National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
16.02.2007
ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը

Փետրվարի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երկրորդ նիստը:

ՀՀ ԱԺ -ԲՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը բարձր գնահատելով հայ-բելառուսական հարաբերությունները`  կարեւորեց փոխգործակցության զարգացումը երկու խորհրդարանների միջեւ, այս առումով առանձնացնելով միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում: Պարոն Հովհաննիսյանը կարեւորեց նաեւ համագործակցությունը տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, օդային հաղորդակցության ոլորտներում: ԱԺ փոխնախագահը մտահոգիչ համարեց երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը, նշելով, որ երկու երկրները առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման չօգտագործված ներուժ ունեն, որն օգտակար եւ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար:

ԲՀ ԱԺ-ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, ԲՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Սերգեյ Զաբոլոտեցը կարեւորեց միջխորհրդարանական համագործակցությունը, ազգային օրենսդրությունների մերձեցումը եւ օրենսդրական փորձի փոխանակումը: Նշվեց, որ միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրի ստորագրումը մեծապես նպաստել է փոխհարաբերությունների զարգացմանը: Բարձր գնահատվեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  արդյունավետ աշխատանքը, որը մեծապես կարող է նպաստել իրավապայմանագրային բազայի զարգացմանը, միջռեգիոնալ համագործակցության կայացմանը` երկու երկրների մարզերիեւ քաղաքների միջեւ ուղիղ տնտեսական, գիտամշակութային կապերի հաստատմանը, կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում: Կարեւորվեց նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:

ԱԺ պատգամավոր, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Մանվել Բադեյանը խոսեց տնտեսական համագործակցության կարեւորության մասին, նշելով, որ անհրաժեշտ է տնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ հասցնել քաղաքական համագործակցության մակարդակին: Նա նույնպես անհրաժեշտ համարեց փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների, շինարարության ոլորներում, ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, քանի որ ստեղծված է համապատասխան իրավապայմանագրային դաշտ եւ այս առումով խոչընդոտներ չկան:

Բելառուսի խորհրդարանի օրենսդրության եւ դատաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Արխիպովն իր ելույթում անդրադարձավ երկու երկրների միջեւ ստեղծված իրավապայմանագրային դաշտին, նշելով, որ ստորագրվել են բազմաթիվ երկկողմեւ բազմակողմ համաձայնագրեր, որոնք հնարավորություն են ստեղծում երկու երկրներին զարգացնել փոխշահավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Տնտեսական համագործակցության բնագավառում եղած խնդիրները լուծելու եւ երկկողմ կապերի ամրապնդման նպատակով1999 թ. ստեղծվել է առեւտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողով, որի գործունեության ընթացքում ստորագրվել են տնտեսական համագործակցության բնագավառին վերաբերող մի շարք փաստաթղթեր: Երկկողմ տնտեսական փոխգործակցության համատեքստում կարեւորվեց միջռեգիոնալ համագործակցությանզարգացումը: ԱյստեղԲելառուսից ներգրավված են Մինսկի, Վիտեբսկի, Գրոդնոյի եւ Գոմելի մարզերը, Հայաստանից` Սյունիքի, Կոտայքի, Արարատի եւ Տավուշի մարզերը, ինչպես նաեւ Երեւան-Մինսկ եւ Ժոդինո-Քաջարան քաղաքները: Հետագա փոխգործակցության զարգացմանառումով կարեւորվեց գործադիր եւ օրենսդիր մարմինների համակարգված աշխատանքը:

ՀՀ ԱԺ եւ ԲՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի երկրորդ նիստի օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների համագործակցությանը: Թեմայի շուրջ ելույթ ունեցան հանձնաժողովի համանախագահները:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը խոսեց Բելառուսի նկատմամբ կիրառվող ճնշումների մասին` նկատելով, որ միջազգային կառույցներում հաճախ են բախվում չհասկացվածության հիմնախնդրին: Ընդգծելով, որ աշխարհում չկա որեւէ երկիր, որտեղ ժողովրդավարության զարգացմանմակարդակը համապատասխանի որեւէ այլ երկրի պատկերացումներին ու ցանկություններին, ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ իրականությանը չեն համապատասխանում Բելառուսի` ոչ բավարար ժողովրդավար երկիր լինելու մասին Արեւմուտքից հնչող գնահատականները: Հայաստանի դեպքում ճնշումների պատճառը, ըստ զեկուցողի, ղարաբաղյան հակամարտության չլուծված խնդիրն է, թեեւ բոլորին է հայտնի, որ դրա կարգավորմանը խոչընդոտում է հիմնականում ադրբեջանական իշխանությունների վարքագիծը: Սակայն Ադրբեջանն ունի նավթ եւ գազ, ինչով պայմանավորված էլ միջազգային կառույցներում հաճախ են Հայաստանը եւ Ադրբեջանը դրվում միեւնույն հարթության վրա: Հայաստանի եւ Բելառուսի բարեկամական ավանդույթները,փոխադարձ հետաքրքրություններն ու համակրանքը պարտավորեցնում են լինել միմյանց շահերի նկատմամբ առավել ուշադիր` հատկապես որ երկու երկրներն էլ գտնվում ենպաշտպանության եւ անվտանգության մեկ համակարգում, նշեց Վահան Հովհաննիսյանը: Այսօր հիմնական դաշտը, որտեղ երկու հանրապետությունների խորհրդարանականները կարող են ակտիվ համագործակցել, ԵԱՀԿ ԽՎ-ն է: ԱԺ փոխնախագահը գոհ է այս կառույցի շրջանակներում համագործակցությունից ու փոխադարձ աջակցությունից: ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանում Վիեննայում նախատեսվում է քննարկել էներգետիկ անվտանգության հարցը: Վահան Հովհաննիսյանը խոսեց Հայաստանի տնտեսական շրջափակման մասին: Նա բելառուս գործընկերներին փոխանցեց իր ցանկությունը` առավել մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին: ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն հայտնեց իր գործընկերներին տրամադրել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նյութեր, որպեսզի նրանք ճիշտ պատկերացում կազմեն խնդրի մասին եւ չառաջնորդվեն Եվրամիության անդամությանը ձգտող Թուրքիայի միակողմանի եւ թյուր մեկնաբանություններով:

Սերգեյ Զաբոլոտեցը լուրջ բացթողում է համարում, որ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չունի խորհդարանական կառույց: Բելառուս խորհրդարանականներն այդօրինակ կառույց ստեղծելու առաջարկությամբ դիմել են անդամ-պետությունների ղեկավարներին: Բելառուսական կողմը երբեւէ չի պաշտպանել որեւէ երկիր մեկուսացնելու փորձ:Բելառուսը չի պաշտպանելու նաեւ Հայաստանը մեկուսացնելու կամ շրջանցելու ոչ մի նախագիծ, հայտարարեց Սերգեյ Զաբոլոտեցը:Նրա համոզմամբ, մեկուսացումը կամ որեւէ երկիր չճանաչելը ընդհանուր գործին միայն վնաս է հասցնում:

Խոսելով համագործակցության մասին` հանձնաժողովի բելառուս համանախագահը նշեց ռազմաարդյունաբերական ոլորտը, որտեղ մեծ ներուժ է տեսնում: Այս բնագավառում համատեղ ծրագրեր կան նաեւ Ռուսաստանի Դաշնության հետ: Համանախագահն ընդգծեց, որ իրենք պահպանելու են ոչ միայն այսօրվա, այլ նախկինում ձեւավորված` Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ավանդույթները:

Միջխորհրդարանական հանձնաժողովի երկրորդ նիստը եզրափակվեց արձանագրության նախագծի քննարկմամբ: Այն օրակարգային հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է պարունակում: Համաձայն փաստաթղթի, հաջորդ նիստը կկայանաայս տարվա հոկտեմբերին` Բելառուսում: Կքննարկվի էներգետիկ անվտանգությանն առնչվող հարց:

Արձանագրությունը կստորագրվի փետրվարի 17-ին:

Բելառուսի ԱԺ եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Զաբոլոտեցը եւ անդամները Ազգային ժողովում հանդիպեցին նաեւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների հարաբերությունների ներկա մակարդակը, կարեւորեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխգործակցությունը տնտեսության, առեւտրի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում: Բելառուսական կողմը շնորհակալություն հայտնեց միջազգային խորհրդարանական կազմակերպություններում աջակցության եւ փոխշահավետ համագործակցության համար: Նշվեց, որ չնայած վերջին տարիներին արձանագրվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացում, սակայն այն բավարար չէերկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով:

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների ներքաղաքական իրավիճակին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


16.02.2007
2007թ. փետրվարի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում`  ըստ որի` ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2007 թ. փետրվարի 20-ին, ժամը 12-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Հայաստանի Հանրապե՟տու՟թյան Ազ՟գա՟՟յին ժո՟ղո՟՟վի...

16.02.2007
Հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման նպատակադրումով
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ՀՀ ԱԺ-ԲՀ Աժ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Զաբոլոտեցի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովան: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական ու միջխորհրդարանակ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am