National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.09.2012
Աշխատանքային քննարկում
1 / 4

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից կրկին ստեղծվելու է  Երիտասարդական խորհրդարան եւ հավաքի նպատակը  ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի քննարկումն է: Դրական եւ արդյունավետ գնահատելով նախորդ Երիտասարդական խորհրդարանի  աշխատանքը` Ազգային ժողովի  նախագահը նկատեց, որ այն գործել է ակտիվ եւ արդարացրել սպասումները: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ  խորհրդարանն այսուհետ եւս կաջակցի ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների իրականացմանը, որը, ըստ նրա, լավ դպրոց է ապագա քաղաքական եւ  պետական գործիչների համար:

 ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը  ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի  նախագիծը: Նա նույնպես կարեւորեց Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը եւ նշեց, որ ԱՊՀ շրջանակում առաջիկայում կստեղծվի Երիտասարդական խորհրդարան, որի հիմքում կլինի  Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի մոդելը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները  բարձր գնահատելով Երիտասարդական խորհրդարանի գործունեությունն ու  նրա նշանակությունը երիտասարդների կրթության, հասարակական ակտիվության խրախուսման գործում` անհրաժեշտ համարեցին կառույցի աշխատանքների շարունակականության ապահովումը:   Ողջունելով ԱԺ նախագահի նախաձեռնությունը` ԲՈՒՀ-երի ռեկտորները հանդես եկան մի շարք առաջարկներով, որոնք, ինչպես հավաստիացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մանրամասն կքննարկվեն:


11.09.2012
Խորհրդարանը քննարկեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը
Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված հարցերը եւ շարունակեցին օրակարգային հարցերի քննարկումը: «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am