1 / 3 | ||
Տեսանյութ |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում մարտի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց «Կալիֆոռնիան կուրյեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի գլխավորությամբ խորհրդարան այցելած շուրջ 100 ամերիկահայ դպրոցականների եւ նրանց ուսուցիչների հետ:
Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, խնդիրներն ու դերը, գործառույթները: Նա կարեւորեց նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատասխանեց սփյուռքահայ աշակերտների եւ ուսուցիչների հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:
«Կալիֆոռնիան կուրյեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար, նշելով, որ երեխաները առաջին ամերիկահայ դպրոցականներն են, որ հյուրընկալվում են խորհրդարանում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնելով այցելության համար` կարեւոր համարեց այն հայրենիքին ու ժողովրդին ծանոթանալու առումով եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել հետագա նման այցերին: