National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.05.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
12.05.2009
ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամները խորհրդարանում

Մայիսի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը եւ խմբի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Արտյուշ Շահբազյանը, Սերյոժա Աբրահամյանը, Վոլոդյա Բադալյանը, Սուքիաս Ավետիսյանը, Վահագն Մախսուդյանը  հանդիպեցին եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան  խորհրդարանական    բարեկամության խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրի  եւ խմբի անդամներ Ռոբերտ  Բեգլարյանի,  Գեւորգ Վարդանի,  Աբդոլջաբար Քյարիմիի,   Ավազ Հեյդարփուր Շահռեզայիի հետ: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը:

Ողջունելով հյուրերին` Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները: Պարոն Սահակյանն անդրադարձավ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԻԻՀ կատարած պաշտոնական այցին եւ նշեց, որ այն մեծ արձագանք է գտել Հայաստանում: Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման  հարցում պարոն Սահակյանը կարեւորեց խորհրդարանների դերակատարությունը, ինչպես նաեւ Հայաստանում ԻԻՀ դեսպանի կատարած լուրջ աշխատանքը:

Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրը եւս ջերմ եւ բարեկամական համարեց երկու երկրների փոխհարաբերությունները եւ նշեց, որ կարեւորում են առավել գործնական հարաբերությունների հաստատումը առեւտրատնտեսական, բանկային, ապահովագրական, հարկային, մաքսային ոլորտներում: Առաջարկվեց ձեւավորել աշխատանքային խումբ եւ երկուստեք նպաստել առկա խոչընդոտների վերացմանը:

Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԻԻՀ-ն  Հայաստանի համար կայուն եւ վստահելի գործընկեր է, եւ անհրաժեշտ է, որ փոխհարաբերությունները թեւակոխեն, նոր, չօգտագործված հնարավորությունների փուլ: Այդ առումով տիկին Զոհրաբյանը նպաստավոր համարեց Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ծրագրերը` Իրան-Հայաստան երկաթուղու կառուցում, հիդրոէլեկտրակայանի կառուցում Արաքս գետի վրա եւ այլն: Երկրորդելով իրանցի խորհրդարանականին` տիկին Զոհրաբյանը վերահաստատեց Հայաստանի դիքորոշումը  խաղաղ նպատակներով միջուկային էներգիա օգտագործելու Իրանի իրավունքը եւ կարեւորեց ՄԱԿ-ի  62-րդ ԳԱ նստաշրջանում Ադրբեջանի ներկայացրած “Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում” բանաձեւի քվեարկության ժամանակ Իրանի չեզոք դիրքորոշումը: Առեւտրատնտեսական կապերի խորացումից բացի տիկին Զոհրաբյանը կարեւոր  համարեց   նաեւ երկկողմ գիտակրթական ծրագրերի մշակումը եւ իրականացումը:

Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի անդամ Վոլոդյա Բադալյանը բարձր գնահատեց Իրանի ցուցաբերած օգնությունը մեր երկրի համար դժվար տարիներին: Պատգամավորը նկատեց, որ այսօր էլ կարեւորվում է դեպի Իրան երկաթուղու ընդլայնումը, նավթամշակման գործարանի կառուցումը:

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին ընդունեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանը:

Բարձր գնահատելով  Հայաստան-Իրան միջպետական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը` պարոն Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ Իրանի հավասարակշիռ եւ կառուցողական քաղաքականությունը,  ինչպես նաեւ  հայ-իրանական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը: Պարոն Ռուստամյանի կարծիքով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում Իրանը պետք է ունենա իր կարեւոր դերակատարությունը եւ տեղը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից: Երկու երկրների հարաբերությունների խորացման հարցում Արմեն Ռուստամյանը առանձնացրեց  միջխորհրդարանական փոխգործակցության, փոխայցերի   եւ միջազգային կառույցներում համագործակցության կարեւորությունը:

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրը  անհրաժեշտ համարեց  երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացումը` շեշտելով երկու պետությունների բարեկամական հարաբերությունների կարեւորությունը նաեւ տարածաշրջանային առումով: Նա համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանային հակամարտությունները եւ խնդիրները պետք է կարգավորվեն միմիայն տարածաշրջանի երկրների ուժերով: Նշվեց, որ երկու երկրների միջեւ ամրապնդվում են քաղաքական ու տնտեսական կապերը, խորանում է միջխորհրդարանական բարեկամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-թուրքական հարաբերություններին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նույն օրը ԻԻՀ Մեջլիսի Իրան - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, Հայոց  Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր,  որտեղ ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի  հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամներն եղան նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ծանոթացան 1915-1923թթ տեղի ունեցած Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին։

Պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Պատմության ընթացքում հայ ժողովուրդը ունեցել է շատ դժվարություններ եւ խնդիրներ, հուսամ, որ ապագան հայ ժողովրդի համար կլինի առանց որեւէ ողբերգությունների, եւ հայ ժողովուրդը կապրի հանգիստ եւ խաղաղ»։

ԻԻՀ Մեջլիսի Իրան - Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամ, հայազգի Ռոբերտ Բեգլարյանը նշեց . «Իրանահայությունը ջանք չի խնայել հնարավորության սահմաններում Իրանի ժողովրդին առավել իրազեկել Հայոց ցեղասպանության մասին։ Մենք եւս ջանք ենք թափում, որ Իրանի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանությունը։ Յուրաքանչյուր տարի Իրանի տարբեր համայնքներում, մասնավորապես Թեհրանում եւ Սպահանում կազմակերպում ենք Հայոց Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչման արարողություններ, որին ներկա են լինում իրանցի ուսանողներ, մասնագետներ։ Համատեղ կազմակերպվում են քայլարշավներ։ Իրանի ժողովրդի համակրանքը մեծ է հայ ժողովրդի նկատմամբ»։   



12.05.2009
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակությունը խորհրդարանում
Մայիսի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Խաղաղ հավաքների ազատության հասարակա...

12.05.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամներին
Մայիսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արսալան Ֆաթհիփուրին եւ խմբի անդամներին:Զրույցի սկզբում պրն. Ֆաթհիփուրը Հայաստանի խորհրդարանի ղեկավարին փոխանցեց ԻԻՀ իր գործընկերոջ` պրն....



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS