National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.09.2012
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի  20-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց  «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  եւ  մի շարք  այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Ըստ  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝  օրենսդրական փոփոխությունների փաթեթի ներկայացումը պայմանավորված է հանրապետությունում խուլերի ուսուցումն ու դաստիարակությունը հայերեն ժեստերի լեզվով իրականացնելու անհրաժեշտությամբ:  Նպատակն է նպաստել լսողության խանգարումներով անձանց կարողությունների զարգացմանը եւ ներգրավվածությանը հասարակության կյանքին, նրանց հիմնարար, մասնավորապես տեղեկատվության եւ կրթության իրավունքների պաշտպանությանը:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Կրթության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը եւս ներկայացրեց  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս այն անվանեց անկյունաքարային, հեղափոխական նախաձեռնություն ոչ միան Հայաստանի կրթության ոլորտում, այլեւ ողջ ԱՊՀ տարածքում: Նախաձեռնության նպատակն է ապահովել երեխայի՝ անհատական տարբերություններից եւ հաշմանդամությունից անկախ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորումը, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը: Քվեարկության արդյունքում, հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց  փաթեթը նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար, սակայն որոշեց անցկացնել նաեւ խորհրդարանական լսումներ:

Նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ  նաեւ  «Կրթության պետական տեսչության մասին»  ՀՀ  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ կրթության պետական տեսչությանը կրթության բնագավառի պետական վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տալ ոչ միայն հանրակրթական եւ նախնական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, այլեւ միջին եւ բարձրագույն մասնագիտական ոլորտներում:

Հանձնաժողովը քննարկեց եւ նստաշրջանի ու առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց  նաեւ  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը վերաբերում է ռազմական կրթական ծրագրերի, ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի սահմանման անհրաժեշտությանը:

Հանձաժողովի անդամներն ի գիտություն ընդունեցին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2011 թ. գործունեության մասին հաղորդումը՝  ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի զեկուզմամբ, եւ Հանրային հեռուստառադիոընկերության 2011 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրեց  խորհրդի նախագահ Ալիկ Հարությունյանը:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը  հաստատեց  ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից  Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգը: 
                 

                 

   



20.09.2012
ՀՀ Աժ փոխնախագահն ընդունեց ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահին
ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ  Արպատ Ավանեսյանը, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am