National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
22.09.2010
Հանդիպումներ խորհրդարանում
1 / 2

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի ու Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Օնո Հատինգա Վան Սենի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր` ԵՄ հարեւանության քաղաքականության եւ  Արեւելյան գործընկերության ծրագիրը: Հյուրերի խնդրանքով տիկին Զոհրաբյանն անդրադարձավ Հայաստան-Եվրամիություն խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցային գործընթացին: Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է Հայաստան-Եվրամիություն խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցային գործընթացն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով` նշելով նաեւ այն աշխատանքային խմբերը, որոնք պետք է ապահովեն միջգերատեսչական հանձնաժողովի առաջադրած խնդիրների կատարումը: Հանձնաժողովի նախագահը մանրամասն անդրադարձավ առեւտրի տնտեսական խոչընդոտների ու մտավոր սեփականության իրավունքի հարցերին: Տիկին Զոհրաբյանը հյուրերին տեղեկություններ հաղորդեց նաեւ Արեւելյան գործընկերության պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի վերաբերյալ` նշելով, որ Հայաստանը ակտիվ աշխատանք է տանում Արեւելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրում եւ ԵՄ քաղաքականության մոտարկում» պլատֆորմի շրջանակներում: Նա, ներկայացնելով հայկական կողմի աշխատանքը պլատֆորմի շրջանակներում, նշեց, որ ստեղծվել են առեւտրի, բնապահպանության, կլիմայի փոփոխության, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրության քաղաքականության հարցերով աշխատանքային խմբեր:

Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրին: Տիկին Զոհրաբյանը կրկին անգամ շեշտեց, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների: Նա նշեց, որ ցանկացած պահի, երբ Թուրքիայում կլինի Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստ քաղաքական էլիտա, Հայաստանի խորհրդարանը պատրաստ կլինի սկսելու արձանագրությունների վավերացման գործընթացը: Հղում անելով Կոսովոյի անկախության հռչակման հարցում Հաագայի արդարադատության դատարանի որոշմանը առ այն, որ ինքնորոշման միակողմանի հռչակումը որեւէ կերպ չի հակասում միջազգային որեւէ նորմի` Նաիրա Զոհրաբյանը կրկին անգամ հիշեցրեց, որ ԼՂ-ի ժողովուրդը իր անկախությունը հռչակել է ժամանակին գործող օրենքներին եւ միջազգային նորմերին համապատասխան, եւ Հաագայի դատարանի որոշումը հերթական անգամ հաստատում է այն, որ այդ անկախության հռչակումը դե յուրե իրավազոր է, եւ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 

Նիդեռլանդների արտաքին գործերի  նախարարության հատուկ ներկայացուցիչ Օնո Հատինգայի եւ Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Լանգենբերգի հետ հանդիպեցին նաեւ  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

Պարոն Հատինգայի գնահատմամբ` այս ծրագիրը թեեւ խարսխված է մի քանի հիմնադրույթների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայությունը, բայց  չափազանց կարեւորվում է նաեւ ազատ առեւտրի գոտու գաղափարը: Նա նկատեց , որ մասնակից երկրները իրենց օրենսդրությունը եւ տնտեսությունը ԵՄ-ին համապատասխանեցնելու ճանապարհին կարճաժամկետ հատվածում խնդիրներ են ունենում, բայց երկարաժամկետ հատվածում օգուտներ կակընկալվեն:

Պարոն Այվազյանը համաձայնեց պարոն Հատինգայի այն տեսակետին, որ քաղաքական առումով կարճաժամկետ հատվածը  հրապուրիչ է, բայց տնտեսական ոլորտում այն չի կարող մեծ արդյունքներ ունենալ: Եվրաինտեգրման գործընթացը, որը ենթադրում է օրենքների համապատասխանեցումից մինչեւ տնտեսական չափանիշների համապատասխանեցում, մեր երկրի որդեգրած քաղաքականությամբ պայմանավորված, անխուսափելի  է, բայց պահանջում է մանրակրկիտ ու հետեւողական աշխատանք, ուստի դրանք երկարաժամկետ գործընթացներ են: Խնդիրները պայմանավորված են ինչպես ներքին տնտեսական, այնպես էլ արտաքին կամ աշխարհաքաղաքական գործոններով: Պարոն Այվազյանը հյուրերին ծանոթացրեց նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրության մեջ կատարված առաջընթաց քայլերին:

Քննարկվեցին  բնական եւ ձեւավորված մոնոպոլիաներին, ազատ տնտեսական մրցակցությանը, պետական գնումների ազատ մրցակցությանը, Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցությանը եւ ներդրումային քաղաքականությանն առնչվող հարցեր:
 


22.09.2010
Խորհրդարանական լսումներ կենսաթոշակային համակարգի բարեփոխման օրինագծերի փաթեթի վերաբերյալ
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ` քննարկելու հունիսին առաջին ընթերցմամբ ընդունված կենսաթոշակային բարեփոխումներ նախատեսող կառավարության օրենսդրական փաթեթը, որը բաղկացած է հինգ տասնյակի հասնող օրինագծերի...

22.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ) պատվիրակությանը
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց    Եվրոպական տարածաշրջանների ասամբլեայի (ԵՏԱ)    պատվիրակությանը` ասամբլեայի նախագահ, Իլ դե Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Միշել Սաբբանի      գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am