National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.7.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.07.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողին
1 / 1

Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին:

Շնորհակալություն հայտնելով  Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար` ԱԺ նախագահը  կարեւորեց նրանց գործադրված ջանքերը, որոնք միտված են աջակցել Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ վերջին ամիսներին Հայաստանում իրականացվող դրական տեղաշարժերին, մասնավորապես  կարեւորվեց  ՀՀ Նախագահի առաջարկության հիման վրա  ԱԺ կողմից 2011 թվականի մայիսին հայտարարված համաներումը, որը  նորանկախ Հայաստանի պատմության մեջ թվով իններորդն է, սակայն ազդեցության շրջանակի, ընդգրկման ու դրսեւորման առումով այն աննախադեպ է եւ ունի թե մարդասիրական եւ թե քաղաքական նշանակություն:  ԱԺ նախագահի խոսքով այս համաներումն առանձնանում է նաեւ նրանով, որ շատ դրականորեն ազդեց ներքաղաքական մթնոլորտի  բարելավման վրա` հանրության շրջանում առաջացած լարվածությունը մեղմելու եւ քաղաքական ուժերի միջեւ համագործակցության հենք ստեղծելու համար: Անդրադառնալով քաղաքական երկխոսությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  ՀՀ Նախագահը տարբեր առիթներով նշել է, որ մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար երկխոսության միջոցով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է: Զարգացնելով վերջին շրջանի դրական միտումները, ձեւավորվեց աշխատանքային խումբ, որը ներկայացնում է ՀՀ Նախագահին, գործադիր իշխանությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը,  Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն հաստատելու համար: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ հուլիսի 18-ին տեղի է ունեցել կոալիցիայի եւ ՀԱԿ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել այն հարցերի շուրջ, որոնք համարվում են հրատապ, ինչպես նաեւ ներկայացվել են երկու կողմերի դիրքրոշումները երկխոսության վերաբերյալ: Անդրադառնալով  2012 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունենալիք  հերթական խորհրդարանական ընտրություններին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները ՀՀ Նախագահի գլխավորությամբ կարեւորում են  ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում կարեւորվեց  ընտրական նոր օրենսգրքի  ընդունումը, որը  մշակվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, տեղական եւ միջազգային փորձագետների հետ սերտ համագործակցությամբ: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նոր ընտրական օրենսգրքի պատշաճ կիրառմամբ մենք կկարողանանք անցկացնել ազատ, արդար եւ միջազգային չափանիշերին համապատասխան ընտրություններ: Այս օրենսգիրքը նախորդների համեմատ առանձնանում է նրանով, որ ընդունվել է խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ եւ  նախատեսում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, որոնք կարող են էապես փոխել ընտրությունների անցկացման մթնոլորտը: Նոր ընտրական օրենսգիրքը լուծում է տվել նախորդ ընտրություններում տեղ գտած թերություններին ու բացերին:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերը գոհունակությամբ փաստեց  Հայաստանում ընթացող  դրական բարեփոխումները, կարեւորեց նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ անհրաժեշտ համարեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, քաղաքական ուժերի եւ թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը: Նա բարձր  գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի դերը երկրում իրականացվող բաերոփոխումների գործընթացում եւ երկրում քաղաքական մթնոլորտի առողջացման գործում: Նա գոհունակությամբ փաստեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լավ եւ արդյունավետ աշխատանքը :

Հանդիպմանը անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
 


20.07.2011
Մամուլի ասուլիս խորհրդարանում
Հուլիսի 20-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը մամլո ասուլիսում ներկայացրին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ գերմանական GIZ կառույցի կողմից իրականացված համատեղ աշխատանքը...

20.07.2011
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողը հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մոնիտորինգի հանձնաժողովի  Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել ֆիշերը հուլիսի 20-ին հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ: Առաջին հանդիպումը քաղաքական կոալիցիան ներկայացնող խմբակցությունների հետ էր: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am