National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.09.2007
Շարունակվում են «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» օրենքի կատարման հաշվետվության քննարկումներն ԱԺ մշտական հանձնաժողովներում

Սեպտեմբերի 4-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը` պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման կտրվածքով:


Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ օրենսդիր մարմնի եւ պետական կառավարման ծախսերը կազմել են ավելի քան 9.9 մլրդ դրամ՝ ապահովելով նախատեսված ծախսերի 98.5 տոկոսը: ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը 2006 թ. կազմել են 1,908,458.00 հազար դրամ` ապահովելով նախատեսված ծախսերի 99,96 տոկոսը: 108 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվել «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: «Ծխախոտի դեմ պայքարի» պետական ծրագրի շրջանակներում նախատեսված 100 մլն դրամը ֆինանսավորվել է գրեթե ամբողջությամբ: Պարոն Ջանջուղազյանի հաղորդմամբ` ԱԺ աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման ծախսերը հաշվետու տարում կազմել են շուրջ 2,087.556.30 հազար դրամ, որի կատարողականը 99,99 տոկոս է կազմել: 330 մլն դրամ է հատկացվել խորհրդարանին` վարչական օբյեկտների կապիտալ շինարարության գծով: Նշվեց նաեւ, որ կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 62 մլն դրամ է հատկացվել ԱԺ աշխատակազմին: ԱԺ Վերահսկիչ պալատի պահպանման ծախսերի համար հատկացված 167,783.60 հազար դրամի կատարողականը կազմել է 99,10 տոկոս:
 
Գլխավոր գանձապետը, անդրադառնալով կառավարության աշխատակազմին հաշվետու տարում նախատեսված 1,109.976.50 հազար դրամի հատկացումին, հավաստեց, որ հարյուր տոկոս ֆինանսավորում է ապահովվել աշխատակազմի պահպանման, վարչական օբյեկտների հիմնանորոգման համար` արձանագրելով 98,10 տոկոս կատարում: 501 մլն դրամ տրամադրվել է վարչական օբյեկտների հիմնանորոգմանը: Կրթության եւ գիտության, առողջապահության, մշակույթի եւ սպորտի, կրոնի ու այլ ոլորտների բյուջետային հատկացումները եւս ֆինանսավորվել են գրեթե ամբողջությամբ: Իրականացվել են կրթական օբյեկտների հիմնանորոգման եւ Ջավախքի դպրոցների հիմնանորոգման ծրագրերը, պետական աջակցություն է ցուցաբերվել ազգային փոքրամասնություններին: Կառավարության աշխատակազմին պահուստային ֆոնդից հատկացվել է 406 մլն դրամ: Պետական աջակցություն է ցուցաբերվել «Այաս» ծովային հետազոտությունների ակումբին, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների իրականացմանը: Կառավարության պահուստային ֆոնդից 23 մլն դրամ է հատկացվել Սահմանադրական դատարանի աշխատակազմին: Տարածքային կառավարման նախարարությանը հաշվետու տարում հատկացվել է 528 մլն դրամ, որի կատարողականը կազմել է շուրջ 84,6 տոկոս: Փոխնախարարը, ներկայացնելով տարածքային կառավարման նախարարության բյուջետային հատկացումները, տեղեկացրեց, որ նախարարությունը, համագործակցելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության հետ, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում իրականացրել է մարզային զարգացման ծրագիր, որի համար հատկացված 373 մլն դրամի կատարողականը կազմել է շուրջ 93,6 տոկոս: Տարածքային կառավարման նախարարությունը` որպես բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, իրականացրել է նաեւ նյութական ռեսուրսների պետական պահուստների ձեւավորման եւ պահպանման ծրագիր: Արդարադատության նախարարությանը հատկացված 430 մլն դրամն օգտագործվել է ամբողջությամբ, իրականացվել է «Վարչական օբյեկտների հիմնանորոգում» ծրագիրը: Դատաիրավական բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2006 թ.  ծախսվել է 952.7 մլն դրամ` 131.6 տոկոսով գերազանցելով նախատեսված հատկացումները:  Գլխավոր դատախազության պահպանման ծախսերը հաշվետու տարում կազմել են 1,9 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է ամբողջությամբ: «Վարչական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով տրված 61 մլն դրամը եւս օգտագործվել է ամբողջությամբ: Վճռաբեկ դատարանին հաշվետու տարում տրվել է 233 մլն դրամ, տնտեսական դատարանին` 211 մլն դրամ, քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանին` 146 մլն դրամ: Տեղեկացվեց, որ դատական համակարգի մյուս մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսված շուրջ 170 մլն դրամը ֆինանսավորվել եւ օգտագործվել է ամբողջությամբ: Քաղաքացիական ծառայության խորհրդի բյուջետային ծրագրերի կատարողականը կազմել է 97.03 տոկոս, տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովինը` 99,93 տոկոս, ԿԸՀ-ինը` 97,33 տոկոս: Բնակարանային կոմունալ տնտեսության ոլորտում նախատեսված շուրջ 7,5 մլրդ դրամը եւս ֆինանսավորվել է գրեթե ամբողջությամբ: 2006 թ. պետական բյուջեից ընդհանուր բնույթի պետական ծառայությունների բնագավառի ծախսերը կազմել են 49.9 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 92.9 տոկոս կատարում: 2006 թ. ընդհանուր բնույթի պետական ծառայությունների ծախսերի բաժինը կազմել է 10.4 տոկոս` նախորդ տարվա 10.6 տոկոսի դիմաց: Պետական ֆինանսական կառավարման բնագավառի ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 13.0 մլրդ դրամ: Պետական բյուջեի տարեկան ծրագրով ֆինանսական կառավարման բնագավառի հատկացումները կատարվել են 91.6 տոկոսով: Համայնքային նշանակության նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար  2006 թ. պետական բյուջեից  տրամադրվել են շուրջ 1.4 մլրդ դրամ սուբվենցիաներ, որից 997.0 մլն դրամը հատկացվել է կառավարության պահուստային ֆոնդից: Կառավարության պահուստային ֆոնդից հաշվետու տարում Երեւանի քաղաքապետարանին հատկացվել է նաեւ 1,7 մլրդ դրամ: 

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար հատկացված գումարը կազմել է 1,908,458.00 հազար դրամ` ներառյալ կառավարության պահուստային ֆոնդի հատկացումները` արձանագրելով 99,96 տոկոս կատարում: Պարոն Գեւորգյանը հավաստեց, որ բոլոր ուղղություններով նախատեսված ծախսերը օգտագործվել են արդյունավետ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը տեղեկացրեց, որ խորհրդարանի պահպանման ծախսերի 2 մլրդ 87 մլն 556 հազար դրամ հատկացումը փաստացի կատարվել է ամբողջությամբ:  Բացի խորհրդարանի եւ  աշխատակազմի պահպանման ծախսերից, բյուջետային ծախսերի այլ ծրագրերով նույնպես  նախատեսված են եղել միջոցներ, այդ թվում` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների անդամակցության վճարները, որոնք   ֆինանսավորվել են ժամանակին եւ ծախսվել են ըստ նպատակի:

ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի հաղորդմամբ` իր ղեկավարած գերատեսչության բյուջետային հատկացումները ֆինանսավորվել են ամբողջությամբ, գերածախս եւ հոդվածային փոփոխություններ չեն եղել:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանն ասաց, որ կառավարությանը հատկացված ֆինանսական միջոցները նպաստել են եւ վարչապետի, եւ կառավարության աշխատակազմի բնականոն գործունեությանը. նախատեսված 1,109.976.50 հազար դրամը հատկացվել եւ ծախսվել է ըստ նպատակի:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը նշեց, Սահմանադրական դատարանի համար նախատեսված  235 մլն դրամի կատարողականը կազմել է 99,91 տոկոս: Սահմանադրական փոփոխությունների եւ «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքով կառավարությունը պահուստային ֆոնդից ՍԴ աշխատակազմին տրամադրել է լրացուցիչ 23 մլն դրամ, որը եւս ֆինանսավորվել է ամբողջությամբ:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախարարության հաշվետվությունը` նշելով, որ բյուջեի կատարողականը կազմել է 84,6 տոկոս: Պետական ռեզերվների ֆինանսավորման գծով հատկացվել է 2 մլրդ դրամ: Ֆինանսական համահարթեցման նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող դոտացիաները կազմել են շուրջ 14.7 մլրդ դրամ, որոնք 6.7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա հատկացումները:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հաղորդեց, որ 2006 թ. պետական բյուջեով Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսվել է 398 մլն 816 հազար դրամ, 100 տոկոսով իրականացվել է եւ ֆինանսավորումը,  եւ ծախսումը: Երեւանի 12 համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան կազմել է 4 մլրդ 925 մլն 423 հազար դրամ, ինչը եւս կատարվել է 100 տոկոսով: Պարոն Արեյանն ասաց, որ հոդվածային տեղաշարժեր չեն եղել: Համաքաղաքային կապիտալ ծախսերի համար նախատեսված 17 մլրդ դրամի 12 մլրդը ֆինանսավորել է Երեւանի քաղաքապետարանը` կապիտալի գործառնություններից, իսկ 5 մլրդը` պետական բյուջեից: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 70 դպրոցներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, տարեվերջին շուրջ 100 դպրոցներ կունենան լոկալ ջեռուցման համակարգ:

Հաշվետու տարում տեղական ինքնակառավարման մարմիններին տրանսֆերտային վճարումներն ամբողջությամբ ֆինանսավորվել են, որոնք կազմել են շուրջ 14.9 մլրդ դրամ եւ նախորդ տարվա համեմատ մնացել են գրեթե նույնը, սակայն  ավելացել են համահարթեցման դոտացիաների ու բնապահպանական ծրագրերի իրականացման համար համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գումարներն ու միաժամանակ նվազել Երեւանի քաղաքապետարանին հանձնվող ինքնակամ շինություն հանդիսացող անշարժ գույքի քանդման ծախսերը:

2006 թ. պետական բյուջեով ՀՀ մարզերին տրամադրված ֆինանսական հատկացումները խորհրդարանականներին ներկայացրին մարզպետներն ու փոխմարզպետները: Նշվեց, որ Արագածոտնի մարզին տրամադրվել է 177,345.30 հազար դրամ, Արարատի մարզին` 185,184.10 հազար դրամ, Արմավիրի մարզին` 176,836.90 հազար դրամ, Գեղարքունիքի մարզին` 276,576.90 հազար դրամ, Լոռու մարզին` 228,216.10 հազար դրամ, Կոտայքի մարզին` 224,531.20 հազար դրամ, Շիրակի մարզին` 256,987.70 հազար դրամ, Սյունիքի մարզին` 192,752.60 հազար դրամ, Վայոց Ձորի մարզին` 143,164.60 հազար դրամ եւ Տավուշի մարզին` 165,627.20 հազար դրամ: 

Նիստում ելույթներ ունեցան եւ համապատասխան ոլորտների ծախսային կառուցվածքը ներկայացրին արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը, ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը: Նշվեց, որ ըստ հատկացումների ու ծախսերի` կատարողականը կազմել է շուրջ 100 տոկոս:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2006 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը:

ՀՀ ֆինանսների եւ  էկոնոմիկայի փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2006 թ. պետական բյուջեի ծրագրով Մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմին նախատեսված էր 151 մլն դրամ: Ըստ պարոն Ջանջուղազյանի` արձանագրվել է 97,25 % կատարողական, իրականացվել 126 մլն դրամի չափով: Նա նշեց, որ հաշվետու տարվա ընթացքում կազմակերպվել է «Մարդու իրավունքների բիոէթիկակական ասպեկտները կրթական ծրագրում» միջազգային համաժողով: Նաեւ  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արտաբյուջետային միջոցների հաշվին կազմակերպվել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը եւ Հայաստանյան իրողությունները» խորհրդաժողովը: Կառավարության պահուստային ֆոնդից  հաշվետու տարում ՄԻՊ-ի աշխատակազմի գործառույթներին հատկացվել է լրացուցիչ 13,3 մլն դրամ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ  պահպանման ընդհանուր ծախսերի համար 2006 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 130,3 մլն դրամ, դրամավարկային ծախսը կազմել է 126,1 մլն դրամ: Ըստ նրա` ճշտված նախահաշվի հանդեպ դրամարկղային ծախսերի տնտեսումը տարբեր հոդվածներով կազմում է 4,1 մլն դրամ, բյուջեի կատարումը 96%: Պարոն Հարությունյանի խոսքով` ծախսերի տնտեսումը հիմնականում կապված է 2006 թ. տարեսկզբին աշխատակազմի հարկադիր պարապուրդի ժամանակ գնման ենթակա ապրանքների մրցակցային գների իջեցման եւ բյուջետային միջոցների տնտեսման ուղղությամբ աշխատակազմում տարվող աշխատանքներով:

Սեպտեմբերի 5-ին կշարունակվեն 2006 թ. բյուջեի կատարողականի  քննարկումները ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու գիտության, կրթության, մշակույթի ու երիտասարդության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներում:


04.09.2007
«Գրքի ճանապարհը» ծրագրի ներկայացուցիչները Ազգային ժողովում
Սեպտեմբերի 4-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Եվրախորհրդի 4-րդ գլխավոր տնօրինության Մշակույթի եւ մշակութային ու  բնական  ժառանգության հարցերով տնօրինության  «Մշակութային ուղիներ»   ծրագրի...

04.09.2007
Երիտասարդական կազմակերպությունների անդամներն Ազգային ժողովում
Սեպտեմբերի 4-ին Եվրոպական հանձնախմբի «Երիտասարդությունը` շարժման մեջ» ծրագրի աջակցությամբ Եվրամիության անդամ հինգ եւ տարածաշրջանի չորս երկրների երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները ճանաչողական այցով եղան Ազգային ժողովում: Նրանց ընդունեցին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am