National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
08.02.2007
Ազգային ժողովն ավարտեց գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան

Փետրվարի 8-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի քառօրյայի վերջին օրվա նիստը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ նախորդ նիստում քննարկված «Կառավարության կազմավորման եւ հրաժարականի մասին» օրինագծի վերաբերյալ առաջարկությունների հաշվառումով ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել օրինագծում` թողնելով միայն մի հոդված, որով կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության բոլոր անդամները: Կառավարությունը փոփոխությանը համապատասխանեցրել է նաեւ վերնագիրը. այնկոչվում է «Կառավարությունը կազմավորված համարելու չափանիշի մասին» օրինագիծ:

Ընդդիմության եւ ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչները կառավարության կազմավորման թերի չափանիշով, նոր բովանդակությամբ եւ վերնագրով օրինագիծը առանց քննարկման քվեարկելուն դեմ էին:

Պարոն Թորոսյանը նկատեց, որ կառավարության` նոր խմբագրությամբ օրինագիծը քվեարկության դնելու պահանջը սահմանադրական է, ուստի նպատակահարմար կլինի փոփոխություն կատարել եւ բարելավել օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո:

«Կառավարությունը կազմավորված համարելու մասին» օրինագիծը չընդունվեց` քվեարկությանը համապատասխան թվով պատգամավորներ չմասնակցելու պատճառով: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը նույնպես չընդունվեց:

ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ նիստում ընդհատված «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան առնչվող մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Բանախոսի գնահատմամբ` քննարկվող օրինագիծը վերացնում է երկքաղաքացիության արգելքը`  սահմանելով երկքաղաքացիություն ունեցողների իրավունքներն ու պարտականությունները: Օրինագիծը համապատասխանեցված է միջազգային նորմերին, որով երկիրըհայտարարում է աշխարհասփյուռ իր զավակներին տեր կանգնելու պատրաստակամության մասին:

Իրենց ելույթներում ԱԺ պատգամավորներ Գրիգոր Հարությունյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արշակ Սադոյանը եւ Արամ Սարգսյանը, կարեւորելով երկքաղաքացիության գաղափարը,անընդունելի համարեցին երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիների մասնակցությունը իշխանությունների ձեւավորմանը` այդ իրավունքը վերապահելով Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիներին: Ընտրելու եւ զինապարտության իրավունքը նրանց համոզմամբ խնդիրներ կարող է ստեղծել նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից:

Ա Ժ պատգամավորներ Թաթուլ Մանասերյանի եւ Սամվել Նիկոյանի կարծիքով` երկքաղաքացիության հարցի լուծումը կարող է արտագաղթի խթան դառնալ:

ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը նկատեց, որ եթե երկքաղաքացիություն ունեցող անձը, համաձայն օրինագծի, չի կարող իր թեկնածությունը ներկայացնել ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ապապատասխան չկա այն հարցին, թե ինչպես պետք է վերաբերել երկքաղաքացիություն ընդունած պատգամավորին:

Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը համաձայնեց, որ օրինագծում կիսատ-պռատ, չհստակեցված ձեւակերպումներ կան, բայց չհամաձայնեց այն տեսակետին, որ նախագիծը սահմանադրական պահանջ չէ. դրա կարեւորությունը քաղաքական համաձայնության հիմք է դարձել: Բանախոսը նկատեց, որ չհիմնավորված քննադատության հետ կան նաեւ լուրջ հիմնավորված մտահոգություններ, որոնք հեղինակները հաշվի կառնեն եւ մինչեւ երկրորդ ընթերցում համապատասխան լուծում կտան: Պարոն Հովհաննիսյանը մասնավորապես անընդունելի համարեց երկքաղաքացիության` ընտրությունների ելքի վրա ազդելու մտավախությունը, ուռճացված համարեց ազգային անվտանգությանն առնչվող մտահոգությունները: Նրա գնահատմամբ` մեծ է օրենքի քաղաքական ու բարոյական նշանակությունը:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը նշեց, որ իրենք սահմանադրական փոփոխությունների ժամանակ երկքաղաքացիության արգելքի հանման կողմ են եղել երկքաղաքացիություն ստացած անձի իրավունքների որոշակի սահմանափակման դեպքում, այնինչ նախագծով հանված է երկքաղաքացիություն ունեցողի` Հայաստանի նախարար լինելու արգելքը: Խմբակցության սկզբունքային դիրքորոշումն այն է, որ երկրի կյանքում առաջնայինն ու որոշիչը պետք է միայն նրա քաղաքացին լինի: Խմբակցությունը մտահոգ է նաեւ, որ այս նախագծով կակտիվանա Հայաստանի քաղաքացիների` այլ երկրի քաղաքացիություն ընդունելու գործընթացը:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը` նշելով, որ երկաքաղաքացիություն ունեցող անձի` ընտրություններին մասնակցելու մեխանիզմները հստակ չեն, տարանջատված չէ ազգությամբ հայի եւ այլազգու` քաղաքացիություն շնորհելու խնդիրը, անտեսված է արտագաղթի գործոնը:

ՀՀԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի ներկայացմամբ` 1995 թ. Սահմանադրությամբ երկքաղաքացիության արգելքով պատնեշվեցին հայության երկու հատվածները: Պարոն Կարապետյանը կոչ արեց բարձր կանգնել կուսակցական շահերից եւ առաջնորդվել միասնականության ու հավաքականության շահերով. սա նաեւ բարոյականության խնդիր է:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ճիշտ չհամարեց քննարկվող հարցին կուսակցական երանգներ տալը, քանի որ գաղափարը ոչ մեկի մենաշնորհը չէ, եւ պետք է հարցը քննարկել ըստ էության: Պետք է օրինագծում ամրագրել, որ ՀՀ Սահմանադրությանը տեղյակ լինելը երկքաղաքացիություն ընդունել ցանկացողների համար պարտադիր պահանջ է, նպատակահարմար չէ եւ ոչ էլ հիմնավորված 1995 թ. հունվարի 1-ից հետո միայնիր դիմումի համաձայն ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց քաղաքացիություն շնորհելը: Պարոն Թորոսյանը թեեւ անհիմն համարեց այս օրինագծով ընտրությունները կեղծելու մտայնությունը, բայց շահարկումից խուսափելու համար հեղինակներին առաջարկեց ներառել առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո օրենքը ուժի մեջ մտնելու դրույթ:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան առնչվող մի շարք փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածով նախատեսված Վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթով: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնելու Վերահսկիչ դատարանի լիազորությունները, ապահովելուարդարադատության անխափան իրականացումը բոլոր ատյաններում, բարձրացնելու Վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների որակը, ինչին կնպաստեն Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը, դատական սանկցիաների ինստիտուտը, միջանկյալ դատական ակտերի բողոքարկման նոր կարգի նախատեսումը:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ դրան առընչվող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Սահմանադրական դատարանի 2007 թ. հունվարի 16-ի որոշմամբ, համաձայն որի` հանձնաժողովի սահմանած սակագների մեծությունները դատական կարգով բողոքարկման ենթակա չլինելու դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Ներկայացված նախագծերով առաջարկվող փոփոխություններն ուղղված են դրանք ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելուն:

Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը:

08.02.2007
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է «Ակօս» շաբաթաթերի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի նենգ  սպանությունը եւ այդ հանցագործությունը գնահատում է որպես խոսքի ազատության, մարդու իրավունքների եւ հայկական փոքրամասնության ներկայացուցչի դեմ կատարված ոճրագործություն:Արտահայտելով իր ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am