National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.1.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
23.01.2009
Ժամանակավոր հանձնաժողովում ներկայացվեց փորձաքննության արդյունքը

Ազգային ժողովի 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովը հունվարի 23-ին հրավիրած նիստում անդրադարձավ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի վերաբերյալ տեխնիկական փորձաքննության արդյունքներին:

Մինչ այդ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ներկաներին փոխանցեց ՀՀ հատուկ քննչական ծառայության  տրամադրած տվյալները  մարտի 1-ի գործով քրեական գործերի վերաբերյալ: Ըստ այդ տեղեկանքի` մեղադրանք է առաջադրվել 140 անձի, նրանցից 54-ին` ՀՀ քրեական օրենսգրքի  225-րդ , 15-ին` 225-րդ եւ 300-րդ,  34-ին` 316-րդ եւ 27-ին` 176-րդ եւ 177-րդ հոդվածներով: Սամվել Նիկոյանի տեղեկացմամբ`  31 անձի  նկատմամբ կալանավորումը փոխվել է, 26-ի նկատմամբ քրգործը կարճվել է կամ քրեական հետապնդումը դադարեցվել: Դատարան է ուղարկվել 90 գործ, 87 գործերով կայացվել են վճիռներ: Ըստ այս տվյալների` ՀՀ նախագահի հրամանագրով 12 դատապարտվածների ներում է շնորհվել, իսկ  12 դեպքերում մեղադրանքները հիմնավորված են միայն ոստիկանների ցուցմունքներով:

Ժամանակավոր հանձնաժողովի անդամ, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը «Չերյոմուխա-7»-ի տեխնիկական փորձաքննության վերաբերյալ ՌԴ ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Սմիրնիին  ուղղած  նամակով մեկնել էր Մոսկվա, այցի մասին մանրամասներ հաղորդեց:

Տեխնիկական փորձաքննության պատասխանն ուղարկվել է ոչ թե Սամվել Նիկոյանին, այլ դատախազությանը, որն էլ այդ պատասխանը փոխանցել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Արամ Կարապետյանի տեղեկություններով` իր այցին հաջորդել է ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաեւ ոստիկանության ներկայացուցիչների այցը Մոսկվա նույն խնդրով, ինչով եւ նա բացատրում է փորձաքննության արդյունքները դատախազությանը եւ ոչ թե հանձնաժողովին տրամադրելու հանգամանքը: 

Սամվել Նիկոյանն ընթերցեց ՌԴ  ՆԳ «Հատուկ տեխնիկա եւ կապ» գիտաարտադրական միավորման կողմից դատախազության ստացած փաստաթուղթը, որում մասնավորապես  նշված է, որ    «Չերյոմուխա-7»-ի եւ «Չերյոմուխա-7Մ»-ի  փամփուշտները պիտանի են կիրառման առավելագույնը հինգ տարի:

Դատախազության հարցադրումներից ենթադրվում է, որ կիրառվածները եղել են  1986 եւ 1989 թթ. արտադրության:   Ժամկետն անցնելուց հետո այս միջոցների տեխնիկական բնութագիրը, ըստ ռուս փորձագետների, փոխվում է. մարտական հատկությունները նվազում են եւ չեն կարող վնաս պատճառել մարդկանց կյանքին ու առողջությանը: Փոխարենն արգելվում է  անմիջապես մարդու վրա կրակել:  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը նաեւ հետաքրքրվել էր, թե հնարավո՞ր է  արդյոք «Չերյոմուխա-7» գազային նռնակները նույնացնել դրանք արձակած հրացանների հետ: Ի պատասխան գրվել է, որ ինստիտուտը ձգաբանական փորձաքննություն չի կատարում, եւ դրա համար առաջարկվել է դիմել ՌԴ ՆԳ մեկ այլ` փորձաքրեագիտական կենտրոն: Նիստում հանձնաժողովը որոշեց  դիմել ՀՀ գլխավոր դատախազությանը եւ հատուկ քննչական ծառայությանը` նույնացման փորձաքննություն անցկացնելու համար նշված կառույցին դիմելու  նպատակով:

Նիստին ներկա պատգամավորները մտահոգություն հայտնեցին իրենց գործընկերների` Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ եւ առաջարկեցին դիմել համապատասխան մարմիններին` նրանց  բուժհետազոտությամբ ապահովելու համար: Նիստին ներկա` ՄԻՊ Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ նույն խնդրով արդարադատության նախարարին ուղղված իր դիմումին դեռ պաշտոնական պատասխան չի տրվել:

Նիստում քննարկվեց նաեւ փաստահավաք խմբի հետ համագործակցության հնարավորությունը, ինչպես նաեւ քրեական օրենսգրքի որոշ հոդվածների փոփոխության գործընթացին մասնակցության հարցը: Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է հանդես գալ հանձնաժողովի աշխատանքները մինչեւ փաստահավաք խմբի գործունեության ավարտը երկարաձգելու առաջարկությամբ: 



23.01.2009
ՀՀ Աժ նախագահը ստորագրել է հրաման` ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հրաման` աշխատանքային խումբ ստեղծելու մասին: Աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ Ազ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am