National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
11.05.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1 / 4

ՀՀ ԱԺ կողմից 2001 թվականին ընդունված «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում մայիսի 8-ն ամրագրվեց որպես «Երկրապահի օր»։

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց  «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու փառքով պսակած ազատամարտիկների շիրիմներին, լռությամբ ու խոնարհումով հարգեց նրանց հիշատակը։

ԱԺ նախագահը մասնակցեց Երկրապահ կամավորականների միության կողմից կազմակերպված միջոցառմանը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը կատարեց հոգեհանգստի կարգ։

Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծեցին հայ ազատամարտիկների անձնուրաց սխրանքն ու կարեւորեցին նրանց անխորտակելի ոգով նոր սերնդի դաստիարակությունը։

Երկրապահի օրվան նվիրված քայլերթ կատարեցին եւ Արեւելյան մարտարվեստի իրենց հմտությունները ցուցադրեցին «Պատանի երկրապահ» ակումբի սաները։
 


11.05.2012
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահի Ալգիս Կաշետայի հետ
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի հետ: Պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լիտվայի Հանրապետության Սեյմասին` ի դեմս լիտ...

11.05.2012
Դրական գնահատականներ` Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեությանը
Մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստ` քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախ ներկայացրեց, թե ինչ քայլեր են կատարվել նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am