National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
29.09.2010
Խորհրդարանական լսումներ «Աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը ՀՀ համայնքներում» թեմայով
1 / 3

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը Հայաստանի Հանրապետության համայնքներում» թեմայով:

 Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, հասարակական եւ միջազգային  կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Լսումների մասնակիցները քննարկեցին ՀՀ կառավարության հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված  «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե», , «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսվում է, որ աղբահանության վճար կարող է սահմանվել եւ հաշվարկվել ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար` առավելագույնը 30000 դրամ, կամ ըստ ծավալի`  մեկ խորանարդ մետր աղբի համար` առավելագույնը 10000 դրամ, կամ ըստ հաշվառված անձանց քանակի` համայնքում  անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը ամսական 1000 դրամ, կամ ըստ անշարժ գույքի բնակելի մակերեսի` անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ (համասեփականատերերի) համար` 1 քմ բնակելի մակերեսի հաշվով` առավելագույնը 100 դրամ:

Օրինագծերի ընդունման պարագայում պարտադիր կդառնա աղբահանության համար սահմանված  վճարների գանձումը: Չվճարելու պարագայում նախատեսվում են տուգանքներ: Նախատեսվում է բարձրացնել նաեւ աղբահանության համար վճարվող դրույքաչափերը: 
  
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ օրինագծերի փաթեթի ընդունումից հետո հանձնաժողովը հիմնական զեկուցողին  է ներկայացրել   բազմաթիվ առաջարկներ եւ դիտողություններ: Ի թիվս դրանց` առաջարկվել է օրինագծից հանել յուրաքանչյուր բնակչի համար սահմանված ամսական առավելագույն  1000 դրամը եւ սահմանել 400 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, օրինագծերի հիմնական զեկուցող  Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ այսօր հանրապետությունում իրականացվող աղբահանության ոլորտում իրականացվող ծառայությունների որակն անբավարար է, թեեւ տարբեր կազմակերպությունների հետ կան պայմանագրեր: Նշվեց, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, ընտրվել են տարբեր մոտեցումներ, սակայն կառավարությունն առավելապես կողմ է անձի հաշվարկով կատարվող վճարին, որը, ըստ հաշվարկների, կազմում է 500 դրամ ամսական, որից շահույթ է հաշվարկվում 20 տոկոսը:

Քննարկման ընթացքում լսումների մասնակիցները ներկայացրին իրենց դիտողությունները եւ առաջարկները, որոնք վերաբերում էին եւ դրույքաչափերին, եւ օրինագծերում առկա հակասություններին, ծառայություն մատուցողի  պարտականություններին եւ այլն:

Ըստ բանախոսների` նախատեսված դրույքաչափերը հիմնավորված չեն եւ չեն համապատասխանում քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակին:

Օրինագծերի վերաբերյալ ելույթ ունենալով` Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը կարեւորեց աղբահանության դիմաց նախատեսված վճարի պարտադիր լինելու գաղափարը: Նա անհրաժեշտ համարեց նաեւ աղբահանության  վճարի առավելագույն չափի սահմանումը, ինչը համայնքապետերին զերծ կպահի վճարի կամայական սահմանումներից: Ըստ նրա`  օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում աղբահանությունն իրականացնել բարձր որակով եւ արդյունավետ: Դրան նպաստելու է մրցութային կարգով աղբահանությամբ զբաղվող օպերատորների ներգրավումը:

Ամփոփելով լսումները` ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը լսումների մասնակիցներին հորդորեց ներկայացնել գրավոր առաջարկներ, որոնք հանձնաժողովը կքննարկի իր առաջիկա նիստում:



29.09.2010
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 29-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ Կորյուն Առաքելյանին, Հայկ Քոթանյանին, Արամ Մելքոնյանին եւ Արմեն Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում կողմե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am