Տպել
10.09.2010
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի եւ  սեպտեմբերի 14-16-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  որոշման նախագծերը: ԱԺ ութերորդ  նստաշրջանի օրակարգի նախագծում  ընդգրկվել է 170 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 105 հարց, միջազգային 28 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի  եւ սեպտեմբերի 14-16-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի  նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում:


10.09.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը: Տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Օրակարգում ընդգրկված ութ օրինագծերից հանձնաժողովը քննարկեց հինգը,...

10.09.2010
Հայտարարություն
  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր  մասնագե...