Տպել
26.03.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
1 / 1

Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ թատերական գործիչներին,  թատերարվեստի երկրպագուներին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում եւ գնահատում են թատրոնը:

Չնայած դժվարություններին` բոլոր ժամանակներում էլ թատրոնը շարունակել է ապրել ու զարգանալ, փնտրել ստեղծագործական զարգացման նոր ուղիներ:

Այսօր մեր երկրում պետականորեն գիտակցվում է թատրոնների նկատմամբ վերաբերմունքի կարեւորությունը, արվեստի մարդու կարեւորությունը հասարակության արժեհամակարգի ձեւավորման գործում: Վստահ եմ, որ աստիճանաբար պետական ուշադրությունն ու աջակցությունն ավելի են մեծանալու:

Վերստին շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ` թատրոնի նվիրյալներին մաղթում եմ ստեղծագործական ու անձնական հաջողություններ, բարեկեցություն եւ լավատեսություն:
 


26.03.2011
Ազգային ժողովը միացավ «Երկրի ժամը» ակցիային եւ մեկ ժամով անջատեց լույսերը
ՀՀ Ազգային ժողովը մարտի 26-ին, ժամը 20.30-21.30-ը միացավ «Բնության համաշխարհային հիմնադրամ» (WWF) շրջակա միջավայրի միջազգային ՀԿ-ի կողմից կազմակերպված «Երկրի ժամ» ակցիային, որը կոչված է բարձրացնելու կլիմայի փոփոխության եւ էներգիան ավելի խնայողաբար ծախսելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային իրազեկո...