National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.05.2009
ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Սամվել Նիկոյանը, իսկ մշտական հանձնաժողովի նախագահ` Արտակ Դավթյանը

Մայիսի 18-ին  Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին չորրորդ գումարման հինգերորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերի հաստատումով:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը հրաժարական է ներկայացրել, իսկ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին փոխարինել է ԱԺ պատգամավոր ագիկ Մելիքյանը:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայի վերջին նիստում քննարկված 3 օրինագծերը եւ 2 միջազգային պայմանագրերը, իսկ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» եւ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ առաջարկող օրենքի նախագծերի փաթեթի քվեարկությունը հեղինակի` ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկով հետաձգվեց, քանի որ ըստ նրա` օրինագծի վերաբերյալ ստացվել են  արժեքավոր առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն:

Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց քննարկել  ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունների հարցը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը  ԱԺ փոխնախագահի թափուր պաշտոնի համար խմբակցության անունից առաջադրեց Սամվել Նիկոյանի թեկնածությունը:

Միակ թեկնածուն` Սամվել Նիկոյանը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ  խմբակցությանը վստահության համար եւ քանի որ խորհրդարանական երկարատեւ աշխատանքի ընթացքում իր կատարած աշխատանքը եղել է թափանցիկ, բոլորի աչքի առաջ, ուստի հարկ չհամարեց ներկայացնել խորհրդարանական իր գործունեության մանրամասները: Անդրադառնալով Ազգային ժողովի հեղինակության բարձրացման եւ  այդ հարցում ԱԺ փոխնախագահի դերակատարման խնդրին` նա նկատեց, որ այդ հարցը կարգավորված է ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ համապատասխան օրենքներով. մնում է միայն հետեւողականորեն կիրառել իշխանության երեք ճյուղերի միջեւ զսպման եւ հավասարակշռման վերաբերյալ համապատասխան դրույթները:

Ելույթից հետո Սամվել Նիկոյանը պատասխանեց պատգամավորների հարցերին:

ՀՀԿ խմբակցության անունից  Գագիկ Մինասյանը, ԲՀԿ խմբակցության անունից Արամ Սաֆարյանը  համոզմունք հայտնեցին, որ Սամվել Նիկոյան մարդու եւ քաղաքացու բարեմասնությունները, քաղաքական փորձառությունն ու սկզբունքայնությունը կնպաստեն նոր պաշտոնում նրա արդյունավետ աշխատանքին եւ առաջարկեցին իրենց գործընկերներին կողմ քվեարկել թեկնածուի օգտին:

Թեկնածուի մասին բարձր գնահատանքի խոսքեր ասացին նաեւ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, իսկ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ միշտ չէ, որ սկզբունքայնությամբ է պայմանավորված եղել թեկնածուի դիրքորոշումը, այլ երբեմն նաեւ  կուսակցական -քաղաքական մոտեցումներով, ուստի ընտրվելու դեպքում թեկնածուն առավել սկզբունքային պետք է լինի:

Եզրափակիչ ելույթում Սամվել Նիկոյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության եւ իր մասին հնչած գովեստի խոսքերի համար`  նշելով, որ սկզբունքային լինել չի նշանակում ուրիշների «սկզբունքին» հետեւել, համաձայնել նրա հետ կամ էլ քաղաքական թիմի մոտեցումներին դեմ լինել. ինքը գաղափարական հենք ունեցող մի կուսակցության անդամ է, որը որոշակի քաղաքական ծրագրեր է իրականացնում իր յուրաքանչյուր անդամի մասնակցությամբ ու ջանքերի շնորհիվ:

ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր տեղի համար ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խմբակցության անունից առաջադրեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի թեկնածությունը:

Թեկնածուն շնորհակալություն հայտնեց ՀՀԿ խմբակցությանը վստահության համար` նշելով, որ ինքը գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ընտրվելու դեպքում  ստանձնելու է` համակարգելու հանձնաժողովին վերապահված ոլորտների օրենսդրական կարգավորմանն առնչվող աշխատանքները: Նա ներկայացրեց հանձնաժողովի նախագահի անելիքների, աշխատանքը արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ իր պատկերացումները եւ պատասխանեց պատգամավորների հարցերին:

ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Լարիսա Ալավերդյանը իրենց ելույթներում անդրադարձան հանձնաժողովի իրավասության ոլորտներում առկա հիմնախնդիրներին եւ հույս հայտնեցին, որ հանձնաժողովի ապագա նախագահը հետեւողական պետք է լինի`  կարգավորելու դրանք:

ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Սուքիաս Ավետիսյանը համոզմունք հայտնեցին, որ պատասխանատվության բարձր գիտակցում  եւ սկզբունքներ ունեցող  թեկնածուն միանգամայն համապատասխանում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրած պահանջներին եւ պատվով կկատարի իր առջեւ դրված խնդիրները:

ԲՀԿ խմբակցության անունից Արամ Սաֆարյանը, իսկ ՀՀԿ խմբակցության անունից Մկրտիչ Մինասյանը ներկայացրին իրենց քաղաքական ուժերի դրական գնահատականը թեկնածուի վերաբերյալ եւ կոչ արեցին քվեարկել Արտակ Դավթյանի օգտին:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի  նախագահ ընտրված Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ  հաշվիչ հանձնաժողովի երկրորդ նիստում քննարկվել է երկու թափուր պաշտոններում առաջադրված թեկնածուների ընտրությունը կազմակերպելու հարցը, պատգամավորներին ծանոթացրեց  քվեարկությանն առնչվող մանրամասներին եւ հրավիրեց մասնակցելու փակ գաղտնի քվեարկությանը:

Քվեարկությունից հետո ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ քվեարկության արդյունքներով` 104 կողմ եւ 3 դեմ ձայներով Ազգային ժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Սամվել Նիկոյանը, իսկ 102 կողմ, 6 դեմ ձայներով ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ   է ընտրվել Արտակ Դավթյանը:

Ազգային ժողովը քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված «Քաղաքաշինության մասին» եւ մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» (նախագծերի փաթեթ), «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ երրորդ ընթերցման ներկայացված «Պետական սուրհանդակային կապի մասին» օրինագծերը:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց համահեղինակ Հովհաննես Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ մի խումբ բնակիչներ չեն կարողանում  կատարել ՀՀ սահմանային շերտում իրենց պատկանող պտղատու այգիների սանիտարական մաքրման աշխատանքները եւ ծառահատումները սահմանային շերտ մուտք գործող անձանց վրա տարածվող սահմանափակումների պատճառով: Խնդիրն այն է, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը արգելում է սահմանային շերտ մուտք գործող անձանց բնափայտի մթերմամբ զբաղվել` չնախատեսելով  որեւէ բացառություն: Բացի այդ, անհիմն է դիատարկվում ոչ առեւտրային նպատակներով իրականացվող ձկնորսության արգելումը: Սույն օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում վերացնել վերը նշված խնդիրները:
 
Բանախոսը նշեց նաեւ, որ առաջարկվող նախագծի վերաբերյալ ստացվել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքները: ՀՀ կառավարությունն առաջարկել է այդ տարածքներում  թույլատրելի աշխատանք համարել նաեւ խոտհունձը, ինչը հեղինակներն ընդունել են:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` մայիսի 19-ի նիստում:



18.05.2009
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի կենսագրությունը
Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզ): 1982թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Ինժեներ-մեխանիկ: Պարգեւատրվել է ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2...

18.05.2009
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի կենսագրությունը
                                        Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում: 1983-1984 թթ. աշխատել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am