National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
18.05.2010
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողավի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր`1-4.1.-7)

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

* իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմա՟նա՟դրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշ՟վելու ունակու՟թյուն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխա՟տելու ունակություն.

 * անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

*         *        *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` «02» հունիսի 2010 թ.:

Մրցույթը կկայանա 2010թ. հունիսի 19-ին, ժամը 1400:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 1000-ից մինչեւ 1300-ը,  բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկու՟թյուններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (Երեւան, Մ.Բաղրամյան 19,  հեռ. 588-460):

*         *        *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

    * դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

     * պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

     * արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

     * մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

     * անձնագրի պատճենը:

     ՀՀ քաղաքացին  մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր: 
 


                                                 ՀԱՐՑԱՇԱՐ
 
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
 

Հարց 1. Ծառայության ինչպիսի՞ տեսակ է աշխատակազմում պետական ծառայությունը: 
   

Հարց 2. Ի՞նչ է Աշխատակազմում պետական ծառայությունը: 
 

Հարց 3. Աշխատակազմում պետական ծառայությունը ինչպիսի՞ մասնագիտական գործունեություն է: 
  

Հարց 4.  Ինչպե՞ս    է   որոշվում    զբաղեցրած    պաշտոնին     պետական             ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանությունը:

Հարց 5. Ի՞նչ եղանակով է  իրականացվում պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործումը

Հարց 6. Ո՞րն է կոչվում պետական ծառայության պաշտոնների անվանացանկը:

Հարց 7. Ո՞րն է կոչվում պետական ծառայության պաշտոն:

Հարց 8. Ու՞մ վրա է տարածվում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական   ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողությունը:

Հարց 9. Նշվածներից ո՞րն է աշխատակազմում պետական ծառայության հիմնական սկզբունքներից մեկը:

Հարց 10. Ինչպիսի՞ ենթախմբեր կան պետական ծառայության կրտսեր պաշտոնների խմբում:

Հարց 11. Պետական ծառայության ո՞ր պաշտոնների խումբը չունի 3-րդ ենթախումբ:
 

Հարց 12. Ո՞վ է շնորհում պետական ծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին, 2-րդ եւ 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ:

Հարց 13. Ի՞նչ ժամանակահատվածում է պետական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված պետական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում:
 

Հարց 14. Ե՞րբ է պետական ծառայության պաշտոն, բացառությամբ պետական ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին պետական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում:
 

Հարց 15. Պետական ծառայության կրտսեր պաշտոնների անձնագրերն աշխատանքային ստաժի եւ փորձի առնվազն ի՞նչ չափանիշներ են ընդգրկում: 
  

Հարց 16. Ովքե՞ր ունեն օրենքով սահմանված կարգով պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք 
  

Հարց 17. Նշվածներից ո՞վ չունի պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք:
 
 

Հարց 18. Ո՞վ չունի պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք:
 

Հարց 19. Ի՞նչ եղանակներով են իրականացվում պետական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման գործընթացները:
 

Հարց 20. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար Աշխատակազմը ի՞նչ ժամկետում է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում:
 

Հարց 21. Ի՞նչ տպաքանակ ունեցող մամուլի եւ ում կողմից է իրականացվում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը:
 
 

Հարց 22. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովն ու՞մ չի թույլատրում մասնակցել մրցույթին:
 

Հարց 23. Քանի՞ փուլով եւ ի՞նչ եղանակով է պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում:
 

Հարց 24. Ի՞նչ եղանակներով կարող են անցկացվել պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի թեստավորումը:
 
 

Հարց 25. Ում կողմից սահմանված կարգով է կազմվում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ եւ ատեստավորում անցկացնելու համար թեստերը:
 
 

Հարց 26. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար ի՞նչ է անցկացնում:
 

Հարց 27. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ինչպես է քվեարկում:
 
 

Հարց 28. Թեuտավորման առաջադրանքների առնվազն քանի՞ տոկոuին ճիշտ պատաuխանած մաuնակիցներ են մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլին մաuնակցելու իրավունք ձեռք բերում
 

Հարց 29. Մրցույթի հարցազրույցի փուլում մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների քանի՞ կողմ ձայներով են հաղթող ճանաչվում մասնակիցները:
 
 

Հարց 30. Հրապարակվում են արդյո՞ք պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի արդյունքները:
 
 

Հարց 31. Ե՞րբ են հրապարակվում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի արդյունքները:
 
 

Հարց 32. Պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովն ի՞նչ փաստաթուղթ է ուղարկում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
 
 

Հարց 33. Ի՞նչ հիմունքներով է պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կրկնակի մրցույթն անցկացվում:
 
 

Հարց 34. Ով է հաստատում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը:
 
 

Հարց 35. Ո՞վ է պետական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակում եւ ազատում:
 
 

Հարց 36. Փորձաշրջանի ի՞նչ ժամկետում է իրականացվում պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումը:
 
 

Հարց 37. Իրեն տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի եւ նրա կողմից հրավիրված անձանց ներկայությամբ ի՞նչ եղանակով է պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնը ստանձնում:
 

Հարց 38. Ի՞նչ կարգով են երդում տալիս պետական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձինք:
 

Հարց 39. Նշվածներից ո՞ր դեպքում է անցկացվում նոր մրցույթ:
 
 

Հարց 40. Ի՞նչ փաստաթղթում է կցվում պետական ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը:
 
 

Հարց 41. Յուրաքանչյուր տարի քանի՞ պետական ծառայողներ են ենթակա պարտադիր ատեստավորման:
 
 

Հարց 42. Ի՞նչ ժամանակահատվածով է իրականացվում պետական ծառայողի հերթական ատեստավորումը:

Հարց 43. Քանի՞ տարին մեկ անգամ է անցկացվում աշխատակազմում պետական ծառայողի հերթական ատեստավորումը:
 

Հարց 44. Հերթական ատեստավորումից առնվազն քանի՞ տարի հետո կարող է պետական ծառայողի արտահերթ ատեստավորում անցկացվել:
 

Հարց  45. Նշվածներից ո՞ր պետական ծառայողները ատեստավորման ենթակա չեն:

Հարց 46. Ի՞նչ ժամկետներում են ատեստավորման ենթակա պետական ծառայողները ատեստավորման անցկացման մասին տեղեկացվում:

Հարց 47. Ի՞նչ ժամկետում պետք է պետական ծառայողն իր ծառայողական բնութագրին ծանոթանա ատեստավորում անցնելու վերաբերյալ:

Հարց  48.       Ի՞նչ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել ծառայողական բնութագիր չներկայացնելը:

Հարց 49. Ի՞նչ եղանակներով է անցկացվում պետական ծառայողի ատեստավորումը:

Հարց 50. Ո՞ր հանձնաժողովներն են անցկացնում պետական ծառայողի ատեստավորումը:
 

Հարց 51. Ի՞նչ եղանակով են ատեսատավորվում այն պետական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական ծառայության առավելագույն դասային աստիճան:
 

Հարց 52. Ի՞նչ եղանակով է անցկացվում պետական ծառայողների փաստաթղթային ատեստավորումը:
 

Հարց 53. Ինչպիսի՞ որոշում կարող է ընդունել փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովը:

Հարց 54.  Պետական ծառայողն ունի՞ իրավունք  դատական կարգով բողոքարկել մրցույթի կամ ատեստավորման արդյունքները:
 

Հարց 55. Պետական ծառայողն արդյոք իրավունք ունի ծանոթանալ իր անձնական գործի բոլոր նյութերին:
 
 

Հարց 56. Ու՞մ հաշվին կարող է աշխատակազմում պետական ծառայողն վերապատրաստվել:
 
 

Հարց 57. Ինչպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ չեն կարող տրվել պետական ծառայողին:
 
 

Հարց 58. Ո՞վ ունի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական տույժերը պետական ծառայողի նկատմամբ կիրառելու իրավասություն:
 

Հարց 59. Կարգապահական խախտում թույլ տված պետական ծառայողից մինչեւ կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ գրավոր ի՞նչ փաստաթուղթ պետք է պահանջի:
 
 

Հարց 60. Ո՞րն է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը:
 
 

Հարց 61. Ո՞վ է հանդիսանում պետական ծառայության ղեկավարման մարմին:
 

Հարց 62. Ո՞ր հանձնաժողովներ են անցկացնում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ եւ այդ պաշտոնները զբաղեցնող պետական ծառայողների ատեuտավորում:
 

Հարց 63. Պետական ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք ի՞նչ կարգով են պատասխանատվություն կրում:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ
 

Հարց 1. Ինչպիսի՞ պետություն է Հայաստանի Հանրապետությունը:

Հարց 2.     Ու՞մ է պատկանում իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում:

Հարց 3.     Ինչպե՞ս է իրականացնում ժողովուրդն իր իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում:

Հարց 4.     Որպես ի՞նչ է բնորոշվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից`

Հարց 5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն` ինչի՞ համապատասխան է   պետությունն ապահովում մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

Հարց 6.     Ինչպիսի՞ գործողություններ են իրավասու կատարելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք :

Հարց 7.     Ինչպե՞ս են գործում ՀՀ Սահմանադրության նորմերը գործում են:

Հարց 8. Ինչի՞ն պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքները:

Հարց 9. Որտե՞ղ են հրապարակվում եւ ե՞րբ են ուժի մեջ մտնում  Հայաստանի Հանրապետության  օրենքները:

Հարց 10. Ե՞րբ են ուժի մեջ մտնում միջազգային պայմանագրերը:

Հարց 11. Ինչո՞վ կարող են կարգավորվել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց

                  առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները:

Հարց 12. Ինչի՞ն համապատասխան է իրականացվում Հայաuտանի Հանրապետության արտաքին

  քաղաքականությունը:

Հարց 13. Շրջակա միջավայրի ի՞նչն է  ապահովում պետությունը:

Հարց 14. Որո՞նք են Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են:

Հարց 15. Ի՞նչ կարգով են ազգությամբ հայերը ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հարց 16. Ինչո՞վ է սահմանվում Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի մանրամասն

                 նկարագրությունը:

Հարց 17. Ո՞վ ունի արդարացի եւ oրենքով uահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպեu  նաեւ անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:

Հարց 18. Ինչի՞ առջեւ են հավաuար բոլոր մարդիկ:

Հարց 19. Ո՞վ կարող է դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:

Հարց 20. Քանի՞ անգամ կարող Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրենքի նախագծի առնչությամբ դնել իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում:

Հարց 21. Ինչպե՞ս են մեկնաբանվում չփարատված կասկածները:

Հարց 22. Ու՞մ դեմ անձը պարտավոր չէ ցուցմունք տալ:

Հարց 23. Ունի՞ արդյոք հետադարձ ուժ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը:

      Հարց 24. Ունի՞ արդյոք հետադարձ ուժ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող օրենքը:

Հարց 25. Ո՞վ իրավունք ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու եւ դրանց անդամագրվելու իրավունք:

Հարց 26.Ո՞վքեր ունեն ընտրելու եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունք:

Հարց 27. Ինչո՞վ են սահմանվում երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքները եւ պարտականությունները:

Հարց 28. Ինչպե՞ս կարող է կատարվել սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար:

   Հարց 29. Ու՞մ է արգելվում ընդունել մշտական աշխատանքի:

Հարց 30. Ո՞վ է պետության գլուխը` համաձայն Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության:

 Հարց 31.  Ո՞վ կարող է ընտրվել Հանրապետության Նախագահ:

Հարց 32.  Ու՞մ կողմից եւ քանի՞ տարի ժամկետով կարող է ընտրվել Հանրապետության Նախագահ:

Հարց 33. Ե՞րբ է Հանրապետության Նախագահը ստանձնում իր պաշտոնը:

Հարց 34. Ե՞րբ է  ստանձնում պաշտոնը նոր կամ արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության Նախագահը:

Հարց 35. Ռազմական եւ արտակարգ դրության ավարտից հետո Հանրապետության Նախագահի ընտրություն ե՞րբ է անցկացվում:

Հարց 36.  Ե՞րբ եւ ի՞նչ ժամկետում է Հանրապետության Նախագահը ստորագրում եւ հրապարակում  Հայաստանի  Հանրապետության Ազգային ժողովի ընդունած օրենքը:

Հարց 37. Ե՞րբ եւ ի՞նչ ժամկետում է Հանրապետության Նախագահը առարկություններով, առաջարկություններով Ազգային ժողով վերադարձված, նոր քննարկում պահանջող եւ  վերստին ընդունված օրենքը, ստորագրում եւ հրապարակում:

Հարց 38. Ո՞վ է  կազմավորում եւ նախագահում Ազգային անվտանգության խորհուրդը

Հարց 39. Ո՞վ է իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:

Հարց 40. Ո՞վ է առաջարկում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի եւ վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները:

Հարց 41. Արդարադատության խորհրդի քանի՞ իրավաբան-գիտնական անդամ է նշանակում   Հանրապետության Նախագահը:

Հարց 42. Ո՞ր դեպքերում է Հանրապետության Նախագահը ռազմական դրություն հայտարարում:

Հարց 43. Ինչով է սահմանվում ռազմական դրության իրավական ռեժիմը:
 

Հարց 44. Ո՞ր դեպքում է Հանրապետության Նախագահը հայտարարում  արտակարգ դրություն:

Հարց 45. Ու՞մ հետ է խորհրդակցում Հանրապետության Նախագահն  արտակարգ դրություն հայտարարելու դեպքում:

   Հարց 46. Ի՞նչ ակտեր է հրապարակում Հանրապետության Նախագահը:

Հարց 47. Ինչի՞ համար կարող է պաշտոնանկ արվել Հանրապետության Նախագահը:

Հարց 48. Ու՞ր է ներկայացնում Հանրապետության Նախագահն իր հրաժարականը:

Հարց 49. Ո՞վ է կատարում Հանրապետության Նախագահի պարտականությունները, նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը:

Հարց 50. Ինչո՞վ են սահմանվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները:

Հարց 51. Քանի՞ պատգամավորից է կազմված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Հարց 52. Ի՞նչ ժամկետով է ընտրվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Հարց 53. Ե՞րբ չի կարող արձակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Հարց 54. Ո՞վ  կարող է ընտրվել պատգամավոր:

Հարց 55. Ինչպիսի՞ գործունեությամբ պատգամավորը չի կարող զբաղվել:

 Հարց 56. Ինչո՞վ կաշկանդված չէ եւ ինչո՞վ է առաջնորդվում պատգամավորը:

Հարց 57. Ի՞նչ իրավական ակտով է նշանակվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

ընտրությունը:

Հարց 58. Ո՞վ է գումարում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:

Հարց 59. Ո՞վ է գումարում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Հարց 60. Ինչպե՞ս է Ազգային ժողովը քննարկում Հանրապետության Նախագահի վերադարձրած

 օրենքը:

Հարց 61. Քանի՞ մշտական հանձնաժողով կարող է ստեղծվել Հայաստանի Հանրապետության Ազգային

 ժողովում:

   Հարց  62. Նշվածներից ո՞ր դեպքում է Ազգային ժողովը արձակվում Հանրապետության Նախագահի

 կողմից:

Հարց 63. Ու՞մ է պատկանում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը:

Հարց 64.  Ի՞նչ ձայների թվով է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընտրում է Ազգային     ժողովի նախագահ:
 

Հարց 65. Ո՞վ եւ ու՞մ առաջարկությամբ է հայտարարում համաներում:

Հարց 66.  Ո՞վ եւ ու՞մ առաջարկությամբ է սահմանում Հանրապետության վարչատարածքային

 բաժանումը:

Հարց 67. Սահմանադրական դատարանի քանի՞ անդամ է նշանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

Հարց 68.  Ո՞վ կարող է ընտրվել Մարդու իրավունքների պաշտպան:

Հարց 69. Ինչո՞վ են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն

      իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը:

Հարց 70. Ինչո՞վ են սահմանվում իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը

      կասեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները:

Հարց 71. Ինչո՞վ են սահմանվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի

      կնքման, չեղյալ համարելու կարգը եւ պայմանները:

Հարց 72. Ո՞վ է հրավիրում եւ վարում Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերը:

Հարց 73. Ո՞ր մարմինն է իրականացնում արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում եւ

  ինչի՞ն համապատասխան:
 
 

Հարց 74. Ո՞ վ է իրականացնում Սահմանադրական արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունումէ`
 
 

Հարց 75. Ինչպե՞ս է  ընդունվում կամ փոփոխվում Սահմանադրությունը եւ ու՞մ նախաձեռնությամբ:
 
 

ՀՀ ԱԺ կանոնակարգից
 
 

Հարց 1. Որո՞նք են Ազգային ժողովի մարմինները:

Հարց 2. Ազգային ժողովը Սահման?դրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում ընդունում է`
 
 

Հարց 3. Ինչպե՞ս է սահմանվում Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, մշտական հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի վարձատրությունը:

Հարց 4. Պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցել առանց՝

Հարց 5. Քանի՞ օգնական կարող է ունենալ պատգամավորը:

Հարց 6. Առնվազն քանի՞ հոգուց է կազմված պատգամավորական խումբը:

Հարց 7. Ինչպե՞ս է ընտրվում Ազգային ժողովի նախագահը:

Հարց 8. Ինչպե՞ս են ընտրվում Ազգային ժողովի նախագահի տեղակալները:

Հարց 9.  Նշվածներից ո՞րն է Ազգային ժողովի նախագահի լիազորությունը:

Հարց 10. Նշվածներից ո՞րն է Ազգային ժողովի նախագահի լիազորությունը:

Հարց 11. Ի՞նչ կարգով են խմբակցության անդամները մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում:
 

Հարց 12. Խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում առնվազն քանի՞ պատգամավոր

իրավունք ունի ներկայացնելու:
 
 

Հարց 13. Ինչպե՞ս են ընդունվում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի որոշումները:
 

Հարց 14. Ազգային ժողովի առաջին նստաշրջանում` մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը, նիստերն ո՞վ է վարում:
 

Հարց 15. Ի՞նչ պարբերականությամբ են անցկացվում Ազգային ժողովի հերթական նստաշրջանները:
 

Հարց 16. Միայն ո՞ր հարցերը կարող են ընդգրկվռլ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
 

Հարց 17. Ո՞վ է գումարում արտահերթ նիստ:
 

Հարց 18. Ազգային ժողովի դռնփակ նիստ կարող է գումարվել՝
 

Հարց 19. Ազգային ժողովի նիստը ե՞րբ է իրավազոր:
 

Հարց 20. Եթե Ազգային ժողովի նիստն իրավազոր չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչեւ քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան՝
 

Հարց 21. Ո՞րքան ժամանակում է Ազգային ժողովի նախագահն առաջադրված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը շրջանառության մեջ դնում:
 

Հարց 22.  Ո՞րքան ժամանակում է ՀՀ կառավարությունը պատգամավորների կողմից առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն ներկայացնում:
 
 

Հարց 23. Ո՞րքան ժամանակում է Ազգային ժողովի աշխատակազմը կառավարության եւ պատգամավորների կողմից առաջադրված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրակացություն ներկայացնում:

Հարց 24. Ո՞րքան ժամանակում է Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում եւ քվեարկվում:
 
 

Հարց 25. Ինչպե՞ս է Ազգային ժողովի նիստում խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ելույթների հաջորդականությունը որոշվում:
 

Հարց 26. Ի՞նչ ժամկետում է Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը ստանալուց հետո ստորագրում եւ հրապարակում այն կամ առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:
 
 

Հարց 27. Ո՞վ կարող է գումարել.Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
 
 

Հարց 28. Ո՞վ է ստորագրում աշխատանքային խորհրդակցության արձանագրությունը:

Հարց 29. Որքա՞ն ժամանակում է այլ երկիր գործուղման մեկնած պատգամավորը վերադառնալուց հետո աշխատակազմին ի պահ հանձնում կատարված աշխատանքների մասին իր տեղեկանքը.
 
 

Հարց 30. Եզրափակիչ ելույթներից հետո արտահերթ ելույթի իրավունքը միայն ո՞վ կարող է  պահպանել:
 

Հարց 31.  Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային Ժողովի որոշումը որքա՞ն ժամանակում է ստորագրում եւ հրապարակում:
 

Հարց 32.  Ու՞մ պետք է տեղյակ պահի պատգամավորը խմբակցությունից դուրս գալիս:
 

Հարց 33.  Հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը ներկայացնելու համար Ազգային ժողովի նախագահին որքա՞ն ժամանակ է հատկացվում:
 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքից
 

Հարց 1.  Իրավական ակտերն իրենց բնույթով ինչպիսի՞ն են լինում են:
 

Հարց 2.  Իրավական ակտն ինչպիսի՞ իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի չպետք է հակասի:
 
 

Հարց 3.  Իրավական ակտը պե՞տք է համապատասխանի օրենսդրական տեխնիկայի կանոններին:
 

Հարց 4.  Ինչպիսի՞ն պետք է լինի նորմատիվ իրավական ակտի ընդունումը:
 

Հարց 5.  Ո՞ր իրավական ակտին պետք է համապատասխանեն օրենքները:
 

  Հարց 6. Ինչպիսի՞ հասարակական հարաբերություններն է կարգավորում օրենքը:
 

    Հարց 7. Ո՞ր իրավական ակտերին չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները:
 

    Հարց 8. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած եւ հանրաքվեով             ընդունված օրենքների միջեւ հակասության դեպքում ո՞ր եղանակով ընդունված օրենքի             նորմերն են գործում:
 

            Հարց 9. Ո՞ր մարմինն է իրականացնում նորմատիվ իրավական ակտերի` օրենքով             սահմանված կարգով պետական գրանցումը:
 

Հարց 10. Ինչպիսի՞ ոճ պետք է ունենա նորմատիվ իրավական ակտը:
 

Հարց 11. Ո՞ր մարմինն է իրականացնում իրավական ակտի պաշտոնական      թարգմանությունը հայերենից անգլերենի:
 

Հարց 15. Ինչպիսի՞ իրավական ակտերին է արգելվում  հղումներ կատարել:
 

Հարց 17.  Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերությունն ի՞նչ եղանակով է լրացվում:
 
 

Հարց 18. Որտե՞ղ եւ ինչպե՞ս են հրապարակվում Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային        ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումները,  Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները:
 

Հարց 19.  Արգելվու՞մ է. արդյոք իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման մենաշնորհ տալը:
 

Հարց 20. Ո՞ր մարմինն է իրականացնում  օրենսդրական, գերատեսչական կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան
 

Հարց 21.  Որո՞նք են իրավական ակտերի գործողության դադարման հիմքերը
 
 

Հարց 22.  Իրավական ակտը ո՞ր պահից է չեղյալ ճանաչվում
 
 

Հարց 23. Ի՞նչ պահանջների պետք է բավարարի իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը
 
 

Հարց 24.  Ու՞մ ստորագրությամբ է տրվում իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը
 
 

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքից
 
 

  Հարց 1.  Ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը:

Հարց 2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված եւ օրենքով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերով չկարգավորվող հարաբերություններն ի՞նչ սկզբունքներով եւ ներմերով են կարգավորվում:

Հարց 3.  Ո՞ր միջազգային պայմանագիրն է համարվում ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս:

Հարց 4.  Ո՞վ է հանդիսանում հայկական կողմից միջազգային պայմանագրի սուբյեկտ:

Հարց 5. Ո՞ր պետական մարմինների կողմից է կատարվում միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցնելու կամ պայմանագիրը ստորագրելու հատուկ լիազորությունների տրամադրումը:
 
 

Հարց 6. Ի՞նչ լեզվով է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը մշակվում, օրենքով սահմանված կարգով ներպետական համաձայնեցման ընթացակարգեր անցնում:
 
 

Հարց 7. Ինչպիսի՞ գործընթացների է ենթակա Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրելուց հետո միջազգային պայմանագիրը:
 
 

Հարց 8. Ո՞ր պետական մարմինն է իրավասու վավերացնել Հայաստանի           Հանրապետության             միջազգային պայմանագիրը:

Հարց  9.  Ո՞վ է հաստատում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը:

Հարց 10. Ո՞ր մարմնին պետք է նախապես ներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը ենթակա ստորագրված միջազգային պայմանագիրը:

Հարց 11. Ում կողմից սահմանած կարգով նշանակված պաշտոնական ներկայացուցիչն է

Սահմանադրական դատարանում տվյալ միջազգային պայմանագիրը ներկայացնում:

Հարց 12. Ո՞ր մարմինն է հաստատում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերագրի ձեւը:

Հարց 13. Ինչպիսի՞ միջազգային պայմանագրերի կարող է Հայաստանի Հանրապետությունը միանալ:
 
 

Հարց 14. Ո՞ր մարմինն է վարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանը:
 
 

Հարց 15. Ո՞ր մարմինն է սահմանում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գրանցման եւ պայմանագրերի  գրանցման միասնական գրանցամատյանի վարման կարգը:

Հարց 16. Ո՞ր մարմինն է Հայաստանի Հանրապետությունում երկկողմ միջազգային պայմանագրի  ավանդապահը:

Հարց 17. Ո՞ր մարմնի սահմանած կարգով եւ պարբերականությամբ է  «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիրը» հրատարակվում:

Հարց 18. Ի՞նչ ընթացք է ստանում պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու համար հիմք դարձած հանգամանքի կամ հանգամանքների վերացումից հետո:
 
 

Հարց 19. Ի՞նչ ժամկետում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի  գործողությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու մասին իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելուց հետո արտաքին գործերի նախարարությունն այդ մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում տվյալ միջազգային պայմանագրի մյուս կողմին կամ բազմակողմ միջազգային պայմանագրի  ավանդապահին:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ
 

Հարց 1. Որո՞նք են քրեական օրենսգրքի խնդիրները:

Հարց 2. Ո՞րն է քրեական պատասխանատվության հիմքը:

Հարց 3. Ո՞ր դեպքերում քրեական օրենքը հետադարձ ուժ չունի:

Հարց 4. Ո՞ր արարքն է համարվում հանցագործություն:
 

Հարց 5. Ի՞նչ խմբերի են դասակարգվում հանցագործությունները ըuտ բնույթի եւ հանրության համար վտանգավորության աuտիճանի:

Հարց 6. Ո՞ր արարքներն են համարվում ծանր հանցագործություններ:

Հարց 7. Ո՞րն է համարվում հանցագործությունների ռեցիդիվ:

18.05.2010
ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգ
  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ1. Uույն կարգով uահմանվում են Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության (այսուհետ` պետական ծառայություն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի (այuուհետ` մրցույթ) անցկացման կարգը եւ պայմանները: 2. Մրցույթով երաշխավորվում է Հայաuտանի Հան...

18.05.2010
Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 18-ին ՀՀ  Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Ռաֆիկ Պետրոսյանի, Վարդան Բոստանջյանի եւ Արամ Սաֆարյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու ...

18.05.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Գաֆէսճեան» թանգարան
Թանգարանների միջազգային օրվան նվիրված ակցիայի շրջանակներում մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելեց «Գաֆէսճեան» թանգարան:  Թանգարանների միջազգային օրը բոլոր երկրների օրացույցներում հայտնվել է 1977 թվականից, եւ առ այսօր մայիսի 18-ն անցնում է Թանգարանների միջազգային խորհր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am