National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.05.2009
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի կենսագրությունը

                                        
Ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:

1983-1984 թթ. աշխատել է Աբովյանի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990 թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ‎ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի մասնագիտություն:

1990-1992 թթ. եւ 1994-1997 թթ. աշխատել է Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում որպես տնտեսագետ, այնուհետեւ կառավարիչ: 1992-1994 թթ. եւ 1997-1998 թթ. աշխատել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որպես առեւտրային ձեռնարկության գործա‎դիր տնօրեն:

1998 թ-ին աշխատել է  ՀՀ տրանսպորտի նախարարության հայկական երկաթուղու համակարգում, աշխատելով «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ-ում փոխտնօրեն, 1999 թ-ից` տնօրեն, իսկ 2003 թ-ի փետրվարից «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:

2003-2004 թթ. աշխատել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար, իսկ 2004-2007 թթ.` «Էյսի‎ֆին Ռոյալ» ՍՊԸ տնօրեն:

2006թ. ուսումնական տարվանից դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից :

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է:

2009թ. մայիսի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք դուստր:



18.05.2009
ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց Սամվել Նիկոյանը, իսկ մշտական հանձնաժողովի նախագահ` Արտակ Դավթյանը
Մայիսի 18-ին  Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերն սկսվեցին չորրորդ գումարման հինգերորդ  նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագծերի հաստատումով:Ազգային ժողովի նախագահ Հ...

18.05.2009
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի կենսագրությունը
Ծնվել է 1958թ. փետրվարի 13-ին Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում (այժմ` Շիրակի մարզ): 1982թ. ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, 1987թ.` ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը: Ինժեներ-մեխանիկ: Պարգեւատրվել է ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am