National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.09.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը


Սեպտեմբերի 4-ին Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ` տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան կառավարության ներկայացրած երկու օրենսդրական նախաձեռնություններ: 

Տարածքային կառավարման նախարարության համայնքային ծառայության հարցերի վարչության պետ Արթուր Սողոմոնյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակը համակարգի մի շարք խնդիրների լուծումն է եւ համայնքային ծառայության համակարգի ներդրման ու կայացման արդյունավետության մեծացումը: Առաջարկվում է միասնականացնել համայնքային ծառայության պաշտոնների խմբերի դասակարգումը ենթախմբերի, որի շրջանակներում համայնքային ծառայության  գլխավոր պաշտոնների խումբը կբաժանվի երեք ենթախմբի: Կհստակեցվեն համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնների խմբի յուրաքանչյուր ենթախմբում ընդգրկված պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին շնորհվելիք դասային աստիճանները: Սահմանվում են միասնական ընդհանրական չափորոշիչներ համայնքային ծառայողների վարձատրության հարցում եւ այլն:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանն առաջարկեց վերանայել բողոքարկման իրավունքի հետ կապված դրույթները, դրանք ներկայացնել այնպիսի խմբագրմամբ, որը համահունչ կլինի ՀՀ Սահմանադրությանը:

 Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց  տարածքային  կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Օրինագծով առաջարկվում է վերացնել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ Ընտրական օրենսգրքում առկա հակասությունը. օրենքում ամրագրված է, որ համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ կարող են ընտրվել առնվազն մեկ տարի տվյալ համայնքի բնակիչ համարվող քաղաքացիները, օրենսգրքում ասվում է, որ համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ կարող են ընտրվել Երեւանում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող քաղաքացիները: Առաջարկվում է ընդունել հետեւյալը. «համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ կարող է ընտրվել տվյալ համայնքում առնվազն վերջին երկու տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի»:

Հանձնաժողովը որոշեց  օրինագծերին տալ դրական եզրակացություն եւ առաջարկել ընդգրկել ԱԺ չորրորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը, քննարկվեցին  եւ դրական եզրակացություն ստացան 7 օրինագծեր: Նիստի օրակարգում ընդգրկված մոտ երկու տասնյակ օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ մինչեւ մեկ ամսով հետաձգվեց: Ինչպես ասաց հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը, օրակարգում ընդգրկված օրինագծերից մի քանիսը վերաբերում էին նույն  ոլորտներին եւ դրանց վերաբերյալ նախագծեր էին ներկայացրել եւ կառավարությունը, եւ պատգամավորները: Փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել ներկայացնել միասնական նախագծեր:

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում  դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Փաստաթղթերի /վավերագրերի/ պարտադիր օրինակի մասին» օրենքների նախագծերը:

 Քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կառաջարկվի ընդգրկել «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը` դրական եզրակացությամբ:

Դրական եզրակացությամբ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի նաեւ պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Կարեն Ավագյանի ներկայացրած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն կքննարկվի երկրորդ ընթերցման ընթացակարգով:
 



04.09.2008
Հանդիպում եվրոպացի լրագրողների հետ
Սեպտեմբերի 4-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը հանդիպեց Եվրամիության 15 անդամ երկրների հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Եվրոպական լրագրության կենտրոնը Եվրոպական հանձնաժողովի պատվերով իրականացնում է տեղեկատվական բրիֆինգների շարք ԵՄ լրագրողներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am