National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.7.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
20.07.2011
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2

Հուլիսի 20-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը մամլո ասուլիսում ներկայացրին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ գերմանական GIZ կառույցի կողմից իրականացված համատեղ աշխատանքը: Այդ համագործակցության շրջանակներում այցելություններ են եղել Գերմանիայի տարբեր երկրամասեր` Հեսեն, Բեռլին, Բավարիա` ծրագրային բյուջետավորման ներդրման փորձի ուսումնասիրման եւ Հայաստանում բյուջետային քաղաքականության մեջ փոփոխություն կատարելու նպատակով: Մամլո ասուլիսին ներկա էր նաեւ GIZ-ի ներկայացուցիչ Իրինա Քաուշը:

Գագիկ Մինասյանը GIZ-ի հետ համագործակցությունն առանձնացրեց նպատակայնությամբ ու արդյունքների ակնհայտությամբ: Վերջին ծրագիրը, որ իրականացվել է GIZ-ի հետ, 2009 թ. -ին ԱԺ-ի եւ GIZ կառույցի միջեւ  ստորագրված հուշագրի շրջանակներում է եղել, որը նախատեսում էր երկու տարվա ծրագիր: Ծրագրի հիմքում նպատակ էր դրվել կատարելագործել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի գիտելիքները` ծրագրային բյուջետավորման բնագավառում: Ծրագրի շրջանակներում հանձնաժողովը նոր տեխնիկա է ստացել, խորհրդատվական աշխատանքներ են իրականացվել, Հայաստան են այցելել փորձագետներ: Նշվեց, որ GIZ-ը համագործակցում է ԱԺ մշտական հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի եւ ՀՀ ֆինանսների նախարարության հետ, քանի որ այդ երեք կառույցներն էլ բյուջետավորման գործընթացի հետ են առնչվում: Նա տեղեկացրեց, որ խորհրդատվությունների արդյունքում ստեղծվել է փաստաթուղթ, որը ներկայացվել է ֆինանսների նախարարություն: Փաստաթղթում ուսումնասիրվել է Հեսենի երկրամասի եւ Հայաստանի ծրագրային բյուջետավորման ձեւաչափերը: Առաջարկվել է հայկական ձեւաչափում հետագա փուլերում կիրառել բաղադրիչներ, որոնք նախկինում չեն կիրառվել եւ ստացվել է դրական պատասխան: Հանձնաժողովի նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ ծրագրով մեծ ուշադրություն է դարձվում աշխատակազմի կարողությունների զարգացմանը. ԱԺ աշխատակիցները եւս եղել են Հեսենի երկրամասում, ծանոթացել խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի աշխատակազմի գործառույթներին:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ծրագրային բյուջետավորման բարեփոխման իմաստն այն է, որ արդյունավետ քաղաքականություն վարվի, հանրությունը, խորհրդարանը կարողանան արդյունքներով գնահատել գործող կառավարության քաղաքականությունը: «Երբ համեմատում ենք երկու բյուջեների կազմման սկզբունքները, ապա, պայմանականորեն ասած, հետեւյալն է. դասական բյուջետավորման համակարգն ասում է, թե ինչքա՞ն փող է պետք կառավարությանը, ծրագրային բյուջեն ասում է, թե ի՞նչ է տալիս հանրությանը եւ ինչի՞ համար»,- արձանագրեց պարոն Մինասյանը:

GIZ-ի ներկայացուցիչ Իրինա Քաուշը նշեց, որ GIZ-ը արդեն 20 տարի է Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում, համագործակցում է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ: Այս ծրագրի շրջանակներում համագործակցություն կա օրենսդրական դաշտում, վերապատրաստման ծրագրեր են իրականացվում:


20.07.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողին
Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին: Շնորհակալություն հայտնելով  Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար` ԱԺ ...

20.07.2011
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողը հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մոնիտորինգի հանձնաժողովի  Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել ֆիշերը հուլիսի 20-ին հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ: Առաջին հանդիպումը քաղաքական կոալիցիան ներկայացնող խմբակցությունների հետ էր: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am