National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.7.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
17.07.2012
Էդուարդ Շարմազանովն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրակությանը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրություններում: Պատվիրակության կազմում են Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի եւ Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը, այլք:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողով այցելելու, ինչպես նաեւ ԼՂՀ իշխանությունների հրավերն ընդունելու համար, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ եվրոպական արժեքների ամրապնդումն ու եվրաինտեգրման խորացումը Հայաստանի առաջնահերթություններից են: Նա, ի դեմս հանդիպման մասնակիցների, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, այն երկրներին ու կառույցերին, որոնք իրենց աջակցությունն են բերում Հայաստանում եվրոպական արժեհամակարգի, ժողովրդավարական ազատությունների առաջմղմանը:

ԱԺ փոխնախագահը հատկանշական համարեց Հայաստանի եվրոպացի բարեկամների այցը այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղում կայանալու են հերթական նախագահական ընտրությունները: Նա վստահություն հայտնեց, որ հյուրերը, այցելելով Ղարաբաղ, իրենք կհամոզվեն, թե ժողովրդավարական արժեքները որքան առաջընթաց են ապրել, եւ որ այստեղ վճռական են հենց այս հիմքի վրա կայացնելու անկախ հանրապետությունը:

Էդուարդ Շարմազանովը կարեւորեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մարդասիրական աջակցությունը` նշելով, որ  այն բարձր է գնահատվում թե Հայաստանում, թե Արցախում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Էլենի Թեոխարոսը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում առկա են եվրոպական արժեքները, եւ որ այստեղ հետամուտ են դրանց հետագա խորացմանն  ու ամրապնդմանը: «Ես ուրախ կլինեմ եվրոպացիներին հաղորդելու այն առաջընթացի մասին, որն արձանագրել է Ձեր երկիրը ոչ միայն ժողովրդավարության կայացման, այլեւ այն բարելավելու ուղղությամբ: Ներկայում իմ երկիրը` Կիպրոսը, նախագահում է Եվրամիությունում, եւ հավաստիացնում եմ, որ հնարավոր ամեն ինչ կանենք` աջակցելու Հայաստանին բոլոր ուղղություններում»,-նշեց տիկին Թեոխարոսը: Ղարաբաղ իրենց այցելությունը նա որակեց որպես ուխտագնացություն` նշելով, որ ամենաազատ ոգին ինքը 15 տարի առաջ տեսել է հենց Ստեփանակերտում: Նա հավաստիացրեց, որ հայկական կողմը կարող է ապավինել բոլոր այն եվրոպական ուժերին, որոնք հետամուտ են հակամարտությունների, մասնավորապես ԼՂ հիմնախնդրի  խաղաղ եւ արդարացի լուծմանը:

Իր հերթին Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանում համոզված են` Կիպրոսի նախագահությունը ԵՄ-ում շատ արդյունավետ կլինի, անկախ նրանից, որ թուրք շատ գործիչներ այդ առումով տարբեր հակասական հայտարարություններով են հանդես գալիս: Նա, նշելով, որ Հայաստանը կողմնակից է միացյալ Կիպրոսին, համոզմունք հայտնեց, որ 21-րդ դարում ուժի դիրքերից խոսելը, պատեր շարելը, նախապայմաններ առաջադրելը եվրոպական արժեքների հետ որեւէ կապ չունեն: «Խոսքն առնչվում է թե Թուրքիային, թե Ադրբեջանին: Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀԿ-ն` որպես իշխող եւ ԵԺԿ անդամ  կուսակցություն, գտնում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներում եւ ոչ թե ուժի դիրքերից»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` հավաստիացնելով, որ այդպես են կարծում նաեւ Լեռնային Ղարաբաղում:  Նա վստահություն հայտնեց, որ այցելելով ԼՂ` եվրոպացի գործիչներն անձամբ կհամոզվեն`  Ղարաբաղի բնակչությունն իրոք իրական ժողովրդավարություն է կառուցում, եւ հետադարձ չկա: «Մեզ համար շատ կարեւոր է, որ այս այցն իրականացնում են եվրոպացի մեր բարեկամները, ինչը շատ կարեւոր է թե Հայաստանի Հանրապետության, թե ԼՂՀ քաղաքացիների համար»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:

 ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի եւ Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան էլ հավաստիացրեց, որ իրենց այս այցի արդյունքում եվրոպական շատ գործիչներ ու լրատվամիջոցներ կտեղեկանան այն իրականության մասին, որ այսօր տիրում է իր անկախությունը կերտող Լեռնային Ղարաբաղում:

Կողմերն անդրադարձան այլ հարցերի եւս:


17.07.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երեւանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխն...

17.07.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի ներկայացուցիչներին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին եւ Ալեքսանդր Բուլրիսին: Ողջունելով կանադացի պատգամավորների այցը  Հայաստանի խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը ...

17.07.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 17-ին հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հայ-չինական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, անկախացումից ի վեր եւ դիվանագիտական հարաբերություննե...

17.07.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի ԼՂՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am