National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
15.09.2010
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 1-2.3-66)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

*բարձրագույն կրթություն.

*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի, Եվրոպայի խորհրդի կանոնադրության եւ միջազգային-իրավական այլ ակտերի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.

*«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անհրաժեշտ աշխատանքային ստաժ.

*Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնախնդիրների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

*անհրաժեշտ տեղեկատվություն միջազգային կառույցների (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Եվրամիություն, Եվրախորհրդարան, ՆԱՏՕ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողով, Սեւծովյան տնտեսական համագործակցություն, ՍԾՏՀ-ի խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ, ԱՊՀ-ի խորհրդարանական վեհաժողով, Միջխորհրդարանական միություն եւ այլն) մանդատի, կառուցվածքի եւ գործունեության վերաբերյալ.

*համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

 *առնվազն մեկ օտար լեզվի (բացի ռուսերենից) ազատ տիրապետում.

 *անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաեւ սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

*         *        *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` «29» սեպտեմբերի 2010 թ.:

Մրցույթը կկայանա 2010թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը,  բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (Երեւան, Մ.Բաղրամյան 19,  հեռ. 588-460):

*         *        *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին  մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:


15.09.2010
Խորհրդարանը շարունակեց աշխատանքը
Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, այնուհետեւ շարունակեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից երկու նախագծերի քննարկումը: Սոցիալական հարցերի եւ աշխատանքի փոխնախա...

15.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է  հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ: Արդեն երրորդ տարին է միջազգային օրացույցում հատուկ օր է առանձնացված ժողովրդավարության համար, եւ դա պատահական չէ: Ժող...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am