National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
1 / 6

Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Աժ նախագահ Հովիկ Աբրահամայնը երկկողմ հանդիպումներ ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի եւ ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի  հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանը, միջխորհրդարանական կապերին, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Գերմանիայի հետ գործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվ են զարգանում, ինչի վառ վկայությունն է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցերը: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցության զարգացումը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը առաջ մղելու կարեւոր լծակ է: ԱԺ նախագահը կարեւորեց փոխգործակցության հետագա զարգացումը տնտեսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Անհրաժեշտ համարվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:

Անդրադառնալով  Հունգարիայի իշխանությունների  կողմից Սաֆարովին  Ադրբեջանին արտահանձնելու փաստին` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հունգարա-ադրբեջանական  գործարքը կարող է  բացասաբար ազդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանի խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին: Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ եթե նման արարքները ժամանակին չդատապարտվեն եւ կոնկրետ քայլեր չիրականացվեն, ապա կարող են կրկնվել:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը նույնպես կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա շեշտեց, որ Գերմանիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացումը տարբեր ուղղություններով: Անդրադառնալով սաֆարովյան դեպքին` Բունդեսթագի նախագահն անթույլատրելի համարեց Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաֆարովին արդարացնելը եւ ազատ արձակելը: Նրա համոզմամբ` Եվրոպայում եւ աշխարհում չի կարող գտնվել մի երկիր եւ միջազգային կազմակերպություն, որ անընդունելի եւ դատապարտելի չհամարի այդ փաստը:

Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվեց Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական համակարգին ծանոթանալու լավ  հնարավորություն է ընձեռում: 
  
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ԵԽԽՎ նախագահը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, քաղաքական դրական մթնոլորտը: Նա հատկապես առանձնացրեց եւ հաջողված համարեց դատական համակարգում  եւ ոստիկանությունում իրականացված բարեփոխումները: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը` պարոն Մինյոնը շեշտեց, որ այն պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: Նա առաջիկայում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Արտահայտելով իր  տեսակետը` պարոն Մինյոնը կարծիք հայտնեց, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը չի արդարացնում իր գոյությունը եւ սպառել է իրեն: ԵԽԽՎ նախագահի հետ համակարծիք էր նաեւ հանդիպմանը ներկա ԵԽԽՎ «Եվրոպական դեմոկրատներ» խմբի ղեկավար Բոբ Վալտերը : Սաֆարովի դեպքի առնչությամբ ԵԽԽՎ նախագահը նշեց, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել է կատարվածը: Ըստ պարոն Մինյոնի` Բյուրոյի պահանջով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում կքննարկվի Սաֆարովի դեպքը:

  ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց ԵԽԽՎ նախագահին նրա հայտարարության համար: Հովիկ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց, որ իրադրությունը շարունակում է զարգանալ վտանգավոր ուղղությամբ եւ չնայած այն հանգամանքին, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտել է  կատարվածը, Ադրբեջանում նոր թափ է առել այդ մարդասպանի մեծարման եւ  արդարացման գործընթացը: Նրա խոսքով` այլատյացության դրսեւորումները կարող են վարակիչ լինել: Ըստ ԱԺ նախագահի` դա ոչ միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԽԽՎ նախագահի մոտեցումը 1416 բանաձեւով նախատեսված ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի առնչությամբ: «Դուք  ԵԽԽՎ այն նախագահն եք, որ սթափ գնահատեցիք, թե ինչ վտանգ է պարունակում այն, եւ որ ժամանակավոր ենթահանձնաժողովը ոչ թե օգնելու էր մերձեցնել կողմերի դիրքորոշումը, այլ  կդառնար նաեւ փոխադարձ մեղադրանքների նոր հարթակ»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:Հովիկ Աբրահամյանը Ժան-Կլոդ Մինյոնին հրավիրեց պաշտոնական այց կատարել Հայաստան:

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ելույթով Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Օրվա ընթացքում նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:
 


20.09.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի  20-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց  «Լեզվի մասին» ՀՀ օրենքում ...

20.09.2012
ՀՀ Աժ փոխնախագահն ընդունեց ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ  Արպատ Ավանեսյանը, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am