National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
28.10.2010
Պարզաբանում

Ի պատասխան panorama.am էլեկտրոնային լրատվական գործակալության հոկտեմբերի 28-ին հրապարակված «Վ. Դալլաքյանը չքվեարկեց, քանի որ «քվեարկությունն անօրինական էր» հոդվածի: ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն Ազգային ժողովն իր գործունեության կազմակերպական հարցերով ընդունում է որոշումներ: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի «Ազգային ժողովի գործունեության կազմակերպման որոշումները»  կանոնակարգող 49-րդ հոդվածի 1-ին մասի գ) ենթակետի համաձայն Ազգային ժողովը կարող է ընդունել հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին որոշումներ: Ի դեպ հարցի քննարկման ընթացակարգը կանոնակարգող 55-րդ հոդվածի 4-րդ մասի ը) ենթակետը վերաբերում է քվեարկությանը, հետեւաբար հարցի քննարկման հատուկ ընթացակարգը կարող է վերաբերել նաեւ հարցի քվեարկության ժամկետին առնչվող Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումներին:  Հետեւաբար լրատվամիջոցում նշված քվեարկության անօրինականության մասին արտահայտված տեսակետն անհիմն է:


28.10.2010
Խորհրդարանն ավարտեց չորսօրյա նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 28-ին խորհրդարանի աշխատանքը սկսվեց քվեարկություններով: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակց...

28.10.2010
Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Օրինաց երկիր» կուսակցությունը համոզված են, որ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը համայն հայության երազանքն ու նպատա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am