National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
30.06.2009
Կարեւորվեց Հարավային Կովկասի երիտասարդների միջեւ համագործակցությունը

Հունիսի 30-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն հանդիպեցին Եվրամիության եւ ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Վրաստանում Եվրամիության պատվիրակության ծրագրերի պատասխանատու Նինո Կոչիշվիլին, անդրադառնալով «Դեռահասներին բարյացակամ առողջապահական ծառայություններ» ծրագրին, նշեց, որ ծառայությունների գործունեության հիմնական նպատակն է երիտասարդների առողջության պահպանումը եւ հարմարավետ պայմանների ապահովումը` դեռահասների առողջ աճի եւ զարգացման ու հասարակության մեջ ինտեգրվելու համար: Ծրագրի շրջանակներում տիկին Կոչիշվիլին կարեւորեց Հարավային Կովկասի երկրների` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդների միջեւ համագործակցությունը: Վրաստանում Եվրամիության պատվիրակության ծրագրերի պատասխանատուին հետաքրքրում էր սեպտեմբերին ավարտվող ծրագրի վերաբերյալ պատգամավորների կարծիքը:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մկրտիչ Մինասյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են երիտասարդությանը հուզող խնդիրները: Պարոն Մինասյանը հյուրերին տեղեկացրեց, որ արդեն 7 տարի է Հայաստանում գործում է «Երիտասարդության մասին» օրենքը: Հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ` Հայաստանում 2009 թ. փետրվարից «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսումնասիրության համար 8-րդ եւ 9-րդ դասարաններում տարեկան տրամադրվում է 14-ական դասաժամ, որը գոյանում է տվյալ ուսումնական բնագավառի «Ֆիզկուլտուրա» եւ «Նախնական զինվորական պատրաստություն» առարկանների դասաժամերից: Պարոն Մինասյանը կարեւորեց երիտասարդների համար իրականացվող տարածաշրջանային ծրագիրը եւ հույս հայտնեց, որ այն շարունակական կլինի:

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ Հայաստանում երիտասարդության համար շատ ծրագրեր են իրականացվում կապված առողջ ապրելակերպի եւ սոցիալական ապահովման հետ:

ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, կարեւորելով երիտասարդների առողջ ապրելակերպը, գտնում է, որ այն պետք է քարոզվի վաղ տարիքում` դպրոցի ցածր դասարաններում:

Հարավային Կովկասում Վերարտադրողական առողջության նախաձեռնության տեխնիկական համակարգող Լեւան Կոբալաձեն տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում սեպտեմբերին Բաթումիում  նախատեսվում է անցկացնել միջխորհրդարանական տարածաշրջանային Ֆորում, որին պետք է մասնակցեն նաեւ Հայաստանից ներկայացուցիչներ:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am