National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.2.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28
 
07.02.2007
Արժեւորվեց հայ առաքելական եկեղեցու ազգապահպան դերը

Ազգային ժողովի փետրվարի 7-ի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ  լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը եւ «Ավիացիայի մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթները, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին», «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման մասին» օրինագծերը, իսկ երկրորդ ընթերցմամբ` «Գործատուների միությունների մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգիրք» եւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Այնուհետեւ շարունակվեցին «Դատախազության մասին» օրենքի եւ համապատասխան երեք օրենքներում փոփոխությունների նախագծերից կազմված փաթեթի քննարկումները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հարակից զեկույցում ընդգծեց, որ օրենքը համապատասխանեցվել է Սահմանադրությանը. մեծացել է դատախազների ինքնուրույնությունը, հստակեցվել է դատախազության կառուցվածքը, կարգավորվել են դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու չափանիշները:

Առաջին ընթերցման ընթացակարգով օրենսդիրները քննարկեցին պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Մելիքյանի, Սուքիաս Ավետիսյանի, Հենրիկ Աբրահամյանի, Վահե Հակոբյանի, Արմեն Պուրտոյանի եւ Սամվել Նիկոյանի հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի համահեղինակ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ օրինագծով նախատեսվում է գույքահարկից ազատել որպես սոցիալական նպաստ հաշմանդամներին տրված փոխադրամիջոցները:

Կառավարությունը դրական եզրակացություն էր տվել օրինագծի ընդունման վերաբերյալ: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը եւս դրական էր` այն ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրինագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Տեղեկացվեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանից, Վիկտոր Դալլաքյանից եւ Ռա ֆիկ Պետրոսյանից նախագիծը բարելավվող առաջարկություններ են ստացվել, ակտիվ քննարկումներ են եղել կառավարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների հետ: Նախագծում տեղ չի գտել ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի` օրենքում հայ ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցիներին առնչվող դրույթներ ներառելու վերաբերյալ առաջարկությունը, քանի որ օրենքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին: ԱԺ նախագահը նշեց, որ հայ առաքելական եկեղեցու առաջնորդներն առաջարկել են օրենքում ներառել երկու եկեղեցիների անունները, ինչը հնարավոր չէ, քանի որ օրենքի շրջանակները սահմանված են Սահմանադրությամբ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ մամուլում հրապարակված մի հոդվածի, որում սուբյեկտիվ հարցադրումներ են արծարծված: Նա շեշտեց, որ օրինագծում ամրագրված` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եեղեցու ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում դրույթը եկեղեցու` պետությունից անջատ լինելու ձեւակերպումն է: Օրինագծի հեղինակը ճշգրտեց, որ օրենքով չի պարտադրվում Հայաստանյայց առաքելական եկեղեցու արխիվներում կատարվող աշխատանքները վարձատրել. եկեղեցուն պատկանող մշակութային եւ հոգեւոր արժեքներին առնչվող խնդիրները պետք է լուծի պետությունը: Խորհրդարանի նախագահի համոզմամբ` ազգային ժառանգությունը չպետք է մասնատել: «Այս օրենքի ընդունումը չի բացառում, որ պետությունը կարող է Մխիթարյան միաբանության ստեղծած արժեքների նկատմամբ իր վերաբերմունքը ունենալ, բայց ոչ այս օրենքով, որովհետեւ սա չի վերաբերում Մխիթարյան միաբանությանը, սա վերաբերում է մեր պետությանը եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին, եւ պետությունը չի վարձատրում Հայաստանյայց առաքելական եկեղեցու արխիվներում կատարվող աշխատանքները», -նշեց Տիգրան Թորոսյանը: Եկեղեցու` հուշարձանների տարածքում փոփոխություններ կատարելու, ոչ կրոնական կառույցներ հիմնելու իրավասություններին առնչվող հարցը պետք է լուծվի այլ օրենքներով: Օրենքի հեղինակը գտնում է, որ օրենքը չպետք է լուծի եկեղեցու ակտիվացման եւ դերի բարձրացման հետեւորդների կրոնական սպասարկման խնդիրները, որովհետեւ պետությունը եւ եկեղեցին անջատ են: Որոշ կազմակերպական խնդիրների պատճառով ամուսնությունների գրանցմանն առնչվող 9-րդ հոդվածն ուժի մեջ է մտնելու 2008 թ.-ի հունվարի 1-ից: ԱԺ նախագահի կարծիքով` օրենքը կարեւոր նշանակություն ունի, եւ այս գումարման խորհրդարանը պետք է ընդունի այն մինչ իր լիազորությունների ավարտը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, փաստեց, որ առաջին անգամ է փորձ արվում կարգավորել Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կարեւորագույն հարաբերությունները:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն արտահերթ ելույթում կարեւորեց օրինագծի ընդունումը, քանի որ այն ոչ միայն Սահմանադրության պահանջ է, այլեւ կարգավորում է պետության հարաբերությունները այն ինստիտուտի հետ, որը պահպանվել է անգամ հայոց պետականության բացակայության պայմաններում: Պարոն Հովհաննիսյանը քրիստոնեությունը դիտարկեց իբրեւ հայ ժողովրդի մտածելակերպի բաղկացուցիչ մաս: ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ պատմության քառուղիներում հայ առաքելական եկեղեցին բաժանվել է կաթոլիկների, ավետարանչականների եւ քաղկեդոնականների: Ըստ նրա` միջնադարում թույլ տված սխալը չպետք է կրկնել եւ հայ եկեղեցին մասնատել, անհրաժեշտ է միավորել ավետարանչական եւ կաթոլիկ եկեղեցու հետեւորդներին: ԱԺ փոխնախագահն այս միավորումը դիտարկում է իբրեւազգային անվտանգության ռազմավարության կարեւորագույն բաղադրիչ: Հաշվի առնելով հայ առաքելական եկեղեցու դերը աղանդների դեմ պայքարում` Վահան Հովհաննիսյանը խորհուրդ տվեց պատգամավորներին իրենց առաջարկությունները փորձել կարգավորել այլ օրենքներով, քանի որ քննարկվող օրինագիծը Սահմանադրության պահանջ է եւ կարգավորում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ` շահեկան կլիներ «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրինագծերը ներկայացնել փաթեթային տարբերակով: Նա գտնում է, որ հայ առաքելական, կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցիները տարանջատելը վտանգ է ազգային միասնության համար: Պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, ողջունելով օրենքի նախագծի ընդունումը, կարեւորեց եկեղեցու դերի մեծացումը: Վահրամ Բաղդասարյանն էլ ճիշտ է համարում հայ ավետարանական, առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների միացումը:

ՄԱԿ խմբակցության տեսակետը բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը` փաստելով, որ պետության եւ եկեղեցու հարաբերությունները անհրաժեշտ է կարգավորել օրենքով. Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, եւ եկեղեցին անջատ է պետությունից: Կարեւորելով օրինագծի ընդունումը` նա ընդգծեց, որ հայ եկեղեցին մեր ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում ազգի ինքնության, հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանության առաքելություն է իրականացրել: Ըստ պարոն Արսենյանի` հայ եկեղեցու պատմություն առարկա դասավանդող ուսուցիչների ընտրության գործընթացին վերաբերող դրույթը կարող է դիտարկվել իբրեւ սուբյեկտիվ մոտեցում:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, եզրափակիչ ելույթում անդրադառնալով ԱԺ պատգամավորների առաջարկներին, նշեց, որ որեւէ հատկանիշով, այդ թվում նաեւ կրոնական, չէր ցանկանա բաժանել հայ ժողովրդի տարբեր հատվածներին եւ այդ համատեքստում դիտարկել ազգային միասնությունը: «Ինձ համար կարեւոր են ոչ միայն Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետեւորդները, այլեւ ավետարանական, հայ կաթոլիկ եկեղեցու հետեւորդները, մահմեդական հայերը եւ հայ մարդիկ, որոնք որեւէ դավանանքի հետեւորդներ չեն, այսինքն` ազգային միասնության տեսակետից շատ կարեւոր է, որ բոլոր հայերը միասնական լինեն»,- համոզված է Տիգրան Թորոսյանը: Տեղեկացվեց, որ ամուսնալուծությունների եւ ամուսնությունների խնդիրը քննարկվել է կառավարության ներկայացուցիչների հետ` պարզելով, որ պետության կողմից հատուկ ընթացակարգի կարիք չունի եկեղեցու հռչակած ամուսնալուծության ճանաչումը: Խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով` լրատվամիջոցները ազատ են եկեղեցու դավանաբանության լուսաբանման հարցում: Նրա համոզմամբ` «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրինագծերը չպետք է միմյանց շաղկապել:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը, որոնք ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Օրինագծով ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել ՀՀ քաղաքացիություն uտանալու համար, եթե վերջին երեք տարիներին մշտապեu բնակվել է Հայաuտանում, կարող է բացատրվել հայերենով եւ ծանոթ է ՀՀ Uահմանադրությանը: ՀՀ քաղաքացիություն uտանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնաuում է պետական եւ հաuարակական անվտանգությանը, հաuարակական կարգին, հանրության առողջությանը, բարքերին եւ այլն: ՀՀ քաղաքացիություն uտանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել: Եթե ՀՀ քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին մինչ ՀՀ քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, ապա ազատվում է  պարտադիր զինվորական ծառայությունից` բացառությամբ ՀՀ կառավարության սահմանած պետությունների: Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելու դեպքում նախատեսվում է երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում, եթե քաղաքացին հավակնում է զբաղեցնել այլ պետության քաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին օրենքով արգելված պաշտոն: Նախատեսվում է ընտրություններ իրականացնել միայն ՀՀ տարածքում:

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները կշարունակվեն Ազգային ժողովի փետրվարի 8-ի նիստում:

Ըստ ԱԺ կանոնակարգի`  վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին:


07.02.2007
Թուրքմենստանի դեսպանը Ազգային ժողովում
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Խիդիր Սապարլիեւին`  դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` կարճ, բայց արդյունավետ համագործակցության համար, նշելով, որ նա նպաստեց երկու երկրների փոխհարաբեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am