National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.09.2007
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
 

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, օրակարգում ունենալով երկու հարց. Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողություններին ծրագրի իրագործման ընթացքը եւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի իրականացման ազգային ազգային ծրագիր.օրենսդրության ներդաշնակեցում: Նիստը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը: Նա նշեց, որ եվրաինտեգրումը հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններից է, ուստի անհրաժեշտություն է առաջացել նման օրակարգով նիստի գումարումը:

Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը: Նա նախեւառաջ կարեւորեց հանձնաժողովի ստեղծումը, նշելով որ այն հիմնված է ոչ միայն օրակարգային, աշխատանքային անհրաժեշտության վրա, այլ նաեւ հստակ քաղաքական ուղերձ է Եվրամիությանը: Պարոն Բայբուրդյանը ներկայացրեց Եվրոպական հարեւանության քաղաքականությայն գործողությունների համատեղ ծրագրի ընթացքը: Նշվեց, որ 1996 թ. Հայաստանը ԵՄ հետ կնքեց  գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, որը ուժի մեջ մտավ 1999 թ.`10 տարի ժամկետով:2004 թ-ին Հայաստանը դարձավ Եվրոպական հարեւանության քաղաքականության անդամ: Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի ժամկետը լրանում է 2009 թ-ին,  իսկ գործողությունների համատեղ ծրագրինը` 2011 թ: 2009 թ-ին պետք է ստորագրվի նոր համաձայնագիր, ավելի խորացված, նոր դրույթներ պարունակող: Փոխնախարարի խոսքով` Եվրամիությունը այս ծրագրով 12 մլրդ 400 մլն դոլար է նախատեսել բոլոր 16 երկրների համար: Եթե Հայաստանը լավագույնս իրականացնի ծրագիրը, ապամեր առջեւ նոր հեռանկար է բացվում ավելի խորացված համաձայնագիր կնքելու առումովեւ ավելի մոտենալու Եվրամիությանը:Նա նշեց, որ Եվրամիությունը ի սկզբանե նախատեսել էր ծրագրի շրջանակներում նախապատվություններ, որոնք տեղ են գտել նաեւ մ եր քաղաքականության մեջ: Արեւելյան Եվրոպայի երկրների, ինչպես նաեւ Հայաստանի համարգործողությունների ծրագրում առաջնային է քաղաքական հարթությունը. ժողովրդավարություն, իրավական պետության ամրապնդում, մարդու իրավունքների ինստիտուտների հզորացում եւ այլն: Ունենալով գործողությունների 5 տարվա ծրագիր` կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց, որով հստակեցվեցին տարվա կտրվածքով առաջնահերթությունները: Մեր եղած հնարավորություններով եւ ռեսուրսներով, առանց Եվրոպայի ֆինանսական գործիքը ունենալու, արդեն սկսվել են իրագործվել նախեւառաջ օրենսդրական դաշտի փոփոխությանը միտված գործընթացները: Տարվա կատարած աշխատանքների ընդհանուր գնահատականը կտրվի դեկտեմբերին:Պարոն Բայբուրդյանը կարեւորեց այն, որՀայաստանը հունիսից միացելէ Եվրոպական միության ընդհանուր անվտանգության եւ արտաքին քաղաքականության հայտարարություններին: Սա ոչ միայն Եվրամիությանը մերձենալու հնարավորություն է, այլ նաեւ փորձ է ներգրավվելու այդ կառույցի աշխատանքներում` արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտներում:

«Զարգացման հայկական  գործակալություն» ՓԲԸ տնօրեն Տիգրան Դավթյանը անդրադարձավ ծրագրի մանրամասներին: Նրա խոսքով ԵՀՔ  գործողությունների ծրագիրը նախատեսում է համապարփակ ծրագրեր, որոնք վերաբերում են երկրի թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, կրթական եւ այլ ոլորտներին: Նա նշեց, որ 2007 թ. միջոցառումները հիմնականում իրականացվելու են գոյություն ունեցող ֆինանսական ռեսուրսների հաշվին` պետական բյուջե եւ այլ միջոցներ,եւ հույսհայտնեց, որ 2008 թ. միջոցառումների ծրագիրը կհամաձայնեցվի եւ կիրականացվի մինչեւ տարվա սկիզբ եւ ի տարբերություն 2007 թ. միջոցառումների, 2008 թ-ին դրանք կիրականացվեն ոչ միայն  գոյություն ունեցող ներքին ռեսուրսների հաշվին, այլ նաեւ հնարավորություն կլինի լրացուցիչ տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսների աջակցության, որը նախատեսվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից հատկացնել Հայաստանին: Սեպտեմբերի 24-ին Երեւանում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության կոմիտեի նիստը, որի ընթացքում առաջին անգամԵվրոպական հանձնաժողովի ընդլայնված պատվիրակությանը կներկայացվի, թե ինչպես է իրականանում Եվրոպական հարեւանության գործողությունների ծրագիրը Հայաստանում: Պարոն Դավթյանի խոսքով, Հայաստանին տրամադրվելիք հատկացումները  4-5 տարվա ընթացքում կլինեն մոտ 100 մլն եվրո, որի 80 տոկոսը լինելու է բյուջետային աջակցություն: Նա հավաստիացրեց, որ պետական կառավարման մարմինները գիտակցում են, որ եվրոպական ինտեգրման խնդիրները ոչ միայն կառավարության, այլ նաեւ երկրի խնդիրն են, ուստի ակնկալվում է նաեւ խորհրդարանի, հասարակության աջակցությունը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը անդրադարձավ ծրագրի ֆինանսական հատվածին: Նա նշեց, որ ֆինանսական աջակցության մի քանի գործիք կա` ուղղակի բյուջետային աջակցությունը, խորհրդատվական աջակցությունը, միջսահմանային համագործակցությունը եւ այլն: Մեր տարեկան համագործակցությունը կազմում է 20 մլն եվրո: Բյուջետային ուղղակի աջակցությունը կազմում է 16 մլն եվրո. այդ ծավալը նշանակում է, որ վստահությունը երկրի նկատմամբ մեծ է: Մինչեւ 2010 թ. Եվրոպական ներդրումային բանկը մտադիր է մոտավորապես 50 մլն եվրոյի չափ ներդրում կատարել Հայաստանում: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին, պարոն Ավետիսյանը նշեց, որ 2004 թվականին ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել ԳՀՀ իրականացման ազգային  ծրագրի մշակմանը`  նպատակ ունենալով ծրագրավորել եւ կազմակերպել օրենսդրական համապատասխանեցման գործընթացը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ եւ կարողությունների ստեղծմանն առնչվող այլ համապատասխան գործընթացներ` ԵՄ-ի եւ ԵՄ անդամ պետությունների հետ կնքած Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների շրջանակներում : 2004 թվականի ապրիլի 29-ին ՀՀ կառավարությունն ընդունել է  «ԳՀՀ իրականացման ազգային ծրագրի մշակման աշխատանքների կազմակերպման մասին» որոշում, եւ Ազգային ծրագրի մշակման գործընթացում Համակարգման հանձնաժողովին աջակցելու դերակատարությունը վերապահվել է AEPLAC -ին: Համակարգման հանձնաժողովը նախագահում է ՀՀ վարչապետը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին 38 փոխնախարարներ կամ համապատասխան այլ պաշտոնյաներ: Նշվեց, որ Ազգային ծրագրի մանրամասն կառուցվածքը մշակվել է AEPLAC -ի կողմից, ներկայացվել Համակարգման հանձնաժողովին, իսկ այնուհետեւ ընդունվել է 2004 թվականի հուլիսին ՀՀ կառավարության կողմից: Ստեղծվել են 24 աշխատանքային խմբեր, որոնց կազմում ընդգրկված էին աշխատանքային խմբի ղեկավարներ, որոնք ներկայացնում են պատասխանատու մարմինները, ինչպես նաեւ աշխատանքային խմբի անդամներ (ավելի քան 100 պաշտոնյաներ), որոնք ներկայացնում են ներգրավված պետական մարմինները եւ այլ համապատասխան կառույցներ: Ստեղծվել է ADAMS վիրտուալ  գրասենյակը ( AEPLAC փաստաթղթերի կիրառման եւ կառավարման համակարգ): « ADAMS »-ը հնարավորություն է ընձեռում ավելի քան 200 փորձագետների, անկախ նրանց աշխարհագրական վայրի, միաժամանակ աշխատել իրավական համեմատական վերլուծության ուղղությամբ: Այս վիրտուալ  գրասենյակը ներկայումս ծառայում է որպես իրավական համեմատական վերլուծության շտեմարան: Փոխնախարարը նշեց, որ Ազգային ծրագրի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարությանը 2005 թվականի սեպտեմբերին, իսկ 2006 թվականի հունվարին այն շրջանառվել է համապատասխան պետական մարմինների միջեւ` պաշտոնական դիտողություններ ներկայացնելու համար: Ներկայացվել են ավելի քան 400 դիտողություններ, եւ համապատասխան կազմակերպությունների ու փորձագետների հետ անցկացվել 40-ից ավելի փակ քննարկումներ, որոնցում իրենց գործուն մասնակցությունն են ունեցել նաեւ AEPLAC -ի փորձագետներն ու ղեկավարությունը: Ազգային ծրագիրը հավանության է արժանացել 2006 թվականի մարտի 23-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

Հայ-եվրոպական տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի / AEPLAC / հայաստանյան տնօրեն Տիգրան Ջրբաշյանը անդրադառնալով ԳՀՀ  իրականացման ազգային ծրագրին նշեց, որ այն բաղկացած է հինգ բաժիններից. քաղաքական իրավիճակի գնահատում եւ զարգացումներ, տնտեսական իրավիճակ, զարգացումներ, ծրագրի նպատակներ, հենանիշներ եւ նախաձեռնվելիք գործողություններ, օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ քաղաքականության համապատասխանեցում, ՀՀ Եվրոպական ինտեգրման կառավարումն ապահովող կառույցներ եւ Ազգային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսներ: Քաղաքական իրավիճակի գնահատում եւ զարգացումներ բաժինը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից եւ ներկայացնում է Հայաստանի քաղաքական ինստիտուտների (մարդու իրավունքներ, սահմանադրական բարեփոխումներ, խոսքի եւ մտքի ազատություն, երթերի, ցույցերի ու միավորումների ազատություն, դատական համակարգ, ընտրական համակարգ եւ այլն) համապատասխանությունը եվրոպական չափանիշների հետ: Այստեղ նաեւ նշվում են բարեփոխումների առանցքային ուղղությունները: Տնտեսական իրավիճակը, զարգացումները, ծրագրի նպատակներ, հենանիշներ եւ նախաձեռնվելիք  գործողությունների բաժինը մշակվել է տեղական եւ միջազգային փորձագետների կողմից` ԱՀՌԾ-ի գործընթացի իրականացման եւ պլանավորված հենանիշների հիման վրա: Այն տրամադրում է 1999-2005 թթ. ընթացքում Հայաստանի ընդհանուր սոցիալ-տնտեսական բարեփոխումների, տնտեսության կոնկրետ ճյուղերում բարեփոխումների, ինչպես նաեւ կառուցվածքային բարեփոխումների եւ արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացման միտումների վերլուծությունը: Օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ քաղաքականության համապատասխանեցում բաժինը մշակվել է տեղական եւ միջազգային փորձագետների կողմից եւ մանրամասնորեն քննարկվել է համապատասխան աշխատանքային խմբերի եւ պատասխանատու գերատեսչությունների հետ: Յուրաքանչյուր գլուխ / ենթագլուխ ներկայացնում է ԵՄ եւ Հայաստանի համապատասխան բնագավառի օրենսդրությունները, քաղաքականությունները եւ ինստիտուցիոնալ կառույցները, ինչպես նաեւ Հայաստանի օրենսդրության, կառավարման կառույցների եւ քաղաքականությունների համապատասխանության մակարդակը ԵՄ օրենսդրության հետ: Հայաստանի Հանրապետության Եվրոպական ինտեգրման կառավարումն ապահովող կառույցներ բաժինը  ներկայացնում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցվածքը, ներառյալ համակարգումը, վերահսկումը եւ կատարող կառույցները, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ ամենօրյա հարաբերությունների համար պատասխանատու ներքին կազմակերպական կառույցը: Ծրագիրը նկարագրում է անհրաժեշտ կառույցի ստեղծման համար կարճաժամկետ եւ միջնաժամկետ միջոցառումների համակարգը, ներառյալ ծրագրի համակարգման, վերահսկման եւ լրամշակման, աջակցության համակարգման  եւ  կառավարման, թարգմանության եւ վերապատրաստման ծառայությունները: Իր խոսքում պարոն Ջրբաշյանն անդրադարձավ ծրագրի իրականացման ներկա իրավիճակին:

Նիստի ընթացքում զեկուցողները պատասխանեցին պատգամավորների բազմաթիվ հարցերին:


19.09.2007
Իտալացի պատգամավորներն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am