Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ թատերական գործիչներին, թատերարվեստի երկրպագուներին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում եւ գնահատում են թատրոնը:
Չնայած դժվարություններին` բոլոր ժամանակներում էլ թատրոնը շարունակել է ապրել ու զարգանալ, փնտրել ստեղծագործական զարգացման նոր ուղիներ:
Այսօր մեր երկրում պետականորեն գիտակցվում է թատրոնների նկատմամբ վերաբերմունքի կարեւորությունը, արվեստի մարդու կարեւորությունը հասարակության արժեհամակարգի ձեւավորման գործում: Վստահ եմ, որ աստիճանաբար պետական ուշադրությունն ու աջակցությունն ավելի են մեծանալու:
Վերստին շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ` թատրոնի նվիրյալներին մաղթում եմ ստեղծագործական ու անձնական հաջողություններ, բարեկեցություն եւ լավատեսություն: