National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
27.02.2007
Ազգային ժողովի նիստում

Քառօրյա նիստերի երկրորդ օրվա աշխատանքները խորհրդարանն սկսեց քվեարկություններով. փետրվարի 27-ի նիստում Ազգային ժողովն ընդունեց մինչ այդ քննարկված բոլոր հարցերը. 15 նախագիծ եւ օրենսդրական փաթեթ, միջազգային 7 պայմանագիր:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորներին ներկայացվեցին «Գույքահարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը: «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքի նախագիծը` 14 օրենքներում համապատասխան փոփոխությունների առաջարկով, ներկայացվեց երրորդ ընթերցման:

Այս հարցերի քննարկումից հետո Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նիստը ընդմիջեց` հաշվի առնելով,  որ օրակարգում ընդգրկված հարցերի ճնշող մեծամասնությունը քննարկվել է, իսկ մնացած հարցերի հիմնական զեկուցողները, տարբեր պատճառներով, չեն կարող ներկայանալ:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ պատգամավոր Վռամ Գյուլզադյանը դադարեցնում է պատգամավորական լիազորությունները` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ըստ կանոնակարգի` նիստի վերջին մեկ ժամը հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am