National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.2.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29
 
03.02.2012
Տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 8

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը  փետրվարի 3-ին հրավիրած նիստում երաշխավորեց դրական եզրակացությամբ նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հարակից փաթեթով: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացմամբ` այս նախաձեռնության հիմնական նպատակը Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանը` UPOV-ին միանալով` հայկական նոր սորտերը ճանաչելի եւ ընդունելի դարձնելն է: Ներկայում այս ոլորտը կարգավորվում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» օրենքով, որը,  մասնագետների համոզմամբ, չի համապատասխանում բնագավառը կարգավորող միջազգային կոնվենցիային: Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը  նշեց, որ փաստաթուղթն ուսումնասիրել եւ առաջարկություններ են պատրաստել, որոնց հիման վրա` կառավարության հետ համագործակցելով, կվերանայեն  նախագծի մի շարք դրույթներ եւ քառօրյա նիստերի օրակարգում կընդգրկեն նախագծի լրամշակված տարբերակը:

Նիստում պատգամավորները հավանության արժանացրին  գյուղատնտեսության ոլորտին վերաբերվող երեք նախագիծ եւս, որոնք կներկայացվեն երկրորդ ընթերցմամբ ընդունման:

«Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու կառավարության  նախաձեռնությունը պատգամավորների առաջարկներով  խմբագրվել է: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նիստում  առաջարկեց վերանայել նաեւ սպառողական կոոպերացիայի` նախագծով սահմանված կազմակեպական-իրավական ձեւը` կոոպերացիային ընձեռելով գործունեության առավել լայն հնարավարություն` այդ թվում եւ շահույթ հետապնդելու:

«Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը նույնպես փոփոխվել է առաջին ընթերցումից հետո: Գյուղնախարարը նշեց, որ գյուղատնտեսական արտադրանքի մակնշման  «բիո», «էկո» եւ այլ անուններ կարող են օգտագործել միայն  բիոլոգիապես մաքուր արտադրանք ապահովող տնտեսավարողները: «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, գյուղնախարարի բնորոշմամբ, կհեշտացնեն գյուղտեխնիկայի շահագործումը, ինչպես նաեւ տեխզննության ընթացակարգը:

Նիստում հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: 
  
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում Արամ Սաֆարյանի նախագահությամբ որոշվեց մինչեւ 30 օրով հետաձգել ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեղինակած «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը, իսկ մինչեւ 90 օրով` ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ 0կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: 
  
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով  
  
Փետրվարի 3-ի նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը նշեց, որ փոփոխության հիմնական նպատակն օրենսդրական գործընթացում գլխադասային հանձնաժողովների վերահսկողական գործառույթների ընդլայնումը եւ նրանց դերի բարձրացումն է: Քննարկումների արդյունքում որոշվեց օրինագիծը լրամշակելու նպատակով հարցի քննարկումը հետաձգել մինչեւ 15 օրով:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 15 օրով հետաձգվեցին նաեւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումները: 
  
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով  
  
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Վերջինս նշեց, որ ընդունվել են օրինագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկությունները:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագիծը կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը հաստատեց 2012թ. փետրվար-հունիս ամիսների ընթացքում ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:

Հեղինակների առաջարկով մինչեւ 60 օրով հետաձգվեց մի շարք օրենքների նախագծերի քննարկումը: 
  
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով  
  
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց 1981 թվականի հունվարի 28-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նա նշեց, որ կոնվենցիայի նպատակն է ապահովել յուրաքանչյուր կողմի տարածքում, յուրաքանչյուր անհատի, անկախ նրա քաղաքացիությունից կամ բնակության վայրից, իրավունքների եւ հիմնարար ազատությունների, մասնավորապես նրա գաղտնիության իրավունքի նկատմամբ հարգանքը` իրեն առնչվող անձնական տվյալների ավտոմատացված մշակման մասով:

Արթուր Օսիկյանը ներկայացրեց նաեւ 1999 թվականի հունիսի 15-ին Ստրասբուրգում հաստատված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայում կատարված փոփոխությունները: Նա նշեց, որ փոփոխության նպատակն է Եվրոպական միությանը թույլ տալ Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո անդամակցել «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիային:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց նաեւ 2001 թվականի նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում ստորագրված «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերահսկիչ մարմինների եւ տվյալների անդրսահմանային հոսքերի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը: Արթուր Օսիկյանը նշեց, որ արձանագրության նպատակն է ստեղծել վերահսկիչ մարմիններ, որոնք պետք է իրենց իրավասության շրջանակներում քննեն ցանկացած անձի կողմից ներկայացված` անձնական տվյալների մշակման մասով իր իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության վերաբերյալ պահանջները:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ 15 օրով հետաձգվեց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» հայտարարության նախագիծը: 
    
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց   «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Նշված նախագծի ընդունմամբ կվերացվի տվյալ բնագավառում լիցենզավորվող անձանց կողմից հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական պահանջը: Միեւնույն  ժամանակ տվյալ օրենսդրական փոփոխությունը գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: 
  
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի մշակումը եւս նպատակաուղղված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն առավել դյուրին դարձնելուն:

Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի  որոշման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից պետական մարմիններին կանոնադրություն, պետական գրանցման վկայական (դրա ներդիրներով) եւ (կամ) դրանց պատճեններ ներկայացնելու պարտավորուրությունները համարվում են կատարված, եթե պետական մարմնին դիմելիս ներկայացվող դիմումում կամ հայտում, հայտատուին կամ դիմումատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է իր պետական գրանցման համարը: 
  
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի նպատակն է կարգավորել ռազմավարական խնդիրների լուծման ուղիների սահմանումը եւ էներգահամակարգի հուսալիության ապահովման համար լիցենզավորված անձանց գործառույթների հստակեցումը,  որոշ ոլորտների համար խթանիչ մեխանիզմների ստեղծումը: 
  
Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Բնագավառի քաղաքականության առաջնային խնդիրն է ապահովել գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտի արդիականացումը եւ ստեղծել տարածական տվյալների ենթակառուցվածքներ:

Քննարկված օրինագծերը ստացան դրական եզրակացություն նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար: 
  
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը ներկայացրեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Օրենքի նախագծերի փաթեթը նպատակ ունի կարգավորել մասնագիտացված կազմակերպությունների կողմից ընկերության բաժնետերերի ռեեստրում ներառված տեղեկությունների թույլատրելի օգտագործման հետ կապված հարցերը: «Բաժնետիրական ընկերությունների մասին» գործող ՀՀ օրենքը չի նշում ռեեստրում նշված տեղեկատվության օգտագործման հնարավոր դեպքերը, իսկ «Արժեթղթերի շուկայի մասին» գործող ՀՀ օրենքը սահմանում է ծառայողական տեղեկության հասկացությունը եւ կարգավորում դրա հրապարակման հետ կապված հարցերը:  Նշվում են նաեւ այն տեղեկությունները,  որոնք չեն համարվում ծառայողական եւ հետեւաբար կարող են հրապարակվել: Սակայն նշված մասում չի խոսվում ընկերությունների բաժնետերերի եւ/կամ բաժնեմասերի վերաբերյալ տեղեկության մասին, ինչը ենթադրում է, որ այն  հրապարակման ենթակա չէ եւ համարվում է ծառայողական տեղեկություն: Այդ տեղեկություները կարող  են անհրաժեշտ լինել ինչպես ընկերության մյուս բաժնետերերին, այնպես էլ տվյալ ընկերությունում ներդրումների ցանկություն հայտնող շահագրգիռ երրորդ անձանց:

Միաժամանակ օրենքի նախագծով փորձ է արվում նշված տեղեկությունները բաց համարելու հետ մեկտեղ նաեւ պաշտպանել եւ արգելել բաժնետերերի անհատական տվյալներ պարունակող տեղեկությունների տարածումը:

Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: 
  
Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին»,            «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»(օրինագծերի փաթեթ), «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (օրինագծերի փաթեթ), «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ համագործակցության վերաբերյալ մարդասիրական եւ տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային եւ պարտադիր վճարների արտոնություններից օգտվելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերին: 
  
ՀՀ ԱԺ  տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով

ՀՀ ԱԺ  տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մի խումբ օրինագծեր: Մի խումբ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Սամվել Նիկոյանի, Գալուստ Սահակյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Մարտին Սարգսյանի, Վազգեն Կարախանյանի, Կարինե Աճեմյանի, Ռաֆիկ Գրիգորյանի, Էդուարդ Շարմազանովի հեղինակած «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ  օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է գույքահարկի գծով հաշվարկված եւ չվճարված պարտավորությունների վերացման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում ֆիզիկական  անձինք հնարավորություն կստանան  թեթեւացնել իրենց հարկային բեռը, իսկ համայնքային բյուջեները կազատվեն անհուսալի դարձած բյուջետային մուտքերից:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց Երեւանի քառաքապետի տեղակալ Կամո Արեյանը:  «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծում առաջարկվող լրացմամբ նախատեսվում է, որ առանց թույլտվության համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի իրականացումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսունապատիկի չափով:

Այս  գործունեության մեկ տարվա թույլտվության համար կգանձվի է 50000 դրամ պետտուրք:

Օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ` հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, որի ընդունման պարագայում  կհստակեցվեն  համայնքի ավագանու կազմավորման, նիստերի իրավազորության, անցկացման, որոշումների կայացման, լիազորությունների դադարեցման հիմքերի հետ կապված դրույթները:  Օրինագիծը կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ մեծ եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում կընդգրկվի նաեւ ՀՀ կառավարության «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը, որի նպատակը աշխարհագրական անվանումների վերաբերյալ հավաստի տվյալների տրամադրումն է:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը,  որը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի գնահատմամբ` օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում եւ այլ զորքերում զինվորական կարգապահության կանոնները, կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները: 
  
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է բժշկական սպասարկման եւ բնակարանային ապահովվածության արտոնությունների կիրառման գործընթացում օրենքի դրույթների միատեսակ կիրառման ապահովում եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, կատարվող ծախսերի օպտիմալացում: 
  
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  նախագիծը: Այն նախատեսում է ուժը կորցրած ճանաչել ծառայողական քննության նյութերի իրավական փորձաքննությանը վերաբերող դրույթները եւ ստեղծել ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնող մշտական գործող հանձնաժողով: Նախատեսվում է նաեւ ոuտիկանության կենտրոնական ապարատի ծառայողական քննություն իրականացնելու հիմնական իրավաuություն ունեցող uտորաբաժանմանը ծառայողական քննություն կատարելու ցուցում տալու իրավունք վերապահել ոuտիկանության պետի տեղակալներին` իրենց սպասարկման ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով (բացառությամբ գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ): 
  
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, նախատեսում է մանրամասն կարգավորել արտակարգ դրության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես հստակ կարգավորվում են արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Քննարկված օրինագծերը դրական եզրակացություն ստացան առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: 
  
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերին: 

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը, նախատեսում է մանրամասն կարգավորել արտակարգ դրության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես հստակ կարգավորվում են արտակարգ դրության իրավական ռ

03.02.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Ժողովրդական Ժողովի նախագահին
Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Մուհամմադ Սաադ Ալ-Քաթաթնիին.   «Ցավով տեղեկացա Եգիպտոսի Արաբական Հանրապետության Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ու...

03.02.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին
Փետրվարի 3-ին ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առկա է երկկողմ եւ բազմակողմ հ...

03.02.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Փետրվարի 3-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Քննարկվեցին չորրորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի եւ  փետրվարի  6-9-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ տասնմեկեր...

03.02.2012
Հրայր Զորյանը` ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
Ղեկավարվելով «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 2-ին կարգադրություն է ստորագրել Հրայր Զորյանին ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչո...

03.02.2012
Ասուլիս խորհրդարանում
Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փետրվարի 3-ին հրավիրած մամուլի ասուլիսում մանրամասներ հաղորդեց Բրյուսելում տեղի ունեցած նիստերի ու քննարկումների մասին: Այդ օրերին տեղի են ունեցել տնտեսական ինտեգրացիայի, էներգե...

ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am