ԵԽԽՎ հունվարյան (26-30-ը) նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ է մեկնել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, պատվիրակության անդամներ Ավետ Ադոնցը, Արմեն Ռուստամյանը, Գրիգոր Մարգարյանը, Արծրունի Աղաջանյանը, Նաիրա Զոհրաբյանը եւ Հերմինե Նաղդալյանը: