National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
09.09.2010
ԱԺ մշտական հանձնաժողովները գումարեցին հերթական նիստերը
1 / 2

Սեպտեմբերի 9-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին գործերի  մշտական հանձնաժողովը Հրայր Կարապետյանի նախագահությամբ քննարկեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի գնահատմամբ`  ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների հաշվառման եւ հաշվառման համարանիշեր տալու, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության եւ մի շարք այլ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ:

Նույն փաթեթում ընդգրկված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով կատարվող փոփոխությամբ ձյունագնացները եւ մոտոամենագնացները (քվադրոցիկլները) կդառնան գույքահարկի հարկման օբյեկտ, իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է օրենքից հանել կորած վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրերի եւ հաշվառման համարանիշերի համար գանձվող կրկնակի պետական տուրքերը` պայմանավորված բոլոր դեպքերում հավասար պետական տուրք գանձելու անհրաժեշտությամբ:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 51-րդ հոդվածը, որը սահմանում է ինչպես ոստիկանության ծառայողին հասցեագրված բողոքարկվող ակտերի շրջանակը, այնպես էլ բողոքարկման ժամկետը, սահմանել կարգապահական կոպիտ խախտումների սպառիչ ցանկ, ինչպես նաեւ կարգապահական տույժերի ցանկից հանել կարգապահական կալանքը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի վերացնել պետական տուրք գանձելու պահանջը Հայաստանի Հանրապետության` տասնվեց տարին չլրացած քաղաքացիներին հաշվառելու կամ նրանց փաստացի բնակության վայրի մասին  քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու, ինչպես նաեւ նրանց հաշվառման հարցերի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկած օրինագծերի վերաբերյալ` ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 14-16-ի նիստերի օրակարգում ընդգրկելու համար, իսկ ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը առաջարկեց ընդգրկել նստաշրջանի օրակարգում եւ ուղարկել միջազգային փորձաքննության: 
  
  ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նույնանուն երկու օրինագծերը, որոնցից մեկն առաջարկում է  մարզի տարածքում հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման համար սահմանված բազային տուրքի  «100-ապատիկից 150-ապատիկի չափով» արտահայտությունը փոխարինել  բազային տուրքի  «150-ապատիկի չափով» բառերով, իսկ մյուս օրինագիծն առաջարկում է միավորել առեւտրային կազմակերպությունների գրանցման եւ ֆիրմային անվանումների փորձաքննության համար գանձվող պետական տուրքերը` նվազեցնելով առեւտրային կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ քայլերի քանակը եւ ժամկետը:

 «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը կարեւորում է էներգետիկ փորձաքննության ինստիտուտի ներդրումը եւ հնարավորություն է տալիս, որ ՀՀ-ում  գործեն էներգետիկ փորձաքննություն  իրականացնելու համար սերտիֆիկացված անձինք:

Հանձնաժողովը քննարկեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որն առաջարկում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի ՀՎՀՀ-ների տրամադրումն իրականացնել ՀՀ պետական ռեգիստրի միջոցով, գրանցման (հաշվառմանը) զուգընթաց եւ ՀՀ պետական ռեգիստրի կողմից պետական գրանցում ստացող կազմակերպություններին եւ հաշվառվող անհատ ձեռնարկատերերին հարկ վճարողների հաշվառման համարների տրամադրման գործընթացի կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը վերջինիս տրամադրում է իր ավտոմատացված կառավարման համակարգում տվյալների բազայի հետ առ-գիծ (օն-լայն) ռեժիմով օգտվելու թույլտվություն:

Քննարկվեցին  նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց նպատակն է խստացնել ակցիզային դրոշմանիշերի կիրառման կարգի խախտումների համար պատասխանատվության միջոցները` քրեական պատասխանատվություն  նախատեսելով տնտեսվարող սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից նշված խախտումների կատարման դեպքերի համար` առանց խախտման սահմանային չափի կիրառման:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալին ուղղվող գույքն ազատել ավելացված արժեքի հարկից, որը կնպաստի կազմակերպություններում ֆիզիկական անձանց կապիտալ ներդրումներին:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց` քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2009թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», երկրորդ ընթերցման ներկայացված «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերին:
 
 
 


09.09.2010
Լրագրողները ծանոթացան ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման ընթացքին
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգման աշխատանքներին ծանոթացան  խորհրդարանում հավատարմագրված լրագրողները: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի, ճարտարապետներ Նարեկ Սարգսյանի  եւ Անահիտ Թարխանյանի ուղեկցությամբ հերթակա...

09.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին
Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am