National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.09.2007
Անկախության տոնին նվիրված համերգ Ազգային ժողովում

«Ես ուրախ եմ ձեզ ողջունել Ազգային ժողովում, ուրախ եմ նաեւ, որ առիթ ունենք «Կենաց» փառատոնի շրջանակներում այս հիանալի միջոցառումը պարբերաբար կազմակերպել» դիմելով հյուրերին` պատգամավորներին, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, երաժշտասեր երեւանցիներին, ասաց Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, հավելելով. «Ես ուրախ եմ, որ հանդիպում ենք մեզ համար չափազանց կարեւոր, թերեւս ամենակարեւոր տոնի նախօրյակին` Հայաստանի Հանրապետության անկախության օրվա նախօրյակին, որ ունի խորհրդանշական նշանակություն, որովհետեւ միավորում է բոլորիս եւ այն վեհ նպատակները, որ մենք դրել ենք մեր առաջ, այն խնդիրները, որոնք լուծելու է մեր երկիրը: Կարծում եմ` խորհրդանշական է, որ այստեղ, այս հիանալի միջոցառմանը մասնակցելով, եւս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ միասին պատրաստ ենք եւ անպայման լուծելու ենք այդ բոլոր խնդիրները, որպեսզի մեզ հետ լինի մեր երազանքների Հայաստանը, այն Հայաստանը, որ երազել են մեր նախնիները, այն Հայաստանը, որ կառուցելու համար բազմաթիվ հայորդիներ տվել են իրենց կյանքը` ամենաթանկը»:

 Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տնօրեն Նինա Հովնանյանի կարծիքով, հինգերորդ անգամ կազմակերպվող համերգն ավանդույթի ուժ է ստանում: Ժողովուրդն էլ Անկախության տոնի նախօրեին արդեն սպասում է խորհրդարանի բակում կազմակերպվելիք բացօթյա համերգներին: Տիկին Հովնանյանը նաեւ հուշագավաթներ հանձնեց համերգի հովանավորներին:

Հայաստանի ազգային կամերային նվագախումբը, Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ, իր վիրտուոզ կատարումներով  իսկապես հմայիչ ու անմոռաց դարձրեց աշնան այս օրը  խորհրդարանի այգում գտնվող հանդիսատեսի համար:  

Պյոտր Չայկովսկու, Տիգրան Մանսուրյանի, Սերգեյ Ռախմանինովի, Գաբրիել Երանյանի, Յոհանես Բրամսի, Ֆրանց Լեգարի, Սայաթ Նովայի, Աստոր Պիացոլայի, Պոլինա Վիարդոյի, Վոլֆգանգ Մոցարտի, Էդվարդ Աբրահամյանի, Ստեփան Շաքարյանի, Շառլ Գունոյի ստեղծագործությունները` Նունե Բադալյանի,  Գայանե Գրիգորյանի,  Մարինե Դեինյանի կատարմամբ յուրահատուկ հմայք էին ստանում աշնանային երեկոյի մեջ: Եվ պատահական չէր, որ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց. «Եվս մեկ անգամ ուզում եմ   բոլորին ողջունել, շնորհավորել: Ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի դռները բաց են ձեր առաջ, կարող ենք ավելի հաճախ այսպիսի միջոցառումներ անցկացնել, եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Կենաց» փառատոնի կազմակերպիչներին, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Նինա Հովնանյանին եւ անպայման շնորհակալություն հայտնել մեր հիանալի երաժիշտներին` Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ, որ այս հիանալի երեկոյի ընթացքում մեզ նվիրեցին անմոռանալի պահեր »: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am