National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.6.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
02.06.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Երեւանի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169 դպրոց

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 2-ին այցելեց Երեւանի Հովհաննես Շիրազի անվան թիվ 169  դպրոց, որտեղ ներկա  գտնվեց իր նախաձեռնությամբ եւ հովանու ներքո անցկացվող արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան երրորդ  մրցույթ-փառատոնի  Երեւանի քաղաքային փուլին: Մրցույթ-փառատոնն այս տարի նվիրված է մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի  ծննդյան 95-ամյակին: Խորհրդարանի ղեկավարին ուցեկցում էին Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:

Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ դրեց դպրոցի բակում գտնվող Հովհաննես Շիրազի հուշարձանին, զրուցեց երեխաների հետ, ովքեր ասմունքեցին մեծ բանաստեղծի ստեղծագործություններից:

Ի պատիվ ԱԺ նախագահի այցի կազմակերպվել էր իսկական հանդիսավոր դիմավորում` բարձրացվեց Հայաստանի Հանրապետության ազգային դրոշը, հնչեց երկրի օրհներգը, աղուհաց մատուցվեց: Դպրոցի կողմից Ազգային ժողովի նախագահին նվիրեցին  Հայաստանի Հանրապետության ազգային ատլասը, իսկ դպրոցի աշակերտները Հովիկ Աբրահամյանին ողջունեցին իրենց երգ ու պարով:

ԱԺ նախագահը ծանոթացավ դպրոցին, մասնավորապես, նրա սաների աշխատանքների ցուցահանդեսին: Այնուհետեւ հյուրերն այցելեցին դպրոցի փառքի սրահ, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին արցախյան ազատամարտում զոհված կրթօջախի սաների հիշատակին:

Դպրոցի դահլիճում ազդարարելով ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի քաղաքային փուլի մեկնարկը` Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին` փառատոնը նախաձեռնելու համար, նշեց, որ փառատոնի շնորհիվ հանրապետության անգամ ամենահեռավոր գյուղի դպրոցում աշակերտներն ու ուսուցիչները ոչ միայն կարդում, այլեւ անգիր են սովորում մեր մեծ բանաստեղծների ստեղծագործությունները: Կրթության վարչության պետի խոսքերով` այն ծրագրերը, որ կազմակերպվում են ԱԺ-ում`«Բաց դաս» դպրոցների աշակերտների համար, ասմունքի փառատոն եւ այլն, նպաստում են Հայաստանի վաղվա քաղաքացու ձեւավորմանը: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` կրթական բարեփոխումներին աջակցելու, դրանց վերաբերյալ իրենց տեսակետները լսելու եւ բարձրացրած հարցերին լուծում տալու համար:

Փառատոնի կազմակերպման համար դպրոցի մանկավարժական, աշակերտական եւ ծնողական կոլեկտիվի կողմից Հովիկ Աբրահամյանին իրենց շնորհակալությունը հայտնեց տնօրեն Սուսաննա Կիրակոսյանը: «Յուրաքանչյուր մարդ պետք է հետք թողնի: Դուք թողնում եք այդ հետքը»,- դիմելով ԱԺ նախագահին` ասաց նա:

Ասմունքի փառատոնի մասնակիցներին եւ ներկաներին ողջունելով` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ բոլորին շնորհավորեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:  ԱԺ նախագահն  ասաց, որ ուրախ է գտնվել մանկավարժների միջավայրում եւ շատ բարձր գնահատեց մանկավարժների աշխատանքը, նշելով, որ նրանք միակ խավն են, որ անցած ցուրտ ու մութ տարիներին հավատարիմ մնացին իրենց կոչմանը եւ շարունակեցին, անկախ դժվարություններից, զբաղվել կրթության ու դաստիարակության գործով: «Մենք միշտ պարտական ենք նրանց,- ասաց ԱԺ նախագահը:- Սա ինձ համար աշխատանքային օրվա ամենահաճելի ժամն է` լինել մանկավարժների, աշակերտների, կրթության ոլորտի հարգելի մարդկանց հետ»: Նրա խոսքերով` մեր նման երկրների համար կրթությունը, գիտությունը, մշակույթը պետք է լինեն գլխավոր ուղղությունները:

Անդրադառնալով ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնին` ԱԺ նախագահն ասաց, որ այն կազմակերպելով հնարավոր է դարձել ապագա սերնդի մեջ վերարթնացնել սերը հայ պոեզիայի, հայ գրականության նկատմամբ: Եւ մասնակիցների թվի հետզհետե մեծանալը վկայում է որ մեծանում է նաեւ հետաքրքրությունը պոեզիայի եւ գրականության հանդեպ: «Դա մեր բոլորի հաղթանակն է»,- ասաց ԱԺ նախագահը, ավելացնելով, որ մրցույթ-փառատոնն ավելի է արժեւորվել` նվիրված լինելովՀովհաննես Շիրազի  ծննդյան 95-ամյակին:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ արդեն գործում է նաեւ Երիտասարդական խորհրդարանը, որն արդեն գումարել է առաջին նիստը: Համոզմունք հայտնելով, որ այնտեղ արդյունավետ գաղափարներ են առաջարկվելու, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  այդ կառույցը, որը կարող է դառնալ կադրային դարբնոց, եւս մեկ քայլ է երիտասարդությանը մասնակից դարձնել Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործընթացներին: Ի դեպ, քիչ անց, Հովհաննես Շիրազի անվան հուշասրահում դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ «Բաց դաս » ծրագրի մասին (որի շրջանակներում խորհրդարան էին այցելել նաեւ այս դպրոցի աշակերտներ), տնօրեն Սուսաննա Կիրակոսյանն ԱԺ նախագահին ասաց, որ այդ ծրագրի շնորհիվ, ըստ էության, ստեղծվել է նաեւ աշակերտական խորհրդարան. այցելելով Ազգային ժողով` աշակերտները ծանոթանում են օրենսդիր բարձրագույն մարմնին, հանդիպում ղեկավարության հետ, ապա, հանդիպումից հետո պատմում իրենց տեսածի ու տպավորությունների մասին:

Ազգային ժողովի նախագահի եւ մանկավարժների հանդիպումը շատ անմիջական ու ջերմ էր. խորհրդարանի ղեկավարն ինքը մասնակիցներին տրամադրեց նման շփումների` պատրաստակամ լսելով ուսուցիչների կարծիքներն ու առաջարկները:  Իսկ թեմաները բազմազան էին` սոցիալ -տնտեսական, կրթության հարցեր, եւ, իհարկե, կոնկրետ դպրոցին վերաբերող խնդիրներ: Կարեւորելով կրթության եւ գիտելիքի դերը` Աժ նախագահն ասաց, որ հարկավոր են հողի վրա քայլող մարդիկ, որովհետեւ գեղեցիկ խոսքերով ու ճառ ասելով երկիր չես կառուցի: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  կրթության խնդիրներն իշխանության ուշադրության կենտրոնում են, բայց կախարդական փայտիկ չունեն, որ բոլոր հարցերը միանգամից լուծեն:

Ուսուցիչները մասնավորապես բարձրացրին դպրոցի ջեռուցման հարցը, ԱԺ նախագահը խոստացավ խնդրին ծանոթանալուց հետո անդրադառնալ դրա լուծման հնարավորությանը:

Հովիկ Աբրահամյանը գրառում կատարեց դպրոցի հյուրերի գրքում եւ շնորհակալություն հայտնեց մանկավարժներին ջերմ ընդունելության ու անկեղծ զրույցի համար:
 


02.06.2011
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահին
Հունիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը  բարձր  գնահատեց Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը ազգապահպանման, Հայաստանի հզորացմանն աջակցելու գործ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am