«Մեծարգո գործընկեր,
Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ` ժամանակ գտնելու եւ ինձ հետ հանդիպելու Միջխորհրդարանական միության 3-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի ունեցավ վերջերս Ժնեւում:
Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ գոյություն ունեն բարեկամական հարաբերություններ եւ ես կշարունակեմ ջանքեր գործադրել էլ ավելի առաջ մղելու եւ ամրապնդելու այդ բարեկամական կապերը` խրախուսելով փոխայցելությունները նաեւ մեր երկու խորհրդարանների միջեւ, լավագույնս օգտագործելով այդ ընթացքում կուտակված փորձը:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»: