Տպել
30.07.2010
Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի նամակը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

«Մեծարգո գործընկեր,

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ` ժամանակ գտնելու եւ ինձ հետ հանդիպելու Միջխորհրդարանական միության 3-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի ունեցավ վերջերս Ժնեւում:

Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ գոյություն  ունեն բարեկամական հարաբերություններ եւ ես կշարունակեմ ջանքեր գործադրել էլ ավելի առաջ մղելու եւ ամրապնդելու այդ բարեկամական կապերը` խրախուսելով փոխայցելությունները  նաեւ մեր երկու խորհրդարանների միջեւ,  լավագույնս օգտագործելով այդ ընթացքում կուտակված փորձը:

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ»: