւ պաշտոնական պատվիրակությունների ընդունման նպատակով: Այս ծրագրերի իրականացման համար համապատասխանաբար հատկացվել է 4 մլն 745  հազար դրամ եւ 49 մլն 58 հազ դրամ: Իրականացվել են նաեւ  մյուս  ծրագրերը:

 ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովին ֆինանսական հատկացումների եւ կատարողականի  ցուցանիշները, նշեց, որ հաշվետու տարում օրենսդիր մարմնին  պետական բյուջեով հատկացվել է 2 մլրդ 972 մլն դրամ, որն ամբողջությամբ օգտագործվել է: Իրականացվել են նախատեսված բոլոր 5 ծրագրերը, կատարողականը կազմել է 99,92 տոկոս: ՀՀ ԱԺ աշխատակազմի պահպանության եւ խորհրդարանականների ծախսերի համար հատկացվել է 2 մլրդ 731 մլն դրամ, փաստացի ծախսվել է 2 մլրդ 730 մլն դրամը: 1 մլրդ 626 մլն դրամ էլ հատկացվել է աշխատավարձերի վճարման հոդվածով:

 Երկրորդ`  վարչական օբյեկտների շինարարության ծրագրի իրականացման համար հատկացվել է 77 մլն դրամ, որից 2 մլն 910 հազ. դրամը տրվել է նախագծման եւ տեխնիկական հսկողության իրականացման, 2 մլն 200 հազ. դրամ հատկացվել է ԱԺ դահլիճի պատուհանների փոխարինման, իսկ մոտ  72 մլն դրամը ծախսվել է ԱԺ առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման նպատակով: Ծրագիրն իրականացվել է 99 տոկոսով:

 ԱԺ աշխատակիցների վերապատրաստման փոքր ծրագիրը եւս հիմնականում իրականացվել է: Միջազգային կազմակերպություններին անդամակցության համար նախատեսվել է 101 մլն դրամ, կատարողականը եղել է 100 տոկոս: 60,8 մլն դրամ հատկացվել է ԱԺ կարողությունների հզորացման ծրագրին, որը եւս ամբողջությամբ կատարվել է:

 ՀՀ կառարավության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ շուրջ 35 մլրդ դրամ է նախատեսվել հաշվետու տարում ՀՀ կառավարության աշխատակազմին, որն օգտագործվել է մի շարք խոշոր ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես 27 մլրդ դրամ հատկացվել է «Հազարամյակի մարտահրավերներ»  ծրագրին, 3,5 մլրդ դրամ հատկացվել է «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծրագրերին, 3 մլրդ դրամ` այլ ծրագրերի իրականացմանը:  Կատարողականը կազմել է 95 տոկոս:

 Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ ՍԴ-ի համար նախատեսված բյուջետային միջոցներն օգտագործվել են 99,3 տոկոսով: Նախատեսված որեւէ հոդված չի փոփոխվել, իրականացվել են նախատեսված 3 ծրագրերը:

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` համակարգին հատկացված ամբողջ գումարն օգտագործվել է: Ծրագրերը հիմնականում իրականացվել են: Հրայր Թովմասյանը նկատեց, որ կապված դատաիրավական բարեփոխումների հետ` փոքր-ինչ ավելի գումար է ծախսվել` ի հաշիվ դրամաշնորհների:

 ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանի ներկայացմանբ` համակարգի պահպանման համար հատկացվել է 4 մլն 638 հազ.  դրամ, ծրագրերի իրականացման կատարողականը կազմել է 99,9 տոկոս:

 ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանի հաղորդմամբ` կառույցին հատկացվել է 3 մլրդ 13 մլն դրամ, կատարողականը կազմել է 99, 98 տոկոս: 31 մլն խնայվել է, որը վերադարձվել է պետական բյուջե:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի խոսքով` համակարգին հատկացված 251,5 մլն դրամը հիմնականում օգտագործվել է, տնտեսվել է 4 մլն դրամ:

 ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը տեղեկացրեց, որ իրականացվել է 2 ծրագիր, ֆինանսավորումը կազմել է 783 մլն դրամ:

 Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռ. Աասիկյանի` հաշվետու տարում համակարգին հատկացվել է 6,2 մլրդ դրամ, ծրագրերի կատարողականը կազմել է 99,1 տոկոս:

 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը տեղեկացրեց, որ 2011 թվականին համակարգին հատկացվել է 191 մլն 621 հազ. դրամ,  ծրագրերը  կատարվել են:

 Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի` համակարգին հատկացվել է 393 մլն 173 հազ դրամ,  փաստացի ծախսերը կազմել են 391 մլն 719 հազ. դրամ: 
 
Նույն օրը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի եւ ԱԺ ֆինասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գագիկ Մինասյանի եւ Ստեփան Մարգարյանի նախագահությամբ քննարկվեցին ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով ՀՀ մարզերին հատկացված ֆինանսական  միջոցների եւ կատարված ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունները:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը եւ ՀՀ մարզերի ներկայացուցիչները համառոտ  ներկայացրին ՀՀ մարզերին հաշվետու տարում հատկացված ֆինանսական ցուցանիշները,  դրանց օգտագործման հիմնական ուղղությունները եւ իրականացված ծրագրերը:

Մասնավորապես ՀՀ Արագածոտնի մարզին հատկացվել է 6 մլրդ 77 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,96 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 347 մլն դրամ:

ՀՀ Արարատի մարզին հատկացվել է 8 մլրդ 664 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2.6 մլրդ դրամ:

ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 8 մլրդ 974 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 731 մլն դրամ:

ՀՀ Գեղարքունիքի մարզին հատկացվել է 9 մլրդ 74 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.97 տոկոս, իրականացվել է 19 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 290 մլն դրամ:

ՀՀ Լոռու մարզին հատկացվել է 6 մլրդ 998 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.6 տոկոս, իրականացվել է 20 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 714 մլն դրամ:

ՀՀ Կոտայքի մարզին լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 657 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,9 տոկոս, իրականացվել են բոլոր նախատեսված ծրագրերը:

ՀՀ Շիրակի մարզին հատկացվել է 10 մլրդ 74 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,6 տոկոս, իրականացվել է 23 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 2 մլրդ 676 մլն դրամ:

ՀՀ Սյունիքի մարզին հատկացվել է 5 մլրդ 787 մլն դրամ, կատարողականը կազմել է 99.7 տոկոս, իրականացվել է 19 ծրագիր, լրացուցիչ տրվել է 1 մլրդ 458 մլն դրամ: 
 
ՀՀ Վայոց ձորի մարզին տրվել է 2 մլրդ 574 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,8 տոկոս, իրականացվել է 14 ծրագիր, լրացուցիչ հատկացվել է 527 մլն դրամ:

ՀՀ Տավուշի մարզին հատկացվել է 5 մլրդ 176 մլն դրամ, կատարողականը կազմել է 99,4 տոկոս, լրացուցիչ հատկացվել է 1 մլրդ 549 մլն դրամ:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով Երեւանի քաղաքապետարանին հատկացված գումարների վերաբերյալ հաշվետվությունը: Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանին հատկացվել է սուբսիդիա 6 մլրդ 580 մլն դրամ, պետական բյուջեից տրամադրվող դոտացիաները կազմել են 11 մլրդ 908 մլն դրամ, այդ թվում` ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան` 8 մլրդ 963 մլն դրամ:

Պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների իրականացման համար տրամադրված ֆինանսավորման ծավալը կազմել է 19 մլրդ 19 մլն դրամ:
Տեղեկացվեց, որ բոլոր ուղղություններով ծախսերը կատարվել են 100 տոկոսով:


25.09.2012
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ հանդիպում մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ խիստ կարեւոր է համագործակցությունը հասարակական...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am