National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.7.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.07.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կորեայի Հանրապետության դեսպանին
1 / 1

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Յուն-Հոյին:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ասիական տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը  եւ այդ համատեքստում կարեւորում է   Կորեայի Հանրապետության հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի եւ  Հարավային Կորեայի միջեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ակտիվացման  համար գոյություն ունի մեծ ներուժ:  Խորհրդարան ղեկավարի համոզմամբ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը կնպաստի փոխգործակցության զարգացմանը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը աջակցության պատրաստակամություն հայտնեց կորեական ընկերություններին  Հայաստանում ներդրումների, մեծածավալ ենթակառուցվածքային տնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Լի Յուն-Հոն բարձր գնահատեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն, որը մեծ նշանակություն ունեցավ  հայ-կորեական հարաբերությունները նոր, առավել ամուր  հիմքերի վրա դնելու առումով եւ խթան հանդիսացավ  փոխգործակցության զարգացման համար: Միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման գործում կարեւոր նշանակություն ունեցավ Սեուլում երկու երկրների խորհրդարանների նախագահների կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրումը: Դեսպանը նշեց, որ ավելացել են Հայաստանի եւ Կորեայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալները, նվաճումներ կան ինչպես առանձին նախագծերի իրականացման, այնպես էլ գործարար շփումների ոլորտներում: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին Հայաստանում գործող կորեական ընկերություններին շարունակական աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Կորեայի միջեւ համագործակցությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am