National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.6.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
06.06.2011
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը
1 / 2

ԱԺ գարնանային նստաշրջանում ՀՅԴ խմբակցության գործունեությունն ամփոփելու նպատակով hունիսի 6-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Վահան Հովհաննիսյանը անդրադարձավ գարնանային նստաշրջանի ընթացքում ՀՅԴ խմբակցության հեղինակած մի շարք նախաձեռնությունների,  որոնցից են  «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը, «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ մի շարք այլ հարցեր: Ըստ նրա` չնայած Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ չեն ընդունվել ՀՅԴ խմբակցության ներկայացրած շատ առաջարկներ, սակայն իրենց հաջողվել է դրական բարեփոխումներ անցկացնել, օրինակ, այսուհետ ընտրությունից հետո ֆիքսվելու է ընտրության մասնակիցների թիվը: ՀՅԴ խմբակցության ղեկավարը մեծ հաջողություն համարեց այն փաստը, որ չնայած իրենց չի հաջողվել ստեղծել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, սակայն իշխանությունը գնացել է փոխզիջման` ստեղծելով աշխատանքային խումբ:

Պարոն Հովհաննիսյանը կարեւոր համարեց գարնանային նստաշրջանում իրենց խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանի ներկայացրած սահմանամերձ բարձր լեռնային գյուղերի բնակչության համար կրթությունն ավելի հեշտ ու անվճար կազմակերպելու մասին օրինագիծը:

Նա, անդրադառնալով քաղաքական երկխոսությանը` նշեց,  որ իրենք միշտ` թե կոալիցիայում եւ թե դրանից դուրս եղած ժամանակ, երկխոսել են, քանի որ «երկխոսությունը աշխատաոճ է, այլ ոչ թե նպատակ»: Նրա համոզմամբ` հենց այդ երկխոսության արդյունքում էլ տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումները:

Վահան Հովհաննիսյանը ողջունեց ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը` ընդգծելով, որ մինչ օրս գաղափարական մեկ մրցակից են ունեցել` կառավարությունը, իսկ երկխոսությամբ գաղափարական մրցակիցները շատանում են: Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավարի` ՀԱԿ-ի հետ բանակցությունները չպետք է ներկայացնել որպես ամբողջ հասարակության բանակցություն իշխանության հետ, որովհետեւ ժողովրդի մի մեծ զանգված ոչ մեկին` այդ թվում ՀԱԿ-ին, ձայն չի տվել:

Վահան Հովհաննիսյանն պատասխանեց նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am