National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
04.09.2010
Երեւանում կայացավ «Կարոտ» փառատոնի գալա համերգը
1 / 3

Սեպտեմբերի 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայացավ «Կարոտ» փառատոնի գալահամերգը եւ մրցանակների հանձնման արարողությունը: Նշենք, որ «Կարոտ» փառատոնը Երեւանում եւ Արցախում անցկացնելու հրավերը եղել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից: Փառատոնի հրավիրյալների թվում էին աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Էմանուիլ Վիտորգան, Ալեքսեյ Պետրենկոն, Իգոր Կոստոլեւսկին, հայտնի քանդակագործ Գրիգորի Պոտոցկին եւ  մշակույթի այլ նշանավոր գործիչներ:

Ելույթներով հանդես եկան Դանիել Դեքերը (ԱՄՆ), Պեդրոս Կիրկորովը (Բուլղարիա) եւ շատ ուրիշներ: Մրցանակների արժանացան կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, ակադեմիկոսներ Սերգեյ Համբարձումյանը, Սեն Արեւշատյանը, բարերար Լեւոն Հայրապետյանը, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը, ջազմեն Լեւոն Մալխասյանը, քանդակագործ Դավիթ Երեւանցին, ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը: «Կարոտ» մրցանակը հետմահու շնորհվեց գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին, կրկեսի եւ մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարյանին, կինոյի եւ թատրոնի արտիստ Մհեր Մկրտչյանին: Հատուկ մրցանակի արժանացավ հայ պարարվեստում երկարամյա ներդրման ու զարգացման համար Վանուշ Խանամիրյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի արժանացան  ֆրանսիացի հռչակավոր կինոդերասան Ժերար Դեպարդիեն եւ հայ մշակույթի զարգացման հիմնադրամի եւ «Կարոտ» փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանը:

Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 5-ին ցուցադրվեց  հայ եւ ռուս մշակույթի գործիչների համատեղ ջանքերով բեմականացված Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը:
 
 


04.09.2010
Աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեի մամլո ասուլիսը Ազգային ժողովում
Մշակութային «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով Հայաստանում է ֆրանսիացի մեծ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդիեն: Նշենք, որ «Կարոտ» միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո: Սեպտեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ...

04.09.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին
Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին, ով մեր երկրում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո Հայաստանում անցկացվող «Կարոտ» միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով: Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am