Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը` ԱԺ
նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի եւ 2008թ. սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 93 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 52 հարց, միջազգային 8 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում: