National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.6.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.06.2007
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը

Հունիսի 22-ին տեղի ունեցան չորրորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների առաջին նիստերը` օրակարգում ունենալով հանձնաժողովների փոխնախագահների ընտրությունը, կանոնակարգերի հաստատումը եւ աշխատանքների կազմակերպման հարցերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Վազգեն Կարախանյանը (ՀՀԿ):

Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկով ստեղծվեցին հինգ ենթահանձնաժողովներ` Արցախի հարցերով, տարածաշրջանային խնդիրների, արտաքին տնտեսական հարաբերությունների, միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների, ինտեգրացիոն խնդիրների եւ միջազգային փորձի տեղայնացման հարցերի եւ արտերկրում բնակվող(մշտական, ժամանակավոր) ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցերի: Հանձնաժողովի անդամներին ներկայացվեց հանձնաժողովի կանոնակարգը` քննարկման եւ հաստատման համար:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ  ընտրվեց Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):

Ձեւավորվեցին ենթահանձնաժողովները` ԶԼՄ-ների, կինոյի, թատրոնի, գիտություն, կրթության տարբեր աստիճանների, հրատարակչական գործի, սպորտի, սփյուռքի հետ կապերի, մշակույթի, երիտասարդության: Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը անդամներին ներկայացրեց հանձնաժողովի կանոնակարգը` քննարկման եւ հաստատման համար:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արմեն Դանիելյանը (ՀՀԿ): Հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանի առաջարկով`  քվեարկությամբ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ):

Հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը անդամներին ներկայացրեց հանձնաժողովի կանոնակարգը`  քննարկման եւ հաստատման համար:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Մկրտիչ Մինասյանը (ՀՀԿ):

Հանձնաժողով
ի նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով միաձայն հաստատ վ եց հանձնաժողովի լրամշակված կանոնակարգը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ):

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի կանոնակարգը` նշելով գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, տարածքային զարգացում, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում:

Հանձնաժողովի կանոնակարգը ըն դունվեց:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արտյուշ Շահբազյանը (ՀՅԴ): Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունանը անդամներին ներկայացր եց հանձնաժողովի կանոնակարգը` քննարկման եւ հաստատման համար:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ): Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովը բյուջետային քննարկումներ է կազմակերպելու յուրաքանչյուր եռամսյակում, երբ կառավարությունը ներկայացնի եռամսյակային հաշվետվություններ: Հանձնաժողովը կարեւոր դեր է ունենալու Ազգային ժողովի վերահսկողական գործառույթը իրականացնելու գործում` հատկապես Վերահսկիչ պալատը խորհրդարանի կազմից առանձնացնելուց եւ Սահմանադրությամբ անկախ մարմին հռչակելուց հետո: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի առաջարկով անդամներին ներկայացվեց կանոնակարգը` քննարկման եւ հաստատման համար:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 25-ին:


22.06.2007
Քննարկվեցին փախստականների հիմնախնդիրները
Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բուշրա Հալեպոտային: Կարեւորելով փախստականների հետ կապված խնդիրների լուծումը մարդասիրական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային առումներով` ԱԺ նախագահ Տիգրա...

22.06.2007
ԳԴՀ դեսպանի հրաժեշտի այցն Ազգային ժողով
Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  դեսպան Հայկե Փայչին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:Նշելով, որ իր պաշտոնավարման տարիներին տիկին Փայչը երկու երկրների հարաբերությունների խորացման առումով զգալի քայլեր է արել` Աժ նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am