National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.1.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
26.01.2009
Ընդլայնված քննարկում Ազգային ժողովում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 26-ին «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի ընդլայնված քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, տնտեսվարողներ, լրագրողներ:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, որ առեւտրի իրականացման վայրերի` տոնավաճառների մի խումբ կազմակերպիչներ նամակով դիմել են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին եւ ՀՀ վարչապետին` մտահոգություն հայտնելով, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունը, որը ուժի մեջ է մտնում 2009 թվականից, վարձակալին տրամադրվող տարածքի վարձավճարի սահմանափակում է նախատեսում եւ մի շարք հարցադրումներ  առաջ բերում:

«Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ-ի (Հրազդան տոնավաճառ) տնօրեն Մերուժան Հակոբյանի եւ «Ռաֆայել-Տաթեւ» ՍՊԸ-ի (Մալաթիա տոնավաճառ) փոխտնօրեն Սամվել Ավետիսյանի գնահատմամբ` օրենքում կատարված փոփոխությունը խաթարում է ոչ միայն փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, այլեւ հակադրվում է ազատ շուկայական հարաբերությունների ինստիտուտի գաղափարին.  oրենքի համաձայն`  վարձավճարի չափը չպետք է գերազանցի տվյալ վարձակալի` մեկ ամսում ստացած հասույթի 1,5 տոկոսը: Ըստ նրանց` օրենքի հեղինակները նպատակ են ունեցել դյուրացնել ՀԴՄ-ների օգտագործման եւ թաքցված հասույթը բացահայտելու խնդիրը եւ փորձել կազմակերպիչների միջոցով կատարել վերահսկողությունը, բայց դա տեղին չէ, քանի որ նրանք չունեն այդպիսի լիազորություններ եւ համապատասխան լծակներ:

Տնտեսվարողները տեղեկացրին, որ իրենք  պետությանը մուծում են հաստատագրված վճարներ, որի գոյություն ունեցող չափը իրենք չեն կարող ապահովել այդպիսի փոքր վարձավճարների դեպքում: Նրանց  հարցադրումը, թե «ինչու պետք է կազմակերպիչն իր վարձավճարը կապի վարձակալի լավ կամ վատ աշխատանքի հետ եւ ոչ թե վարձակալվող տարածքի», համոզիչ էր նաեւ պատգամավորների համար, իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Գագիկ Քոչարյանը օրենքի այդ փոփոխությունը  հիմնավորում էր վարձակալին պաշտպանելու եւ վարձավճարի չափի կամայական բարձրացումը կանխելու նպատակադրմամբ:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գնահատմամբ` վարձավճարի նման սահմանափակումը անընդունելի է, թեեւ մյուս կողմից էլ հասկանալի է կառավարության մոտեցումը. տեղի է ունեցել բացթողում, ուստի պետք է գտնել այնպիսի լուծում, որը կբխի եւ պետության, եւ կազմակերպչի, եւ վարձակալի շահերից:

ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկեց պատգամավորներին օրենսդրական նախաձե ռնությամբ հանդես գալ եւ օրենքից հանել վարձավճար նախատեսող տողերը, որոնք հակասում են շուկայական հարաբերությունների գաղափարին, իսկ ԱԺ պատգամավոր Հակոբ Գառնիկի Հակոբյանն առաջարկեց երկարաձգել օրենքի գործողության ժամկետը, մինչեւ որ գտնվի հարցի արդյունավետ լուծումը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն արձանագրեց, որ «պետությունն այս քայլով փորձել է ոչ ստանդարտ իրավիճակներում ոչ ստանդարտ լուծումներ գտնել». սա մտածված քայլ է, եւ կառավարությունը պաշտպանում է իր մոտեցումը:



26.01.2009
Ստրասբուրգ է մեկնել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը
ԵԽԽՎ հունվարյան (26-30-ը)  նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը,  պատվիրակության անդամներ Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանը, Գրիգոր Մարգարյանը, Արծրունի Աղաջանյանը, Նաիրա Զոհ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am