National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.03.2010
Ճանաչողական այցով ԱԺ կին պատգամավորները եղան Միացյալ Թագավորությունում, Ֆինլանդիայում եւ Լեհաստանում
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջեւ 2009 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված գենդերային հարցերով փոխըմբռնման հուշագրի շրջանակներում փետրվարի 20-ից մարտի 5-ը ԱԺ կին պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի մի շարք աշխատակիցների մասնակցությամբ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Ֆինլանդիա եւ Լեհաստան կազմակերպվեցին հավասար հնարավորությունների քաղաքականության, հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց դերի բարելավման, գենդերային հարցերով փորձի փոխանակման ու ճանաչողական այցեր:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հեղինե Բիշարյանը, Ռուզաննա Առաքելյանը եւ Լարիսա Ալավերդյանը, ինչպես նաեւ րդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը: Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել Լորդերի պալատում Կանանց ազգային հանձնաժողովի, համախորհրդարանական հավասարությունների խմբի, Միացյալ Թագավորությունում, Հնդկաստանում, Պակիստանում, Բանգլադեշում եւ Շրի Լանկայում կին պատգամավորների համակուսակցական խորհրդարանական խմբի ղեկավարների եւ անդամների հետ: Հայ խորհրդարանականները հանդիպել են նաեւ Միացյալ Թագավորության արտաքին հարաբերությունների նախարարության հարավկովկասյան թիմի ղեկավարի, ռազմավարության, քաղաքականության մշակման եւ վերլուծության վարչության անձնակազմի հետ, ընդունող կողմի առաջարկով ներկայացրել հայ-թուրքական  արձանագրությունների վերաբերյալ հայաստանյան տարբեր քաղաքական ուժերի տեսակետները:

ՄԹ կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հանդիպել է նաեւ Լորդերի պալատում Բրիտանահայկական համախորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-բրիտանական միջխորհրդարանական համագործակցության, հայ-թուրքական արձանագրությունների, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՄԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հայ համայնքի հրավերով մասնակցել է նաեւ Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում անցկացվող Սերգեյ Փարաջանովին նվիրված մշակութային միջոցառմանը:

ՄԹ-ում ՀՀ դեսպանատանը ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպել է նաեւ ՄԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը:

Ուելսում հանդիպումներ են կայացել Ուելսի ԱԺ-ի հավասար հնարավորությունների հանձնաժողովի, «Կանայք Ժողովրդավարության մեջ» Ուելսի ԱԺ-ի միջկուսակցական խմբի ղեկավարների եւ անդամների հետ: ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են նաեւ  «Ընկերնե՞ր, թշնամինե՞ր, թե՞ գործընկերներ». լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների միջեւ հարաբերությունները թեմայով քննարկումներին, «Գենդերային բյուջետավորում. ներառական քաղաքականության մշակում Ուելսի քաղաքացիների համար» թեմայով կոնֆերանսին եւ այլն:

ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ պատգամավորներն այցելեն են Ուեսլում Կարդիֆի Խաղաղության տաճարի հարակից այգի, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարը, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին, հանդիպել հուշարձան-խաչքարի նախաձեռնող հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

Ֆինլանդիա կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Անահիտ Բախշյանը, ՀՀ ԱԺ նախագահի ռեֆերետ Ռուբինա Բոստանջյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեւիկ Սարիբեկյանը հանդիպումներ են ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի փոխխոսնակ տիկին Թարյա Ֆիլատովի, ԵԽԽՎ փոխխոսնակ, ԵԽԽՎ ֆիննական պատվիրակության ղեկավար տիկին Սինիկկա Հուրսկաինենիի, Ֆինլանդիայի Կանանց պառլամենտական համագործակցության ցանցի, Ֆինլանդիայի խորհրդարանի Աշխատանքի եւ հավասարության հանձնաժողովի նախագահների եւ անդամների, Ֆինլանդիայի խորհրդարանի օմբուդսմենի ներկայացուցչի, Հայաստանում եւ Վրաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոյի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար կազմի, Ֆինլանդիայի առողջապահության եւ սոցիալական հարցերի նախարարության գենդերային հավասարության վարչության աշխատակազմի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի եւ Ֆինլանդիայի խորհրդարանի փոխնախագահ Թարյա Ֆիլատովի առանձնազրույցի ժամանակ կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, խորհրդարանական ընդդիմության, օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության հարցերին:

Լեհաստան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Գոհար Ենոքյանը, ՀՀ ԱԺ նախագահի օգնական Սեդա Թարջումանյանը, ՀՀ ԱԺ նախագահի ռեֆերենտ Նարե Դանիելյանը հանդիպումներ ունեցան Լեհաստանի պառլամենտի Կանանց եւ տղամարդկանց հավասար կարգավիճակի լիազոր մարմնի հիմնադիր ներկայացուցչի,  Լեհաստանի պառլամենտի Կանանց խմբի ղեկավարի, Կառավարության եւ վարչապետի գրասենյակի Հավասար հնարավորությունների լիազոր մարմնի գլխավոր մասնագետի, գենդերային հարցերով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպում ունեցան նաեւ Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանի հետ:

Այցերի արդյունքները ցույց են տալիս, որ խորհրդարանական մակարդակում կին պատգամավորների համագործակցությունն անհրաժեշտություն է եւ այն կարեւորվում է: Տարիներով գործում են այդ համագործակցությունը ծավալելու եւ զարգացնելու կոնկրետ մեխանիզմներ: Դրանք հիմնականում կրում են խորհրդատվական բնույթ, հիմնված են քաղաքական պայմանավորվածությունների եւ համաձայնությունների վրա, համախմբում են թե քաղաքական եւ  թե հասարակական ներուժը, տեղեկատվությունը, նպատակ ունեն խրախուսել կին խորհրդարանականների միջկուսակցական մասնակցությունը  հիմնականում այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունն ու գենդերը, հավասար հնարավորությունների ապահովումը, խտրականության բացառումը, նպաստում են քաղաքականության մեջ ներգրավված կանանց համագործակցությանը, բարձրացնում իրազեկվածությունը եւ այլն:

Բոլոր հանդիպումների ընթացքում էլ կողմերն ընդգծել են նմանատիպ այցերի կարեւորությունը, որոնք նպաստում են ոչ միայն փորձի փոխանակմանը, այլ նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:

Այցերի ընթացքում ուսումնասիրված տեղեկատվությունը եւ նյութերը նախատեսվում է ամփոփել եւ արդյունքներն օգտագործել ՀՀ ԱԺ-ում գենդերային հարցերով խորհրդակցական մարմին ձեւավորելու ընթաքում:
 
 
 


06.03.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի նամակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ տիկին Նենսի Փելոսիին
«Մեծարգո տիկին նախագահ Հայաստանում մեծ ուշադրությամբ եւ հուզմունքով էինք հետեւում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած հայոց ցեղասպանության մասին բա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am