Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 14-16-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի որոշման նախագծերը: ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 170 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 105 հարց, միջազգային 28 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 14-16-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում: