National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
15.09.2010
Խորհրդարանը շարունակեց աշխատանքը
1 / 5

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այնուհետեւ շարունակեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից երկու նախագծերի քննարկումը: Սոցիալական հարցերի եւ աշխատանքի փոխնախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանեց, որ շրջանառված փոփոխությունները իրավակիրառական բնույթ ունեն եւ ուղղված են  նպաստառուների շահերի պաշտպանությանն ու իրավունքների իրացմանը: Խորհրդարանի գլխադասային` սոցիալական հարցեր մշտական հանձնաժողովը փաթեթին տվել է դրական եզրակացություն` համարելով այն նպաստների համակարգը պարզեցնող եւ հստակեցնող քայլ: Այս մասին հարակից ելույթում նշեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանն իր գործընկերների գնահատմանը ներկայացրեց իր եւ պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի հեղինակած` «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը: Նախագծերը վերաբերվում են երեխաների իրավունքների պաշտպանությանը` տվյալ դեպքում` նրանց ծննդյան գրանցմանը: Երեխայի ծնունդը, բանախոսի ներկայացմամբ, ունի մի քանի կողմ` կենսաբանական, սոցիալական եւ իրավական, եւ դրանցից վերջինը պետական գրանցման գործընթաց է ենթադրում: Սակայն, միշտ չէ, որ ծնողները գրանցում են երեխայի ծնունդը, դրանով իսկ խոցելի դարձնելով իրենց երեխաներին` մասնավորապես սահմանափակելով բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու նրանց իրավունքը, դարձնելով  թրաֆիքինգի հնարավոր թիրախ եւ այլն:   Իսկ չգրանցման պատճառները տարբեր են, տկն. Պետրոսյանը մատնանշեց սոցիալական անապահով վիճակը, վարչական քաշքշուկը, անտարբերությունը:  Ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ աշխարհում ծնունդների 60 տոկոսն է միայն         գրանցվում: Նախագծերի հեղինակներն առաջարկում են երեխայի չգրանցված ծնունդը հայտնաբերելու եւ պետական գրանցման մասին հայտարարություն տալու պարտականությունը դնել համայնքի ղեկավարի վրա` դրանով իսկ նվազեցնելով նման դեպքերը: Նշենք, որ ներկայում այդ գրանցումը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում, ինչպիսիք հանրապետությունում 51-ն են: Տկն. Պետրոսյանի խոսքերով` սա երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված կարեւոր քայլ է,  երեխայի ծնունդը գրանցելը չունի տարածքային, ազգային պատկանելիություն, հրամայական է յուրաքանչյուր երկրի համար եւ երեխայի ծնունդը գրանցելու համար պետությունը պետք է լինի պատասխանատու: Այս տեսակետը կիսում են նաեւ  կառավարությունում եւ, զեկուցողի ներկայացմամբ, գործադիրը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով եւ վճռական է տրամադրված` խնդրին լուծում տալու հարցում:

Հարակից ելույթում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը ներկայացրեց պատգամավորների օրենսդրական նախաձեռնության մասին դրական եզրակացությունը: Նախաձեռնությունը ողջունում են նաեւ կառավարությունում.  տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը համարեց այն արդիական եւ հասցեական:

ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանն առաջարկեց լրացում կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում` հոկտեմբերի 5-ը պետականորեն նշելով որպես ուսուցչի օր: Նրա հիմնավորմամբ` ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, այն տոնում են 100-ից ավելի երկրներ: Իսկ ուսուցչի մասնագիտական տոնը հիմնադրվել է 1994 թ.` ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից: ԱԺ փոխնախագահն առավել նպատակահարմար է գտնում ուսուցչի տոնն ամրագրել ոչ թե կառավարության  որոշմամբ` ինչպես ներկայում, այլ օրենքով:  Սամվել Նիկոյանն այս քայլը համարում է ուսուցչի մասնագիտությունը մեկ անգամ եւս  առանձնացնելու, արժեւորելու, գնահատելու հնարավորություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր, ինչի մասին տեղեկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Զաքարյանը: Ելույթներում պատգամավորները խոսեցին դպրոցն ուժեղացնելու, ուսուցչի դերը բարձրացնելու, հասարակական արժեհամակարգում արժանվույնս նրան ներկայացնելու մասին:

Երկրորդ ընթերցմամբ  պատգամավորներին առաջարկվեց ընդունել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  կառավարության նախաձեռնությունը: Առաջին ընթերցումից հետո, էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանի ներկայացմամբ, առաջարկներ չեն ստացվել:

ՀՅԴ խմբակցության պատգամավորԱրա Նռանյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում», «ՀՀ քրեական օրենսգրքում» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող` պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորը այս նախաձեռնության անհրաժեշտությունը հիմնավորեց ապօրինի ձեռնարկատիրության , ինչպես նաեւ կեղծ ապրանքների արտադրության դեմ պայքարելու եւ այն կանխարգելելու անհրաժեշտությամբ: Արա Նռանյանի  գնահատմամբ` ներկա իրավական դաշտում թույլ է նշված երեւույթների դեմ պայքարը, պատժի չափը համահունչ չէ պետությանը հասցված վնասի չափին: Հաշվի առնելով դա` պատգամավորներն առաջարկում են ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում պետությանը հասցված վնասի  հաշվարկում ներառել նաեւ լիցենզավորման համար գաձման ենթակա պետական տուրքի գումարը:  Միաժամանակ կեղծ գինի կամ օղի պատրաստելու կամ իրացնելու համար նախատեսվել է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով: Նախագծերում ազատազրկում է սահմանվել նաեւ պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու կամ կազմակերպված խմբի կողմից ապօրինի գործունեություն ծավալելու համար: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Արտյուշ Շահբազյանի փոխանցմամբ, դրական է գնահատում խստացումների այս փաթեթը եւ համարում այն կանխարգելիչ: Ապօրինի ձեռնարկատիրությունը, զեկուցողի տեսակետով, ոչ միայն ֆինանսական վնասներ է առաջացնում, այլ վտանգում է քաղաքացիների առողջությունը:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը կառավարության անունից ընդունելի համար պատգամավորների առաջարկությունը` նկատելով, որ այն քննարկումներրի արդյունքում բարելավվել է, իսկ որոշ շտկումներն էլ կարվեն մինչեւ երկրորդ ընթերցում:

Հարցի քննարկումը կշարունակվի հերթական նիստերի վերջին օրը` սեպտեմբերի 16-ի նիստում:

Չորեքշաբթի օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորները հարցեր ուղղեցին կառավարության անդամներին:
 


15.09.2010
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին. ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագե...

15.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է  հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ: Արդեն երրորդ տարին է միջազգային օրացույցում հատուկ օր է առանձնացված ժողովրդավարության համար, եւ դա պատահական չէ: Ժող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am