National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.02.2009
Տեղի ունեցավ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: 

Աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը խմբի անդամներին տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում նախատեսվող փոփոխությունների նպատակը երկուսն է` իրավական որոշակիության սկզբունքի արտացոլումը վերոնշյալ հոդվածներում եւ դրանց  համապատասխանեցումը եվրոպական չափանիշերին:  Պարոն Հարությունյանը մատնանշեց հոդվածներում առկա թերությունները: Նա տեղեկացրեց,  որ փոփոխությունների նախագիծը նախատեսված է ներկայացնել փետրվարի 19-ին, ուստի առաջարկեց սեղմ ժամկետում որոշակիացնել առաջարկները եւ ներկայացնել   աշխատանքային խմբի քննարկմանը: 

Աշխատանքային խմբի անդամներ Դավիթ Հարությունյանը, Արծվիկ Մինասյանը, Հրայր Թովմասյանը  ներկայացրին համապատասխան  հոդվածներում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումները:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am